Բոլոր լուրերը – Page 3656 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Որպես անհետ կորած որոնվող աղջիկները հայտնաբերվել են

15:30 19.10.2022

Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին` ժամը 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

15:24 19.10.2022

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Այս մասին հայտնում է «Strana» հրատարակության Telegram ալիքը։ Ավելի վաղ օդային ահազանգ է հայտարարվել Ուկրաինայի մի քանի շրջաններում՝ Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքներում։

̰
Դեյվիդ Փրայսը հանդիպել է ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ

15:16 19.10.2022

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը երեկ հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Բարձրաստիճան կոնգրեսականն այցելել է նաև ԵՊՀ գրադարան, ծանոթացել իր նախկին գործընկեր՝ ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին: ԱՄՆ պաշտոնյայի այցը և ԵՊՀ-ի և դեսպանության, ինչպես նաև այլ ամերիկյան հաստատությունների միջև երկարամյա գործընկերությունը խորհրդանշում են մեր […]

̰
Ռուս մասնագետները վերապատրաստում են ՀՀ ԱԻՆ կինոլոգներին

15:06 19.10.2022

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։ Դասընթացներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջոկատի 6 կինոլոգիական հաշվարկներ։  Միջոցառման նպատակն է  բնական և տեխնածին միջավայրում զոհերի որոնման ու հայտնաբերմանը պատրաստության ուսուցումը. հիմնական ուղղվածությունը լինելու […]

̰
SHANTNEWS

15:01 19.10.2022

̰
Հորիզոն 15.00

15:00 19.10.2022

̰
ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը. փոխպետքարտուղար

14:48 19.10.2022

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը, փոխանցում է Aliq.ge-ն։ Դոնֆրիդը նշել է, որ Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղին շատ պարզ է, այս պետությունները գիտեն, թե ինչ պետք է անեն և պատրաստ են դա անել: «Մենք շարունակում ենք աշխատել […]

̰
Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

14:40 19.10.2022

Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

̰
Ջերմուկում իրավիճակը անհանգստացնող է, հյուրանոցները, սակայն, սկսել են աշխատել․ Քերոբյան

14:28 19.10.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։ «Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ […]

̰
Մուշեղ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

14:23 19.10.2022

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մուշեղ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Մուշեղ Ղուկասյանին նշանակել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

̰
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են․ Եվրոպան կարող է ռուսական գազն օգտագործել Թուրքիայի տարածքով

14:14 19.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազային հանգույցի հարցով, Եվրոպան կարող է ռուսական գազն օգտագործել Թուրքիայի տարածքով։ «Այժմ Եվրոպան մտածում է, թե ինչպես էներգիա ապահովի առաջիկա ձմեռային շրջանում։ Մենք, փառք Ալլահին, նման խնդիր չունենք։ Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք Թուրքիայում գազային […]

̰
Եյսկում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 հոգանոց ընտանիք է զոհվել

13:59 19.10.2022

Եյսկի բնակելի թաղամասում ինքնաթիռի ընկնելու հետևանքով յոթ հոգանոց ընտանիք է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը: «Հինգշաբթի Յեյսկի նոր գերեզմանատանը կհուղարկավորեն յոթ հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երկու անչափահաս», – ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով ՝ հուղարկավորությունը կազմակերպում են շրջանային և քաղաքային վարչակազմերը։ Երկուշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուսումնական […]

̰
Դանակահարություն Մայակովսկի գյուղում. ոստիկանների բացահայտումը

13:44 19.10.2022

Հոկտեմբերի 15-ին` կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ ջանքերով կարճ ժամանակում պարզվեց, որ Մայակովսկի գյուղում տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն։ Այդ ընթացքում տղամարդուն դանակով խփել […]

̰
Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը

13:35 19.10.2022

Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշում է հնդկական ThePrint առցանց թերթը։ «Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի […]

̰
Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ

13:27 19.10.2022

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում եւ նոր հարձակման վտանգը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատասխան նամակում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն […]

̰
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ 150 հազար դոլար ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին նախագծին

13:22 19.10.2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կառավարության առաջարկած այն նախագծին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քերոբյանն ասաց, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսվում են Հայաստանում: Մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները խրախուսվում են նույնքան, որքան, օրինակ, մեծ ընկերությունների կողմից կատարվող […]

̰
Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը լավագույնն է հայ շախմատիստներից Yerevan Open-ում

13:13 19.10.2022

Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարը: Վերջին տուրից առաջ հայ շախմատիստներից գլխավոր մրցանակին հավակնում էր միայն գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, որը կես միավոր էր զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին: Վերջինս առաջինն ավարտեց մրցաշարը՝ սևերով 30-րդ քայլին հաշտություն կնքելով իր հայրենակից Կլեմենտի Սիչովի հետ ու վաստակեց 7 միավոր: Մամիկոն Ղարիբյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը՝ սևերով […]

̰
Խերսոնի մարզում մեկ շաբաթով փակել են քաղաքացիական անձանց մուտքը

13:07 19.10.2022

Խերսոնի շրջան մուտքը քաղաքացիական անձանց համար փակվում է յոթ օրով, հայտարարել է տարածաշրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա հստակեցրել է, որ կարող են մուտք գործել միայն հատուկ անցաթղթեր ունեցողները։ «Այն մարդիկ, ովքեր զբաղվում են կոմունալ ծառայությունների ապահովմամբ, մատակարարմամբ, աշխատանքով», — պարզաբանել է պաշտոնյան: Նախօրեին Սալդոն հայտարարել էր, որ տարածաշրջանի իշխանությունները […]

̰
Քննարկվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և  գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը

12:50 19.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ – էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնժողովի հետ իրականցվող աշխատանքների ընթացքը մասնավորապես ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր […]

̰
Մարիամ Մկրտչյանը մոտենում է առաջատարներին․ շախմատի Մ20 ԱԱ

12:45 19.10.2022

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 7-րդ տուրի մրցախաղերը: Մարիամ Մկրտչյանը 49-րդ քայլին հաղթեց լեհ Հոնորատա Կուչարսկային: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 4-րդ հաղթանակը տարավ ու վաստակեց 5 միավոր: Մարիամը մեկ միավորով է հետ մնում երկու առաջատարներից և մի խումբ շախմատիստուհիների […]

̰
Շուտով Երևանում կլինեն նոր տրոլեյբուսները․ քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

12:39 19.10.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր տրոլեյբուսների՝ Երևան ժամանելուն շատ քիչ է մնացել։ Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ սեփական միջոցներով, ևս 15-ը ձեռք կբերվի Կառավարության աջակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն

12:28 19.10.2022

Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։ «Ըստ էության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կազմում ունենք ջրային ոստիկանություն, որն իրականացնում […]

̰
Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական  կետում կատարվում է  գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստում

12:21 19.10.2022

Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կատարվում է գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Անկախ կցագրման փաստից` պատվաստումներն իրականացվում են նաև առողջության առաջնային պահպանման օղակում:

̰
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

12:13 19.10.2022

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լեյթոն Մաքսվելը, որն ակումբի կազմում հանդես է եկել 1999-2001 թվականներին, 8 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ 43-ամյա տղամարդն իր տունը տրամադրել է հանցախմբի՝ որպես թմրանյութերի պահեստ, ընդհանուր առմամբ 6 միլիոն ֆունտ արժողությամբ։ Իրավապահ մարմինները Մաքսվելի մոտ ավելի քան 60կգ կոկաին և հերոին […]

̰
Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

12:07 19.10.2022

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը կիսում է Սենատորների պալատի՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարությունը։ «Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեատրիս Արխիմոնը։ 🇦🇲 Comparto declaración de @SenadoUy respecto a los enfrentamientos entre Azerbaiyán y Armenia votada […]

̰
Հորիզոն 12.00

12:00 19.10.2022

̰
SHANTNEWS

12:00 19.10.2022

̰
Փոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

11:54 19.10.2022

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը: «Զարթոնք մեդիա»-ի հաղորդմամբ՝ նա այդ պաշտոնում ընտրվել է միաձայն: Նշվում է, որ Փոլ Կրեկորյանն առաջին ամերիկահայն է, որն ընտրվել է այդ պաշտոնում:

̰
Ղրղզստանն առաջարկում է ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին

11:49 19.10.2022

Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովն առաջարկում է ղրղզա-տաջիկական սահմանի վիճելի հատվածներում ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայել: Այս մասին Նա հայտնել Է մամուլի ասուլիսի ժամանակ։ Բեկբոլոտովի խոսքով՝ ինքը վերջերս հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, և նրանք քննարկել են այդ հարցը։ «Ես ՀԱՊԿ ղեկավարին ասել եմ, որ մեր և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի։ Յուրաքանչյուրն […]

̰
Լարս տանող վնասված ճանապարհահատվածը վերականգնվում է

11:40 19.10.2022

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հատվածում բնական աղետից տուժած 22 տարբեր հատվածներում վերականգնման և աղետների կանխարգելման միջոցառումներ են իրականացվում, հայտնում է ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-27-ը հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել էր Թերգի (Թերեք) գետի մակարդակը, որի հետևանքով վնասվել էին Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի մի քանի հատվածներ, անմիջապես իրականացվել են աղետի վերացման աշխատանքներ, […]

̰
BACK_TO_TOP