Բոլոր լուրերը – Page 3667 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Ռումինիան մոտ 1,5 մլն դոլար է հատկացնում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հորդանանի պաշտպանության ոլորտներին

17:16 15.10.2022

Ռումինիան մոտ 1,5 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հորդանանի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Ռումինիայից ՆԱՏՕ-ի հիմնադրամներին կամավոր նվիրատվություններ տրամադրելու մասին, որոնք նախատեսված են Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կայունության և պաշտպանունակության ամրապնդման համար՝ մինչև 1,4 միլիոն դոլար ընդհանուր […]

̰
Իրանը հայտարարում է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին

17:08 15.10.2022

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին՝ եվրասիական երկրներ արտահանելու համար։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իրանական ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկել իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծը։ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարությունները հետևում են այս գործընթացին»,- ասել է նա։ […]

̰
Հետախուզվողները հայտնաբերվել և ներկայացվել են դատարան

17:00 15.10.2022

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին Բարձրաբերդի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տարվել 52-ամյա Ծովիկ Մ.-ն և 24-ամյա Սանամ Ս.-ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) մեղադրանքով: Նրանք ներկայացվել են դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը կանխատեսել է նոր սառը պատերազմի սկիզբ

16:54 15.10.2022

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Կայկոնենը կարծում է, որ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն նոր երկար սառը պատերազմի շեմին են։ «Այսպիսով, մենք գտնվում ենք շատ երկարատև նոր սառը պատերազմի սկզբում: Մոսկվայի և ԵՄ-ի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ դեռ երկար ժամանակ վատ կլինեն: Իհարկե, մենք պետք է հասնենք հրադադարի, բանակցությունների և խաղաղության: Բայց ես չեմ կարծում, որ դա կարող […]

̰
Բրիտանիայում ուկրաինացիները զանգվածաբար զրկվում են ապաստանից. Daily Mail

16:46 15.10.2022

Բրիտանիայում աստիճանաբար հանվում է «Տներ Ուկրաինայի համար» ծրագիրը, ինչի հետևանքով էլ փախստականները մնում են փողոցում, գրում է Daily Mail թերթը։ «Տուն Ուկրաինայի համար» ծրագիրը Բրիտանիայում գործարկվել է մարտ ամսին: Ըստ այդմ՝ բրիտանական ընտանիքները փախստականներ են ընդունում, իսկ դրա դիմաց իշխանությունները նրանց դրամական փոխհատուցում են տալիս՝ 350 ֆունտ ստերլինգ (մոտ 24500 ռուբլի)։ Ինչպես ասվում է Տեղական […]

̰
Էրդողանը ժամանել է ածխահանքի պայթյունի վայր

16:35 15.10.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ժամանել է երկրի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունի վայր, հայտնում է Anadolu գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագահ Էրդողանը ծանոթացել է աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման շարժական համակարգման կենտրոնում (AFAD) կատարվող աշխատանքներին»,- հայտնում է գործակալությունը։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթընի մարզի հանքահորում։ Ըստ վերջին տվյալների՝ […]

̰
Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ

16:22 15.10.2022

Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծի համաձայն` ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝ կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին […]

̰
Հայաստանում անցկացվել է կլիմայական ֆորում

16:12 15.10.2022

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնցենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 27-րդ համաժողովից առաջ Երևանում տեղի ունեցավ «COP-27-ին ընդառաջ զարգացման կլիմայական գործընկերների ֆորումը»` կազմակերպված ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողների, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների, դոնոր կազմակերպությունների և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ֆորումին ներկա […]

̰
Լուկաշենկոն մտադիր չէ միջամտել Ուկրաինայի հակամարտությանը

16:00 15.10.2022

Բելառուսը մտադիր չէ ներքաշվել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մեջ, մանավանդ որ Ռուսաստանը նույնպես դա չի խնդրում նրանից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք այնտեղ (Ուկրաինայում – խմբ.) ոչ ոքի չենք սպանել և չենք էլ պատրաստվում սպանել, նախ՝ մեզ ոչ ոք չի խնդրում մասնակցել այս գործողությանը, այս դեպքում՝ Ռուսաստանը, և մենք մտադիր չենք խառնվել դրան: […]

̰
Այսօր Հայ առաքելական Եկեղեցին տոնում է Ավետարանիչների տոնը

15:47 15.10.2022

Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Նրանք են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը: Մատթեոսը և Հովհաննեսը 12 առաքյալներից էին, իսկ Մարկոսն ու Ղուկասը՝ 70-ից: Մատթեոս ավետարանիչը իր Ավետարանը գրել է Երուսաղեմում որպես ականատես և վկա՝ տեղի Եկեղեցու խնդրանքով: Քրիստոսի համբարձումից և հոգեգալստից հետո Մատթեոսը երկար ժամանակ քարոզում էր հրեաներին Պաղեստինում: Այնուհետև, հեռավոր […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

15:37 15.10.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, որը դրսևորվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, այնպես էլ տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ փոխգործակցությամբ։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզով սահմանված համագործակցության շրջանակին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել […]

̰
15-ամյա մոպեդավարը մահացել է

15:24 15.10.2022

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.15-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» մակնիշի մեքենան և մոպեդը: 15-ամյա մոպեդավարը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են համագործակցության համապարփակ ծրագիր

15:11 15.10.2022

Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են 2022-2024 թվականների համագործակցության համապարփակ ծրագիր, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սերդար Բերդիմուհամեդով, ով առաջին պետական ​​այցով է Աստանայում, շաբաթ օրը բանակցություններ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով։ «Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներիի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ 2022-2024 թթ.-ի համար երկկողմ համագործակցության համապարփակ ծրագիր»,-ասվում […]

̰
SHANTNEWS

15:00 15.10.2022

̰
Հորիզոն 15:00

15:00 15.10.2022

̰
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ. Փաշինյան

14:58 15.10.2022

Երևանը Բաքվին առաջարկել է Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ: Այդ մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ»,- իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը:

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է գրիպի H3N2 առաջին վիրուսը

14:54 15.10.2022

Նախօրեին Ռուսաստանում մեկուսացվել է գրիպի առաջին տիպի A (H3N2) վիրուսը, պարզվել է, որ դեպքը ներմուծվել է։ Այս մասին գերատեսչության խորհրդի նիստում հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ «Անցյալ շաբաթ մեկուսացվել է գրիպի առաջին H3N2 վիրուսը, որը ներմուծվել է Եգիպտոսից: Առայժմ Ռուսաստանի տարածքում գրիպի այլ վիրուսներ չկան: Հետևաբար, մենք ժամանակ ունենք մանրակրկիտ մշակելու գործողությունների ծրագիր»,- հայտնել […]

̰
Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

14:43 15.10.2022

Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմին առնչվող վերջին իրադարձությունները: Կուլեբան նաև իր ցավակցությունն է հայտնել Բարթընի ածխահանքում տեղի ունեցած […]

̰
̰
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի պատրաստակամություն․ պետդեպ

14:22 15.10.2022

Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած երկրի պատրաստակամությունը՝ ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։ Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն չունի մտավախություն, որ Ռուսաստանը վտանգել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Պատելը պատասխանել է․ «Եթե որևէ երկիր պատրաստակամություն […]

̰
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքերով հերթական մեղադրական դատավճիռներն են կայացվել

14:11 15.10.2022

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների ընթացքը ևս հանգուցալուծվել է մեղադրական դատավճիռների կայացմամբ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով Ա.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Իրականացված համակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի […]

̰
Հոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

14:00 15.10.2022

Ձեռքերի ժամանակին և պատշաճ լվացումն ու հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը ձեռքերի հիգիենան է: Այնպիսի պարզ հիգիենիկ գործընթացը, ինչպիսին ձեռքերի լվացումն է, փրկում է օրական հազարավոր երեխաների կյանքեր: Այն ոչ միայն կանխարգելում է մի շարք հիվանդություններ, այլև մեր կյանքը դարձնում […]

̰
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

13:47 15.10.2022

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:35 15.10.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը հոկտեմբերի 15-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյի և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել […]

̰
Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

13:27 15.10.2022

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթընի մարզի հանքահորում։ Ավելի վաղ հայտարարվել էր 28 զոհի մասին: «Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 40-ի»,- լրագրողներին ասել է Սոյլուն։ Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, […]

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել

13:16 15.10.2022

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի չեզոքացուցիչը գողանալու պահին ձերբակալել և բաժին են տեղափոխել 36 և 44 տարեկան երկու տղամարդու: Խուզարկությամբ 36-ամյա տղամարդու սպորտային պայուսակում հայտնաբերվել է ավտոմեքենայի չեզոքացուցիչ, «Մերսեդեսի» անվահեծի կափարիչ, 11,5 սմ շեղբի երկարությամբ դանակ, հարթաթուղթ և մետաղյա սղոց: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

̰
Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

13:09 15.10.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ ածխահանքում տասնյակ մարդկանց կյանք խլած պայթյունի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքերից մեկում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի։ Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, ավելի վաղ հայտնել էր, որ […]

̰
ՀՀ ոստիկանությունը 104 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:00 15.10.2022

ՀՀ ոստիկանությունը 104 տարեկան է, այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով երկարամյա գործունեության մասին պատմող տեսանյութ:

̰
Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիան ԱՄՆ առաջնության 9-րդ տուրում

12:52 15.10.2022

Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջեֆրի Հիոնգի հետ: Իր պարտիան ոչ-ոքի ավարտեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Պերես Դոմինգեսն էր, հայտնում է «Արմենպրես»-ը: Առաջատարն այս տուրից հետո շարունակում […]

̰
Լոռու մարզի 45-ամյա բնակիչը 3խմ փայտանյութ էր կտրել. ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը

12:48 15.10.2022

Գուգարքի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP