2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն

12:28 19.10.2022

Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։

«Ըստ էության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կազմում ունենք ջրային ոստիկանություն, որն իրականացնում է մի շարք ֆունկցիաներ։ Բայց պետք է նշել, որ բացի դասական ոստիկանական ֆունկցիայից, ջրային պարեկային ծառայությունը նաև ենթադրում է անմիջապես Սևանա լճի տարածքի վրա ոստիկանական ֆունկցիայի իրականացում»,-նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանը:

Ջրային պարեկային ծառայություն ստեղծելու նպատակով մշակվել է հայեցակարգ, որով նախատեսված են մի շարք միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց արդյունքում Սևանա լճի վրա կունենանք բոլորովին այլ ջրային ոստիկանություն։ Ինչպես ներկայացրեց Արփի Սարգսյանը՝ «Պետք է ձևավորվի պարեկների թիմ՝ պարեկային ծառայության կազմում, որը կկարողանա ամբողջ տարին ջրային տարածության վրա իրականացնել պարեկություն։ Ըստ էության՝ ջրային պարեկները լինելու են հնգամսյա ուսումնական պրոցեսն անցած պարեկները, որոնք կունենան լրացուցիչ մասնագիտացում։ Հնգամսյա ուսուցման պրոցեսից հետո նրանք պետք է անցնեն երկու վերապատրաստում։ Առաջինը բուն ջրային պարեկային ծառայությանը բնորոշ վերապատրաստումներն են, իսկ երկրորդը առաջին փրկարարական օգնություն ցուցաբերելուն միտված վերապատրաստումներն են, նաև ջրային ռադիոկապի հետ կապված վերապատրաստումները»։
Վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ։ Նախատեսվում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ։

Այսինքն, բացի տեսական գիտելիքներից, ապագա ջրային պարեկները հնարավորություն կունենան հենց Սևանա լճում մասնակցել վերապատրաստումների։ Վերապատրաստումը ենթադրում է ինչպես դասական ջրային պարեկության իրականացում, այնպես էլ փրկարարական առաջին օգնության տրամադրում, սուզվելու հմտություններ և այլն։ Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան INL ծրագրի շրջանակներում՝ արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել ՀՀ կառավարությանը՝ վերապատրաստումները պատշաճ կերպով իրականացնելու համար։ «Պետք է շնորհակալություն հայտնեմ մեր ամերիկյան գործընկերներին, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու պարեկային ջրային ծառայության նոր ծառայողների վերապատրաստման հարցում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։ Ծրագրի իրականացման գործում նաև մեծ օժանդակություն է ցուցաբերում արդարադատության նախարարությունը»,- նշեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Ծառայության պատշաճ իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ՝ ջրային պարեկային ծառայության հենակետեր, պահպանվող հատուկ տարածք և այլն։ «Նախատեսում ենք սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծել 4 հենակետեր՝ այսօր գործող 1 հենակետի փոխարեն: Նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելումը»,-ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։ Ըստ գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ձեռք կբերվի ժամանակակից ջրային հատուկ տեխնիկա։ Արդեն կան քննարկվող տարբերակներ։ Վերջնական որոշումից հետո կմեկնարկի ձեռքբերման գործընթացը։

Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն կլոր տարի։ Սևանա լճի ամենապիկ ժամանակաշրջանը, բնականաբար, ամառն է։ Ամռանը ջրի վրա պարեկները կպահպանեն հասարակական կարգը, կհայտնաբերեն իրավախախտների։ Ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ «Ոչ սեզոնային ժամանակահատվածում ջրային պարեկները պետք է իրականացնեն ծառայություն նաև այլ ոլորտներում, այսինքն՝ իրենց գործառույթներից բխող այլ ծառայություններ ևս իրականացնեն՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, դեպքի վայրի պահպանություն, ահազանգերի օպերատիվ արձագանքում և այլն»։
Միջոցառումները շարունակվում են։ Եվ ըստ մշակված հայեցակարգի ու ժամանակացույցի՝ 2023 թվականի երկրորդ կեսին Սևանա լճում կգործի ջրային պարեկային նոր, ժամանակակից ու պրոֆեսիոնալ ծառայություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP