19:57 14.10.2022
Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել այդ տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – […]
19:50 14.10.2022
«Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած վթարները փաստացի զրոյացրել են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝հանգեցնելով էներգետիկ աղքատության: Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ « Այն ինչ տեղի ունեցավ, փաստացի զրոյացրեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Եվ այն դարձրեց էներգետիկ աղքատ»,- ասել է նա ռուսական էներգետիկ շաբաթվա ֆորումի ժամանակ: Նովակի կարծիքով՝ նման «ահաբեկչական գործողության» կազմակերպիչը կլինի Եվրոպայի […]
19:44 14.10.2022
«Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում բոլոր զորահավաքային աշխատանքները կավարտվեն։Այս պահին Ռուսաստանում մոբիլիզացված է 300 հազար մարդուց 220 հազարը, »,-Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահն ասել է նաև, թե ինչու էր անհրաժեշտ մոբիլիզացիան։ «Շփման գիծը 1100 կիլոմետր է, ուստի այն պահելը բացառապես պայմանագրային զինծառայողներից կազմված զորքերով գործնականում անհնար է, […]
19:37 14.10.2022
Գյումրի քաղաքի կառուցապատման, պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի (1977-1992թթ, Լենինականի գլխավոր ճարտարապետ) Սաշուր Քալաշյանին։ Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցին Գյումրի համայնքի ավագանին […]
19:30 14.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք նպատակ ունեն հստակեցնելու և կանոնակարգելու նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը: Նախագծով առաջարկվում […]
19:28 14.10.2022
2022 թ. սկսված աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները, ի թիվս այլ հարցերի, հանգեցրել են նաև միգրացիոն հոսքերի ծավալների կտրուկ ավելացմանը: Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ երևույթների ազդեցությունից: Անցած ամիսներին Հայաստան են եկել ՏՏ ոլորտի մեծ թվով մասնագետներ, որոնց մեծ մասը՝ Ռուսաստանից: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շարունակվել է ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներհոսքը. ՏՏ-ից բացի՝ մեծ […]
19:24 14.10.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Երևանը քաղաք է մարդկանց համար, և այն խնդիրները, որոնք վերաբերվում են ամբողջ համայնքին, յուրահատուկ ուշադրություն պետք է դարձնել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան աշխատանքային այցերը բավականին հագեցած էին: Այցերի ընթացքում անդրադարձա նաև հետևյալ թեմաներին՝ Հին վերելակների փոխարինում նորերով Ընթացիկ […]
19:18 14.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտակ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Նորք Մարաշ) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով: Մասնավորապես՝ – առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – […]
19:14 14.10.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը: «Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք […]
19:07 14.10.2022
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ, անհայտ անձը զանգելու պատրվակով մի անչափահաս տղայից վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 20-ամյա երիտասարդը Գարեգին Նժդեհի […]
18:57 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: Այս հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Եվ չի կարող լինել այնպես, որ ագրեսորը մնա առանց որևէ պատժամիջոցների: Կարծում եմ, որ մենք պետք է անենք հետևյալը՝ բոլոր ագրեսորներին պետք է միևնույն կերպ վերաբերվել: Շվեյցարիան ունի […]
18:48 14.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին: Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում (e-justice) իրականացվող բարեփոխումներին՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նախատեսվում է ներդնել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգ, ինչպես նաև նշել, որ ներկայումս գործուն քայլեր են իրականացվում «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ: […]
18:43 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:
18:41 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Այս մասին խմբի անդամները հայտարարել են ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար: Մենք տեսնում ենք, որ կա հստակ ագրեսոր: Մենք այստեղ ենք, որ ասենք, որ դուք մենակ չեք, մենք մասն ենք միջազգային աչքի և ականջի: Եվ […]
18:34 14.10.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մանրամասները, որը ՀՀ բուհերում սովորողներիս համար շարժունակության նոր հնարավորություններ է […]
18:27 14.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում արտագնա խաղում «Ժալգիրիսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկը» պահպանեց երկրորդ տեղը H խմբում։ «Փյունիկը» շատ ակտիվ էր սկսել խաղն, ու խաղասկզբում Յուսուֆ Օտուբանջոն նույնիսկ կարող էր բացել հաշիվը։ Սակայն դա արեցին դաշտի տերերը 23-րդ րոպեին, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ հեռահար հարվածով Օլիվեյրան կրկնապատկեց հաշիվը։ Երկրորդ կեսի սկզբնամասում Արտակ […]
18:22 14.10.2022
Առողջապահության ոլորտում Հայաստան – Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) համագործակցությամբ ընթացիկ ծրագրերն ու գործընկերային հարաբերությունների խորացման հնարավորությունները քննարկվել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հանդիպմանը: Նախարարը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումները, մարզային 20 ամբուլատորիայի և 4 պոլիկլինիկաների վերակառուցման և վերազինման ծրագրի շուրջ համագործակցելու հնարավորությունները: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները վերահաստատել […]
18:16 14.10.2022
Մեր հիմնական ուղերձն այն է, որ մենք ձեր կողքին ենք, մենք այստեղ ենք, որովհետև մարդու իրավունքներն են ամենակարևորը՝ այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերը: Նա ընդգծել է, որ Ժնևից է, իսկ Ժնևն այն քաղաքն է, որտեղ մարդու իրավունքներն ամենակարևորն են. «Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների […]
18:12 14.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով, 2022թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հիշյալ խաչմերուկում միմյանց են բախվել 2000թ. ծնված տղամարդու կողմից […]
18:07 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Այս մասին այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարել են Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորները: Նրանք տեղեկացրել են, որ Ժնևում տեղի կունենա քննարկում բանաձևի ընդունման վերաբերյալ, որը կդատապարտի Ադրբեջանի արարքները: Նրանք նաև չեն բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: […]
17:55 14.10.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է. «Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ […]
17:48 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակության այցը Հայաստան այս շրջանում, շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ ԱԳ նախարարի տեղակալը […]
17:42 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 19-րդ մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած հայաստանյան հրատարակիչների մրցանակաբաշխության արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մրցանակակիրներին հաղթանակի կապակցությամբ և ուրախությամբ փաստել վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության ոլորտում նկատելի առաջընթացը: «Անկախ բոլոր բարդություններից և դժվարություններից՝ գրահրատարակիչները, բնագավառի մասնագետները և պատասխանատուներն իսկապես կարողանում են ապահովել […]
17:35 14.10.2022
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը, և ուրիշներ: Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն […]
17:27 14.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես […]
17:22 14.10.2022
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 4-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից ստացվել է տեղեկություն, որ 4-րդ և 5-րդ դիտաշտարակների մոտ կատարվել է ներնետում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական […]