Բոլոր լուրերը – Page 3649 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 12.00

12:00 21.10.2022

̰
SHANTNEWS

11:59 21.10.2022

̰
Դպրոցից գողացել էր չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով

11:51 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը: Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով: Նույն օրը բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն դպրոցի տնտեսվարին: Նա հայտնել է, որ լվացարանի գողությունը կատարել է […]

̰
Այս տարի Հայաստանը փոխադարձ առևտրի աճի տեմպերով առաջատար է դարձել. Միշուստին

11:39 21.10.2022

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրությունը տասը տարվա ընթացքում աճել է 20%-ով, ինչը ավելի բարձր է, քան Եվրոպայում, որտեղ աճը կազմել է ընդամենը 10%, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է Ռիա Նովոստին: «Վերջին տասը տարիների ընթացքում անդամ երկրների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ցույց են տվել դրական միտում: Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն աճել է […]

̰
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը

11:32 21.10.2022

Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն […]

̰
Ժնևում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչը մասնակցել է Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին

11:28 21.10.2022

Հոկտեմբերի 11-ից 14-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացած Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին (SC-AGR)։ Ինչպես տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը, հանդիպման թիրախային հարցերից էին տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական ծառայությունների գործունեության արդյունքների վերհանումը և ոլորտի կարիքների գնահատումն ու […]

̰
Մարիամ Մկրտչյանը ցավալի պարտություն կրեց և զրկվեց գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորությունից. շախմատի Մ20 ԱԱ

11:19 21.10.2022

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտին մոտեցող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիամ Մկրտչյանը սևերով պարտվեց միանձնյա առաջատար, ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց և գործնականում զրկվեց գլխավոր մրցանակին արժանանալու հնարավորությունից: Մարիամն ունի 6 միավոր և արդեն 2 միավոր է զիջում առաջատարին: […]

̰
Վանաձոր քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է համաքաղաքացին. ՀՀ ՔԿ

11:15 21.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիշյալ 32-ամյա տղամարդու և […]

̰
Որքա՞ն է նվազել Ռուսաստանից Հայաստան տոմսերի արժեքը. ռուս փորձագետներ

11:11 21.10.2022

Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։ Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ […]

̰
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

11:05 21.10.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում մի շարք ծրագրեր են մեկնարկել

10:51 21.10.2022

Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:

̰
Ջերմուկում շչակներ են փորձարկվելու

10:45 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Պայքարը սկսում են ազատ ոճայինները. ըմբշամարտի Մ23 ԱԱ

10:39 21.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում  պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները։ Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր մեկնած Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյանն (79 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) մրցագորգ դուրս կգան այսօր, իսկ Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 […]

̰
Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը. ՊՆ

10:29 21.10.2022

Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության […]

̰
Հայտնաբերվել է մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, գողության 7 դեպք. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:25 21.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, անձի առևանգման, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական […]

̰
Աշոցքում ձնախառն անձրև է տեղում

10:18 21.10.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ են ձեռք բերել. 28 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

10:11 21.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Նրանք մեղավոր են ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ դատապարտվելով տարբեր չափերի տուգանքների: Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է Ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի […]

̰
ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները

10:08 21.10.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ: Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի […]

̰
Ռամզան Կադիրովի 3 անչափահաս որդիները Գրոզնի են բերել ուկրաինացի ռազմագերիների

10:02 21.10.2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր անչափահաս որդիները՝ Ախմատը, Էլին և Ադամը, որոնք համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան են, Գրոզնի են բերել Ուկրաինայի զինված ուժերի  գերի ընկած երեք զինվորների։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ «Ախմատը, Էլին և Ադամ Կադիրովները գտնվել են ՌԴ պաշտպանության նախարարության «Արևմուտք-Ախմատ» գումարտակում:  Նրանք մարտիկների հետ […]

̰
Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը ներկայացնում է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները. Հայաստանում Նիդերլանդների դեսպան

09:53 21.10.2022

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է «Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը։ «Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը ներկայացնում է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, բացահայտում է ոլորտային զարգացումները, և ՏՏ, հեռահաղորդակցության և էլեկտրոնային առևտրի ընկերությունների համագործակցության հնարավորությունները»,-գրել է նա։

̰
Ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

09:42 21.10.2022

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության, պատմում է Արմենպրեսը։ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ

09:35 21.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ցանկանում է մեծացնել կուրծքը ավագ քույրերի՝ Քիմի և Քորթնիի  հանդեպ նախանձի պատճառով

09:28 21.10.2022

Բիզնես-լեդի Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ցանկանում է մեծացնել կուրծքը  ավագ քույրերի՝ Քիմի և Քորթնիի մարմնի պարամետրերի հանդեպ նախանձի պատճառով։ Թեմայի շուրջ նա խոսել է The Kardashian շոուի նոր դրվագում։ Այս մասին գրում է lenta.ru-ն: Քլոեն Քիմի հետ մեկնել էր Մայամի՝ ներկա գտնվելու վերջինիս Skims բուտիկի բացմանը։ Նկարահանող խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ […]

̰
25 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ

09:16 21.10.2022

Հոկտեմբերի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Ճանապարհներ կվերանորոգվեն Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում

09:07 21.10.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը երեք լոտով հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների կապալային աշխատանքների ձեռքբերման հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ)՝ Հ-4, Երևան – Եղվարդ – Արագյուղ – Հարթավան – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000 – կմ2+500 […]

̰
Իլոն Մասկը նշել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հավանական սցենարը

08:58 21.10.2022

Ամերիկացի մեծահարուստ, գործարար Իլոն Մասկը Ղրիմի հարցով փոխզիջումն անվանել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամենահավանական սցենարը։ Այս կարծիքը նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Փոխզիջումն ամենահավանական արդյունքն է, բայց հարցն այն է, թե մինչ այդ որքան մահ և ավերածություն տեղի կունենան»,-գրել է նա: Մասկի մեկնաբանությունը հնչել է ի պատասխան սոցցանցերի մեկ այլ օգտատիրոջ գրառման, որը կանխատեսում […]

̰
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են դիեր

08:49 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան,- հայտնում է shashyan.com-ը։ Ժամանել են ոստիկանության, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, ովքեր արձանագրել են 2 տղամարդու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական […]

̰
Շների կացարանի շունն օգնել է կնոջը նոր կարիերա գտնել

08:42 21.10.2022

Մեծ Բրիտանիայի բնակիչ 53-ամյա Նիկի Ֆրենչը հեծանիվով վթարի հետևանքով տառապում էր հիշողության խնդիրներից և ուսի ցավից: Առողջության վատթարացումը ստիպեց նրան ավարտել 30-ամյա կարիերան և թոշակի անցնել: Դրանից անմիջապես հետո նա որոշել է իրականացնել իր երազանքն ու շուն ձեռք բերել, պատմում է Daily Mirror-ը։ Բրիտանացին գրանցվել է կենդանիների կացարանի կայքում և հայտ թողել ընտանի կենդանու ընտրության համար։ […]

̰
Տղամարդը վիճակախաղով միլիոն ու կես ռուբլի է շահել հին բեռնատարի շնորհիվ

08:31 21.10.2022

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի բնակիչը վիճակախաղի ջեքփոթ է խփել իր հին բեռնատարի վազաչափի կոտրված լինելու շնորհիվ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ հաղորդում է Լենտա. ռու-ն: 60-ամյա Դուգլաս Էքը գնել է բեռնատար, որի վազաչափը մնացել է 82,466 մղոն և որոշել է կանոնավոր կերպով օգտագործել այդ թվերը վիճակախաղի տոմսեր գնելիս: Հոկտեմբերի 14-ին 8-2-4-6-6 թվերի շնորհիվ տղամարդը […]

̰
Արցախում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը

08:16 21.10.2022

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։ Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։ Երեքի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

̰
BACK_TO_TOP