Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին

17:45 11.03.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի ուսանողների հետ, որոնք պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Պատասխանելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորություններին վերաբերող հարցին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն լայն արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից:

«Մենք պետք է անենք հնարավորը՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով: Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության, ինչպես նաեւ մեր երկրի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների նկատմամբ Հայաստանի իրավազորության սկզբունքները քննարկման ենթակա չեն»,-համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում  խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Հայաստանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցերի մասին:

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցին ի պատասխան՝ բանախոսը կարեւորել է 2025 թվականի հունվարին երկու երկրների միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերությանը վերաբերող պայմանագիրը:

Հարցուպատասխան է ծավալվել նաեւ Հայաստանի եւ Եվրամիության տնտեսական հարաբերություների մասին: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ  տնտեսության դիվերսիֆիկացումը բխում է Հայաստանի շահերից: Նրա խոսքով պետք է աշխատել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ եւ գրավել նոր շուկաներ:

Ուսանողները հետաքրքրվել են նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտի ռազմավարությամբ ու մարտահրավերներով: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է ոլորտի զարգացման շարունակական առաջընթաց: Որպես առաջին մարտահրավեր՝ նա նշել է արհեստական բանականության զարգացումը եւ կարծիք հայտնել, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու հարցում այլընտրանք չունի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ առաջիկայում  նոր գործիքներ կներդրվեն, որոնք առավել երկարաժամկետ պետական ծրագրեր մշակելու հնարավորություն կտան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP