23:48 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Ք․, […]
23:43 14.10.2022
ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում տեղադրվում են լուսացուցային օբյեկտներ, այս մասին է պատմում ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացրած տեսանյութը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:31 14.10.2022
«911»-ի նկարահանող խումբն այցելել է Ջերմուկի և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրերում անձնակազմի կատարած աշխատանքների մասին ռեպորտաժում: Զանգերի սպասարկում, դեպքերի արձագանքման կազմակերպում, հնարավոր աղետների դեպքում կանխարգելիչ միջոցառումների պլանավորում։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն աշխատում է 24-ժամյա ռեժիմով։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:23 14.10.2022
Բուրկինա Ֆասոյի Ազգային ժողովը ուրբաթ օրը միաձայն նշանակել է անցումային նախագահ Իբրահիմ Տրաորեին, ով ղեկավարել է սեպտեմբերին պետական հեղաշրջումը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով Բուրկինա Ֆասոյի իշխող Հայրենասիրական շարժման պահպանման և վերականգնման (MPAP) անդամներից մեկին։ «Հենց նոր կապիտան Տրաորեն Ազգային ժողովի պատվիրակների կողմից միաձայն նշանակվեց անցումային շրջանի նախագահ»,- իր զրուցակցին մեջբերում […]
23:15 14.10.2022
Եղբայրներ Ալֆրեդ և Ջորջ Դե Ջորջիոն, ովքեր խոստովանել էին իրենց մասնակցությունը մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությանը 2017 թվականին, դատապարտվել են 40 տարվա ազատազրկման: Այս մասին ուրբաթ հայտնել է Times of Malta թերթը։ Այս գործով դատավարության մեկնարկից մի քանի ժամ առաջ ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել այն բանում, ինչը լրատվամիջոցներն անվանել են «սենսացիոն շրջադարձ հնգամյա […]
23:08 14.10.2022
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ուկրաինայում SpaceX-ի արբանյակային կապի Starlink համակարգը այլընտրանքներ ունի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սաբրինա Սինգհը, փոխանցում է Իզվեստիա-ն: «Կա ոչ միայն SpaceX-ը, այլև կան նաև այլ կազմակերպություններ, որոնց հետ մենք կարող ենք միանշանակ աշխատել՝ Ուկրաինային մարտադաշտում անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու առումով», – […]
22:56 14.10.2022
Վակեի այգում՝ շատրվանի ավազանում, էլեկտրահարված երեխայի վիճակը բարելավվել է, հիվանդանոցի բժիշկն ասել է, որ այլ կլինիկա տեղափոխելու կարիք չկա, հայտնում է Ալիք մեդիան: «Այս պահին երեխայի վիճակը լավ է, նրան այլևս անհրաժեշտ չէ թոքերի արհեստական շնչառական ապարատ, նա նաև կապ է հաստատել ծնողների հետ։ Քիչ թե շատ վտանգները հաղթահարված են»,- ասել է բժիշկ Դավիթ Ցաբաձեն։ […]
22:47 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԻ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, մարզային փրկարար ծառայության պետ Սերոբ Գաբրիելյանը, “Լոռէ” փրկարար ջոկատի տնօրեն Արմեն Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։ ԱԻ նախարարի տեղակալը կարևորել է համայնքապետարանի […]
22:36 14.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է, ասել է Բարթին նահանգի նահանգապետ Նուրթաջ Արսլանը, փոխանցում է Ռիա Նովոստին: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակների տակ կան աշխատողներ, ավելի վաղ հայտնել էր CNN Turk-ը։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում […]
22:24 14.10.2022
«Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմ «խցկելու», բերելու է երկու տարբերակի` պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ բերելու է Արցախի հայաթափման»,- նման բովանդակությամբ հրապարակում է արվել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում: Միտքը արտահայտել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով այսօր մանրամասներ էր ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից:
22:15 14.10.2022
Պաշտպանը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ վերջիններիս ներկայացնելով Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ս.թ. սեպտեմբերի 13-ին թվով յոթ հայ ռազմագերիների արտադատական սպանության տեսանյութը: Հոդվածում նշվում է, որ հայ ռազմագերիների արտադատական սպանությունը ռազմական հանցագործություն է և ենթակա […]
22:06 14.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում […]
21:55 14.10.2022
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և սթափության կոչ արել: «Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը»,- նշել է նա։ Տեր Վրթանեսի խոսքով՝ այսօր […]
21:51 14.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 15-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:46 14.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել, փլատակներում կան աշխատողներ, հայտնում է CNN Turk-ը։ «Ըստ հրատապ լուրերի՝ հայտնի է դարձել, որ Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքահորում պայթյուն է որոտացել։ Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են ուղարկվել»,– հաղորդում է հեռուստաալիքը։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա 115 աշխատող […]
21:37 14.10.2022
Ֆրանսիական ռազմածովային ուժերն ուրբաթ օրը հայտնել են, որ սեպտեմբերի վերջին նկատել են ռուսական սուզանավ Ֆրանսիայի Բրետանի շրջանի Ատլանտյան ափերի մոտ: «Ռուսական սուզանավը, որը նկատվել է սեպտեմբերի 29-ին Բրետանի ափից 7 կմ հեռավորության վրա, ուղեկցել է «Նորմանդիա» բազմանպատակային ռազմանավը (FREMM տիպ)»,- գրել է գործակալությունը Twitter-ում։ Խոսքը «Նովոռոսիյսկ» դիզելային-էլեկտրական սուզանավի մասին է, ճշտել է գործակալությունը՝ հավելելով, որ […]
21:28 14.10.2022
Շոտլանդացի դերասան Ռոբի Քոլթրեյնը, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերում Հագրիդի դերակատարմամբ, մահացել է 72 տարեկանում, հայտնել է բրիտանական Press Association գործակալությունը՝ վկայակոչելով նրա գործակալին: Մահվան պատճառներն ու հանգամանքները չեն ճշտվում։ Դերասանը նաև կատակերգու էր և գրող, իսկ կինոյում նկարահանումներից բացի, զբաղվում էր հայտնի մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ Քոլթրեյնը, բացի այդ, խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք […]
21:15 14.10.2022
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացվել էր գրություն, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության ժամանակ նկատել էին, որ Աշտարակից դեպի Օշական ձգվող կոյուղու կոլեկտորից ապամոնտաժել և գողացել են պողպատե խողովակներ: Հոկտեմբերի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, գրությունը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին: Աշտարակի համայնքային ոստիկանները, ստացված […]
21:00 14.10.2022
«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է «Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի» գլխավոր քարտուղար, «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության» պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանի հետ, ով նախ խոսել է խորհրդարանական խմբի պարբերաբար փոխայցելություններից, ապա անդրադարձել այս վերջին այցին: «Առաջին հերթին ճգնաժամային կացությամբ պայմանավորված, քանի որ սեպտեմբերի 13-ին ինչ, որ տեղի ունեցավ, նշանակում է զանազան դիրքերի վրա կարևոր փոփոխություն, թե՛ […]
20:56 14.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ: Միջոցառմանը ներկա է եղել նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: 2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է […]
20:45 14.10.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են արցախյան պատերազմից տուժած արցախցի մի խումբ երեխաների, որոնց հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։ Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» […]
20:37 14.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա խոսել էներգաարդյունավետության ոլորտում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքների, «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք) ծրագրի ընթացքի, «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ՎԶԵԲ ծրագրի Գ տրանշի վերաբաշխման և դրանց […]
20:30 14.10.2022
Լիտվայում տեղի կունենան «Երկաթե գայլ» միջազգային խոշոր զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները, որոնց թիվը կազմում է մոտ 3,5 հազար մարդ 10 երկրներից։ Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին։ «Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն Լիտվայի բանակի ստորաբաժանումների կողմից մարտական հարձակման և պաշտպանական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացակարգերը, կմշակվի փոխգործակցություն դաշնակիցների […]
20:23 14.10.2022
Հոկտեմբերի 13-ին Գորիսում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է Սյունիքում մեկնարկող առողջապահական ծրագրի մանրամասները։ Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը, մարզի բուժհաստատությունների ղեկավարները, պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատուները։ Առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող ծրագրի շրջանակում Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի 50-69 տարեկան […]
20:15 14.10.2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, այլ ներկայացուցիչների և Միչիգան նահանգի խորհրդարանի անդամ Մարի Մանուկյանի հետ: Հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագումարի գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանի արևելյան սահման Ադրբեջանի ներխուժման ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվել են Ադրբեջանի պատերազմական հացագործությունների […]
20:10 14.10.2022
Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է պետնախարարի գրասենյակը։ Պետնախարար Ախվլեդիանին շնորհավորել է Աշոտ Սմբատյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական գործունեության մեջ՝ Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա […]
20:04 14.10.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով Գյումրիում ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, իսկ Սպիտակի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Կենտրոնները մեկ հարկի տակ են միավորելու սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով՝ սպասարկելով շուրջ 80 000 շահառուի Գյումրիում և 28 […]