21:33 15.10.2022
Աշխարհում օգտագործվող բոլոր բջջային հեռախոսների մոտ մեկ երրորդը 2022 թվականին կհայտնվի աղբավայրերում: Փորձագետների կարծիքով՝ Երկրի բնակիչները դեն են նետելու 5,3 միլիարդ բջջային հեռախոս, որոնց մեծ մասը երբեք պատշաճ կերպով չի ուտիլիզացվի։ Միաժամանակ օգտագործված սարքավորումների թափոնների ընդհանուր զանգվածը կկազմի 24,5 մլն տոննա։ Նման թվեր են հայտարարվել էլեկտրաէներգիայի և էլեկտրոնային սարքավորումների թափոնների կառավարման միջազգային ֆորումում (WEEE): Բնապահպանները […]
21:17 15.10.2022
Աշխարհն այժմ գտնվում է վերջին 60 տարվա ընթացքում միջուկային հոլոքոստի ամենամեծ վտանգի տակ: Այս մասին Twitter-ում հայտնել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։ «Հիանալի կլինի, եթե մի օր մարդկությունը դադարի իր դեմ ուղղել միջուկային զենքը, որը կկործանի երկրի վրա գրեթե ողջ կյանքը։ Մենք այժմ գտնվում ենք վերջին 60 տարվա ընթացքում ամենաբարձր ռիսկի տակ», – […]
21:00 15.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թվի ավելացման մասին, հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ զոհվել է 41 մարդ։ Հետաքննություն է սկսվել, մեղավորները կպատժվեն, ասել է դեպքի վայրում գտնվող պետության ղեկավարը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր 40 զոհի և […]
20:43 15.10.2022
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՝ Հարավային Կովկասում ՌԴ-ի դերի վերաբերյալ «այլասերված և անընդունելի» հայտարարությունը կարելի է բացատրել իրականության թերի ընկալման դիրքորոշմամբ: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար: «Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ […]
20:27 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատի։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Ողջունելով հյուրերի […]
20:15 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.). տուժածներ չկան: […]
19:58 15.10.2022
ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, երեկ էլ հայտնի դարձավ, որ դիտորդների նախնական թիմը ժամանել է Երևան` նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության բուն դիտորդների այցը Հայաստան։ Ո՞րն է ի վերջո լինելու այս առաքելության գործառույթները և ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական […]
19:50 15.10.2022
Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի փոխել քաղաքական կուրսը Ուկրաինայի հարցում՝ զենքի պաշարների սպառման պատճառով, Fox News-ին ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը։ Փորձագետի խոսքով, նա բավականաչափ տեղեկատվություն է հավաքել ԱՄՆ-ում զենքի եղած պաշարների և երկրի արդյունաբերական հզորությունների մասին, ինչպես նաև տեղեկատվություն է ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրից։ Ստացված տվյալները […]
19:39 15.10.2022
Ճամբարակ խոշորացված համայնքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու առաջին նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությունը։ Հանդիսավոր արարղությունը մեկնարկել է Ճամբարակ խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությամբ, որին հաջորդել է օրհնության կարգը՝ մատուցված Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ […]
19:31 15.10.2022
Ապրանքների երկաթուղային տարանցումը և երկաթուղային արտահանումը և ընդհանուր միջազգային փոխադրումներն անցած տարի ռեկորդ են սահմանել Իրանի երկաթուղու պատմության մեջ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի երկաթուղու գլխավոր տնօրեն Միադ Սալեհին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ըստ նախարարի, այս տարվա առաջին վեց ամիսներին՝ Ռուսաստանից երկիր կժամանեն հինգ տարանցիկ գնացքներ, որոնց մի մասն արդեն շարժվել է Իրանի […]
19:23 15.10.2022
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել Եգիպտոսում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում։ Հոկտեմբերի 15-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, 60 կրակոց կանանց պայքարում ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12-25-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Հաղորդում է ArmSport.am-ը։
19:15 15.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
19:10 15.10.2022
Եվրամիությունը պետք է բարեփոխվի և աստիճանաբար վերացնի արտաքին և հարկային քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում որոշումների միանձնյա կայացնելու սկզբունքը։ Այս առաջարկով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։ «Ես հստակ ասում եմ՝ եթե աշխարհաքաղաքական Եվրոպան մեր պահանջն է, ապա ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված որոշումները հաղթանակ են, […]
19:01 15.10.2022
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է […]
18:50 15.10.2022
Ֆրանսիայում չափազանց բարձր են համարում այն գները, որոնցով ԱՄՆ-ից գնում են հեղուկ բնական գազ: Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և նախարար Բրունո Լը Մերը խնդրել է նվազեցնել ծախսերը, այս մասին գրում է Le Figaro թերթը։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է նվազեցնել նաև վառելիքի արժեքը՝ հաշվի առնելով Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամը։ «Մենք ավելին ենք […]
18:42 15.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք չի մատակարարել և չի մատակարարի ուկրաինական պատերազմին մասնակից որևէ կողմի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ամիր Աբդոլլահիանը և նրա պորտուգալացի գործընկեր Ժոաո Գոմես Կրավինյոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցեր։ Մատնանշելով երկու երկրների ավելի քան հինգդարյա լավ կապերը՝ […]
18:33 15.10.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Սամբոյի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցագորգն այսօր տրամադրվել էր պատանիների տարիքային խմբի մարզիկներին: 53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը արդարացրել է սպասելիքները և նվաճել ոսկե մեդալ: 58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացել են բրոնզե մեդալների: Մրցումների երկու օրվա […]
18:25 15.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին […]
18:20 15.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում ամփոփվել են 2022թ. 3-րդ եռամսյա կում կատարված աշխատանքների արդյունքները: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ներկայացվել են զորամասերում բարոյահոգեբանական, զինվորական կարգապահության, գաղափարական, տեղեկատվական-դաստիարակ չական և մշակութաժամանցային աշ խա տանքների վիճակը, վարչության սպաների կողմից զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները: ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. […]
18:12 15.10.2022
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և ուղեկցող հատուկ միջոցառումներն այս տարի տեղի են ունենում հոկտեմբերի 14-16-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում այսօր «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկման ժամանակ ներկայացվել են 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը: «Ավրորայի» այս տարվա հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը 25 տարի պայքարում […]
18:03 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող […]
17:58 15.10.2022
Ուկրաինայում հակամարտությունը պետք է դադարեցվի, և պետք է վերադառնա բանակցություններին, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա ի վիճակի չէ անել, քանի որ նրան Արևմուտքի կողմնակիցներն արգելել են օգտագործել դիվանագիտության մեթոդները։ Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Զելենսկին արգելել են բանակցել.․․ Ո՞վ․․ Գուշակեք երեք անգամից։ Նա անկախ չէ»,- […]
17:50 15.10.2022
Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը կոչ է արել Ռուսաստանին բացառել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և G20-ից, միևնույն ժամանակ խոստովանել է, որ Օտտավան չի կարող ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ֆրիլանդն ասել է, որ Կանադան կարող է միայն հրապարակայնորեն դատապարտել Ռուսաստանին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Կամերն ասել […]
17:42 15.10.2022
Ստեփանավան խոշորացված համայնքում ընթացիկ տարում կիրականացվեն մոտ 1 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի, մարզպետարանի և համայնքապետարանների պաշտոնյաների հետ եղել է Ստեփանավան և Լոռի բերդ խոշորացված համայնքներում։ Այցի […]
17:33 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հանդիպման […]
17:22 15.10.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել մեկ շաբաթում։ «Եթե դուք՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, շահագրգռված եք տեսնել, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի, դա կարելի է անել մեկ շաբաթվա ընթացքում։ Նույնիսկ ավելի վաղ: Բայց դա ձեզ չի հետաքրքրում»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ […]