Բոլոր լուրերը – Page 3648 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող տղամարդը կալանավորվել է

15:36 21.10.2022

Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այս մասին վկայող առերևույթ փաստական տվյալները ստացվել էին Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում: Բռնությունը զուգորդվել էր […]

̰
Մանվել Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց իրանցի ըմբիշից. ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:29 21.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ցավալի պարտություն կրեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում մրցեց Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանի հետ: Գոտեմարտի ավարտից 13 վայրկյան առաջ Մանվելը հաղթում էր 4-3 հաշվով, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը, 2 միավոր տվեց մրցակցին և պարտվեց: Ավելի […]

̰
Արմեն Գրիգորյանը Անդրեյ Կովաչևին է ներկայացրել բանակցային գործընթացի որոշ մանրամասներ

15:24 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական […]

̰
Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս․News.am

15:15 21.10.2022

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը: Հարցին՝ ինչպե՞ս է Կապանում Իրանի հյուպատոսությունը պատրաստվում նպաստել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, նա պատասխանել է․ «Դեռ շաբաթներ առաջ մենք ակտիվ աշխատանքներ ենք տարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում՝ նախապատրաստվելով […]

̰
Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

15:05 21.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հորիզոն 15.00

15:00 21.10.2022

̰
Էրդողանը դիմել է մեջլիս Արցախում թուրքական ռազմական ներկայությունը երկարացնելու համար

15:00 21.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է մեջլիս՝ առաջարկելով Արցախում թուրք զինվորականների ներկայությունը արտոնել մեկ տարով ևս: Մոտ օրերի ընթացքում հարցը կմտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: Ի՞նչ ռազմական ներկայության մասին է խոսքը: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Խոսքը Աղդամից ոչ հեռու գտնվող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին է: Այն […]

̰
SHANTNEWS

14:55 21.10.2022

̰
Հովհաննես Մաղաքյանը մեկնարկեց հաղթանակով, Արման Անդրեասյանը պարտվեց. ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:46 21.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։ Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և 3-7 հաշվով պարտվել է Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիին: Իսկ 97 կգ քաշային Հոհվաննես Մաղաքյանը որակավորման փուլում 10-0 հաշվով վստահ հաղթանակ է […]

̰
Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Շուշիում

14:41 21.10.2022

Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Շուշի քաղաքում, հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո։ «Մենք Շուշիում գլխավոր հյուպատոսություն ենք բացում»,- ասել է Էրդողանը լրագրողներին Ադրբեջանից վերադարձող ինքնաթիռում, որտեղ նա մասնակցել է Զանգելանի (Կովսական) օդանավակայանի բացմանը Հայաստանի և Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Շուշիում գլխավոր հյուպատոսությունը կլինի այս կարգի երրորդ թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունը Ադրբեջանում։

̰
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

14:29 21.10.2022

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում […]

̰
Չավուշօղլուն քննադատել է Արևմուտքի դիտորդական առաքելությունները հայ-ադրբեջանական սահմանին

14:21 21.10.2022

2023-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու մեջ։ Հիմա էլ քննադատում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին։ «Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն […]

̰
Վազգեն Թևանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:14 21.10.2022

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր ըմբիշներից 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը վստահ հաղթանակով է մեկնարկել։ նա բացահայտ առավելությամբ 10-0 հաշով հաղթել է կանադացի Դանիել Կոլեսին: Վազգենը դուրս է 1/8 եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ռոսս Քոնըլիի հետ: Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին. քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր

14:06 21.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը: Ողջունելով հյուրերին՝ […]

̰
Կարեն Խաչանովը պարտություն է կրել Անտվերպենի մրցաշարում

14:00 21.10.2022

Աշխարհի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Անտվերպենի մրցաշարում: Երկրորդ շրջանում Կարենը 2 սեթում՝ 5-7, 6-7 հաշվով պարտվել է աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային: Մրցախաղը տևել է 1 ժամ 58 րոպե: Քառորդ եզրափակիչում Սեբաստիան Կորդան կմրցի Յոսիհիտո Նիսիոկիի հետ:

̰
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:54 21.10.2022

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է  ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել […]

̰
Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ ՀՀ ԱԺ նախագահին

13:47 21.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, […]

̰
Հայաստանի համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է․ ՀՀ վարչապետ

13:42 21.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում: ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար […]

̰
Դավիդ Ավանեսյանը կմենամարտի Աշխարհի չեմպիոն, անպարտելի  Թերենս Քրոուֆորդի հետ

13:37 21.10.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիդ Ավանեսյանը (29-3-1, 17 նոկաուտ) կմենամարտի ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ, WBC, WBA, IBF, WBO, The Ring առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թերենս Քրոուֆորդի (38-0, 29 նոկաուտ) հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը։ Մենամարտը կկայանա դեկտեմբերի 10-ին Նեբրասկայի CHI Health Center-ում: Հաղորդվում է նաև, որ 35-ամյա Քրոուֆորդն […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

13:30 21.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ […]

̰
300 000 եվրո Սյունիքի մարզին՝ ֆրանսիական Օվերն Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհրդից

13:26 21.10.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը: Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի […]

̰
Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական է. ՈւԵՖԱ-ի նախագահը՝ ԱԱ-2030-ի մասին

13:20 21.10.2022

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ 2030թ. Աշխարհի առաջնությունն ընդունելու Ուկրաինայի համատեղ հայտի մասին։ «Ուկրաինան իր ներդրումն է ունենալու, ինչպես մյուս երկրները։ Դեռ հստակեցված չէ, թե քանի խաղ և որտեղ կանցկացվի, սակայն Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական առումով հետաքրքիր է։ Այդ մրցաշարը նվիրված կլինի աշխարհին»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է A Bola-ն։ Հիշեցնենք, որ […]

̰
Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում ժամկետների փոփոխություն է կատարվել

13:13 21.10.2022

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ.-ի պետական աջակցության ծրագրում։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Որոշմամբ համայնքների և Էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 22-ը։ Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել համայնքի կամ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Ռոստելեկոմ»-ի նախագահի գլխավորած պատվիրակությանը

13:08 21.10.2022

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 21-ին ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը, Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք […]

̰
Կասեցվել է հրուշակեղենի արտադրության արտադրական գործունեությունը

13:00 21.10.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեությունը, հայտնում է ՍԱՏՄ-ն: Կասեցման համար հիմք են ծառայել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի այն պահանջների խախտումները, որոնք վերաբերում են սանտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել […]

̰
Նիմանը Կարլսենի դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է 100 միլիոն դոլար

12:57 21.10.2022

Ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը դատական հայց է ներկայացրել շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի դեմ, որն իրեն մեղադրել էր խարդախության մեջ: 19-ամյա շախմատիստը Թվիթերում հրապարակել է ԱՄՆ-ի Միսուրի նահանգի շրջանային դատարանին ուղարկած հայցը: Կառլսենից բացի, պատասխանողի դերում են Chess.com կայքը, ամերիկացի գրոսմայստեր Հիկարուն Նակամուրան, շախմատիստ Դենի Ռեշն ու Play Magnus Group-ը, որը պատկանում է աշխարհի չեմպիոնին: […]

̰
Բժիշկը պատմել է, թե ինչ է կարևոր անել հիվանդությունից անմիջապես հետո

12:50 21.10.2022

Ապաքինումը չի նշանակում, որ հիվանդությունից անմիջապես հետո կարող եք վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առաջնային բուժօգնության գլխավոր ֆրիլանս մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը, փոխանցում է Ռիա Նովոստին: Ըստ նրա՝ օրգանիզմը պետք է նախապատրաստվի բեռների սովորական օրական նորմին՝ հիվանդությունից առաջ. վատառողջության դեմ պայքարում շատ էներգիա ես ծախսել, և ուժեր պետք […]

̰
Կարեն Գրիգորյանը հաղթել է կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում

12:45 21.10.2022

Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթանում է շախմատային փառատոն, որը ներառում է կայծակնային շախմատի (բլից) 4 և արագ շախմատի մեկ մրցաշար: Կայծակնային շախմատի 2-րդ մրցաշարում հիանալի է խաղացել Կարեն Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը տարել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Կարեն Գրիգորյանը կես միավորով գերազանցել է 7 […]

̰
Ռոնալդուն չի ընդգրկվել «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակում. արդյո՞ք պորտուգալացին կհեռանա ակումբից

12:41 21.10.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Կրիշտիանու Ռոնալդուին չի ընգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում: Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտեմհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից:  «Մանչեսթեր Յունայթեդը»  լոնդոնյան ակումբին հաղթել էր 2-0 հաշվով: Ավելի ուշ տեղեկություն […]

̰
Նախատեսվող փոփոխությամբ մանկապարտեզի սաների բացակայությունների հաշվարկում բժշկական տեղեկանքը հաշվի է առնվելու

12:38 21.10.2022

ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա […]

̰
BACK_TO_TOP