23:05 18.10.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը ՝ որպես ՀՀ գործադիր իշխանության կենտրոնական մարմին, որն մշակում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում պետական քաղաքականությունը, Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի ֆլորայի և բուսական ծածկույթի վերաբերյալ արժեքավոր, հիմնարար և կիրառական ուսումնասիրություններ, ներառյալ՝ էկոհամակարգերի և ՀՀ Կարմիր գրքային, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակների աճելավայրերի հետազոտություն և մոնիթորինգ […]
22:57 18.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ռազմիկ Խ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Ս-ին և մխրճվել նրա կողմից պահվող ոչխարների հոտի մեջ, հայտնում […]
22:48 18.10.2022
Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր, պատմում է ԿԳՄՍ նախարարությունը: 77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն է կրել Հունգարիայի ներկայացուցչից և հռչակվել […]
22:36 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, հանդես եկել նաև մամուլի ասուլիսով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը նախ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել: Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել […]
22:27 18.10.2022
ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, հայտնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան […]
22:18 18.10.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր կստորագրեն մինչև 2022 թվականի վերջ։ «Այս համաձայնագիրը կստորագրվի Թեհրանում կամ Մոսկվայում մինչև տարեվերջ», – մեջբերում է Tasnim-ը նախարարի խոսքերը «Դիվանագիտական դաշտ» վավերագրական ֆիլմում։ «Դիվանագիտական դաշտ» վավերագրական ֆիլմը Իրանում հեռարձակվում է առաջին հեռուստաալիքով և նվիրված […]
22:07 18.10.2022
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետը Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին: Հրաչյա Սարգսյանը ցուցահանդեսի շրջանակում ծանոթացել է «խելացի քաղաքներ»-ի ստեղծման համար առաջարկվող տարբեր լուծումների, որոնք հնարավորություն կտան թվայնացված տեղեկատվության միջոցով հասնել ավելի արդյունավետ, կանխատեսելի և թափանցիկ որոշումների կայացման: Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետը Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո […]
22:00 18.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աղի Հանք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Աճառյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Քարշիչ ենթակայան, Արտակարգ Իրավիճակների Նախարարության մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Դուրյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն […]
21:58 18.10.2022
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը: Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարության մեջ նշված է. Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների սրացումը և Հայաստանի տարածքի Ադրբեջանի ռմբակոծումները՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարում է. Իր դատապարտումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի ներխուժման առնչությամբ, Իր համերաշխությունը […]
21:57 18.10.2022
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։ […]
21:48 18.10.2022
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում […]
21:41 18.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-ի և 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-20-ն առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: […]
21:22 18.10.2022
Երևանի քաղաքապետրանում անցկացվել է ավագանու հերթական նիստը: Օրակարգի հարցերը վերաբերել են մայրաքաղաքի 2023-25թթ.-ի միջնաժամկետ ծախսերը հաստատելուն, հուշատախտակներ տեղադրելուն, ավտոկայանատեղիների հատկացմանը, հողամասերի նշանակությունը փոխելուն, բժշկական կենտրոնները միավորելուն, տարբեր տարիներին ընդունված որոշումներում փոփոխություն և լրացում կատարելուն: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործուղման մեջ է, ուստի ավագանու նիստը վարել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Մինչ ավագանու նիստի օրակարգին անցնելը, ավագանու անդամ […]
21:15 18.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «միջանցքի» թեմային։ «Կարո՞ղ է որևէ մեկը Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին որևէ հիշատակում գտնել 11/9 եռակողմ հայտարարության մեջ: Իհարկե, ոչ: Արդյո՞ք 11/9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա: Այո՛, կա, դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղում։ Սա միակ տարբերակն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
21:05 18.10.2022
Բազկամարտի աշխարհի առաջնությունը նշանավորվել է սկանդալային իրավիճակով կանանց մրցումներում պարգևատրման արարողության ժամանակ: Հաղթող ճանաչված Թուրքիայի ներկայացուցիչը ծածկել է իր երկրի ազգային դրոշով մյուս երկու մեդալակիրների դրոշը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ղազախստանցի մարզուհիները: Պատվանդանի վրա նրանք ծածանել են իրենց երկրի դրոշը, սակայն բարձրացած թրքուհին նրանց դրոշը ծածկել է թուրքականով։ Մի որոշ ժամանակ մրցակիցները փորձել […]
20:49 18.10.2022
Գիտենք, որ Հայաստանի, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել: Հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել. դեռ հակամարտության զոհերի հիշատակը վառ է, եւ եւս մեկ բռնկում տեղի ունեցավ: Բայց թույլ տվեք նշել եւս մեկ անգամ, որ երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է […]
20:45 18.10.2022
Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի շուրջ ակտիվ անդրադարձ եղավ ԵԽԽՎ նստաշրջանում: Որոնք էին կարևոր առանձնահատկությունները: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում Հյաաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ: Քրիստինե Ալագուլյանը նախ հետաքրքրվեց, թե մեզ համար ինչո՞վ նշանավորվեց ԵԽԽՎ այս նստաշրջանը, քանի որ այն, ըստ էության, առաջինն […]
20:43 18.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․ «11/9 եռակողմ հայտարարության մեջ գոյություն ունի՞ արդյոք Հայաստանի միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ: Ո՛չ։ Արդյո՞ք դա կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության դեպքում։ Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական […]
20:34 18.10.2022
Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքում Ուտար-Պրադեշ նահանգի հսկայական պիթոնը այծի է կուլ տվել և մտել դպրոցական ավտոբուս, որտեղ հանգստացել է: NDTV-ն տեսանյութ է հրապարակել։ Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքի շրջանի միջազգային դպրոցին պատկանող ավտոբուսը կայանված է եղել մոտակա գյուղի մոտ։ Տեղի բնակիչները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է խոշոր պիթոնը կերել այծին, որից հետո մտել ավտոբուս։ Դեպքի […]
20:26 18.10.2022
Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, […]
20:21 18.10.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ […]
20:19 18.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Ազգային ժողովին է ներկայացվել երևանյան մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։ Պատասխանելով հարցերին՝ նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են […]
20:15 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից ստացվել է դիմում, որ Լեհաստանի Հանրապետության քաղաքացին «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայում թողել է փաստաթղթերով դրամապանակը: Քաղաքացին զանգել է տաքսու վարորդին ու խնդրել դրամապանակը և փաստաթղթերը փոխանցել Լեհաստանի դեսպանատուն, սակայն տաքսու վարորդը հրաժարվել է՝ պահանջելով 200 եվրո: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]
20:05 18.10.2022
Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. սեպտեմբերի 12-ի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել 8 անդամ, որոնք կազմակերպել են Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Հանրային խորհրդի անդամության թեկնածուի հայտ ներկայացրած 27 քաղաքացիներից հոկտեմբերի 12-ի քվեարկությամբ ընտրվել են Խորհրդի մյուս անդամները: Հանրային խորհուրդը ունի հետևյալ կազմը՝ Հանրապետության Նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամներ՝ […]
20:00 18.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ «Ողջունելով առաքելության այցը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի […]