Բոլոր լուրերը – Page 3647 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Անի Հովսեփյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար

20:05 21.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող կանանց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կպայքարի ոսկե մեդալի համար:   Կիսաեզրափակիչ մենամարտում Անին բացահայտ առավելությամբ փայլուն հաղթանակ է տարել հյուրընկալող երկրի ներկայացուցչի՝ Տամարա Ռադունովիչի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Անի Հովսեփյանը, մրցակցին՝ հունգարացի Ռեգինա Լակոսին, հաղթել էր նոկաուտով: Այսպիսով, Անին եզրափակիչում է և կպայքարի չեմպիոնի կոչման համար: […]

̰
SHANTNEWS

19:59 21.10.2022

̰
Բարելավվում են «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները

19:57 21.10.2022

«Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվում են։ Նոր խոհանոցային հատվածն արդեն շահագործման է հանձնվել` անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիվանդասենյակները, կահույքը ևս փոխվել են: Կենտրոնի պացիենտների համար ստեղծվում են նաև համապատասխան պայմաններ, մասնավորապես` աշխատանքային թերապիայի համար:

̰
Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների եռյակում է

19:50 21.10.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։ Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ […]

̰
Շոյգուն բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի հետ

19:44 21.10.2022

  ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության համատեքստում հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորության մասին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը։ «Պաշտպանության նախարար Օսթինն ընդգծել է Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի համատեքստում հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը», […]

̰
10 տարվա մեջ առաջին անգամ Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Անկարա

19:38 21.10.2022

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները և ընդգծում, որ նման այց կկայանա 10 տարվա մեջ առաջին անգամ։ Երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել էին մի քանի տարի առաջ՝ պաղեստինյան հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով։ Վերջերս, սակայն, երկու կողմերն էլ կարգավորել են լարվածությունը և վերականգնել հարաբերությունները։ Հաղորդվում է, […]

̰
Իրանը ՀՀ-ի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

19:30 21.10.2022

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Հայաստանում է: Նա Երևան ժամանեց երեկ և նախ առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, որին հետևեց ընդլայնված կազմով հանդիպումը, ապա  Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդես եկան հայտարարությամբ: Արարատ Միրզոյանը նշեց, որ Իրանի իր գործընկերոջ հետ քննարկումների առանցքային թեման, բնականաբար, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն […]

̰
Իրանի հյուպատոսն անդրադարձել է Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ վաճառելու տեղեկություններին

19:28 21.10.2022

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ Իրանի հյուպատոսը հաստատու՞մ է այն տեղեկությունը, թե Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ և արդյոք Իրանը պատրաստ […]

̰
ՍԴ նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին

19:21 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանի այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ Բարձր դատարանը շահագրգիռ է ակտիվացնելու և արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը Շվեդիայի Թագավորության գերագույն դատարանի, ինչպես նաև իրավունքի գերակայության ոլորտում գործող շվեդական զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ: […]

̰
Գեղարքունիքի մարզպետը ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին է ներկայացրել մարզում ստեղծված իրավիճակը

19:14 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Այս մասին մարզպետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի […]

̰
ՍԴ-ի և Նիդերլանդների դեսպանության համատեղ միջոցառմանը ներկայացվել են «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» ծրագրի արդյունքները

19:07 21.10.2022

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից համատեղ կազմակերպվող միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել են «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» կարճաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների վերջնարդյունքները: Այս ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին իր երկարաժամկետ ռազմավարության ու բարեփոխումների օրակարգը մշակելիս ու հետագայում դրանք գործարկելիս, ինչը […]

̰
Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել. Քերոբյան

18:57 21.10.2022

Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ այս պահին էլ մեծ հերթեր են գոյացել: «Վերին Լարսի խնդիրը եղանակային է: Լաստանավերի և այլ ծովային տրանսպորտի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Մենք դա գիտակցում ենք, այսօր էլ հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ»,-ասել է […]

̰
Սոնա Հարությունյանը բավարարվեց բրոնզե մեդալով. կանանց բռնցքամարտի ԵԱ

18:50 21.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող կանանց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը կստանա բրոնզե մեդալ: Հիշեցնենք՝ 1/4 եզրափակչում հայ մարզուհին մրցել էր վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: Կիսաեզրափակչում Սոնան մրցեց ուկրաինուհի Մարիա Բովայի հետ և պարտություն կրեց, ինչը նշանակում է, որ նա կստանա բրոնզե մեդալ: Հայաստանի կանանց բռնցքամարտի պատմության մեջ սա […]

̰
Նախատեսվում է վերացնել տեսալսողական մեդիայի՝ օրենսդրության հետ հակասությունները և հստակեցնել օրենքում օգտագործվող հասկացությունները

18:45 21.10.2022

Առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների այն բոլոր հոդվածներում, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիայի ոլորտը: Փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի գործունեությամբ […]

̰
Սուրեն Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն. օրվա 2-րդ հաղթանակը ծանրորդների հայ-թուրքական դիմակայությունում

18:36 21.10.2022

Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցան Մ20 խմբում հանդես եկող 89 կգ քաշային հայ ծանրորդները: Մինչ մեկնարկը 2-ական հայ և թուրք ծանրորդներ պատվիրել էին նույն 345 կգ քաշը, և պարզ էր, որ մեդալների համար պայքարը ծավալվելու էր այդ 4 մարզիկների միջև: Արդյունքում հաղթեց Սուրեն Գրիգորյանը, ով երկամարտի արդյունքով […]

̰
Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը չեղարկվել է

18:26 21.10.2022

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») չեղարկել է Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերահսկողության ծառայությունը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել իր կայքէջում: Փաստաթղթում ասվում է, որ այժմ երկրի տարածք ժամանող ՌԴ քաղաքացիներին հարկավոր չէ ժամանման օրվանից երեք օրացուցային օրվա […]

̰
Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է

18:16 21.10.2022

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

̰
Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում

18:08 21.10.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, […]

̰
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը

17:54 21.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի […]

̰
Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները մեթամֆետամին և մարիխուանա են հայտնաբերել

17:48 21.10.2022

Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված պայքարի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն օրերս իրականացրել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բաժնի քրեական հետախույզներն Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել երեք տղամարդու՝ երեքն էլ Երևանի բնակիչներ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 գրամից ավելի քաշով, մարիխուանայի […]

̰
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

17:42 21.10.2022

Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» […]

̰
ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա զոհ

17:35 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Դսեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է […]

̰
Քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ Դալլաս քաղաքում անցկացված համաժողովին

17:33 21.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022թ. հոկտեմբերիի 15-ից հոկտեմբերի 18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած 2022 թվականի Ոստիկանապետերի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

17:26 21.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

17:21 21.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Միրզոյանը վերահաստատել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը

17:14 21.10.2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Իրանում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում: Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում […]

̰
Վահան Նարիբեկյանը մասնակցել է ԵԽԽՎ խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը

17:07 21.10.2022

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծումների, արդի մարտահրավերների պայմաններում աշխատակազմերի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Կանաչ խորհրդարանների» […]

̰
Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 24-ին կդադարեցվի

17:00 21.10.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան, Պռոշյան, Տիգրանյան, Կալինինի փողոցների, «Քիմիագործներ» թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» -ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Սևանա լճում իրականացվել են ջրի որակի հետազոտություններ

16:55 21.10.2022

Հոկտեմբերի 11-15 հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ՝ լաբորատոր անալիզներ իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ջրի ջերմաստիճանը Մեծ Սևանի հատակամերձ շերտերում դիտվել է 7.6-11.7°C, իսկ Փոքր Սևանի հատակամերձ շերտում՝ 4.1-4․8°C։ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.2-8.0մգ/լ տիրույթում, հատակամերձ շերտում՝ 0.8-5.4մգ/լ։ Փոքր […]

̰
ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները Կազանում քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

16:49 21.10.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար Իրեկ Ֆայզուլինի հրավերով հոկտեմբերի 5-7-ը Կազանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանին և Եվրասիական շինարարական կոնգրեսին: Միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում միջպետական համագործակցության հարցեր: Նիստի մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ոլորտի զարգացման ծրագրերի և […]

̰
BACK_TO_TOP