17:18 14.10.2022
Հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Ռինա Կալյուրանդին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ գործառույթները, ՄԻՊ-ի դերը և մանդատը: Ներկայացրել է Պաշտպանին առընթեր ձևավորված Կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները: Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ Կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են Հասարակական […]
17:14 14.10.2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագիրի համագործակցությամբ անցկացվել է սեմինար՝ նվիրված «Աղետների ռիսկի նվազեցման (DRR) վերաբերյալ հասարակության իրազեկման բարելավված պլանավորմանը, համակարգմանը և իրականացմանը»։ Այն վարել են ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը և ԵՄ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Էզերեցը։ Սեմինարի […]
17:07 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում ստուգման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 37-ամյա բնակչի վարած «Զիլ» բեռնատարը: Բեռնատարի թափքում, ցեմենտբետոնե բլոկով քողարկված, մոտ 4 խմ փայտանյութ կար: Վարորդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել Մարց գյուղի մոտակայքում: Մեքենան տեղափոխվել […]
16:59 14.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով: Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող […]
16:55 14.10.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ակնկալում են Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն տարածաշրջանային գործընթացներին: «Ռուսաստանի Դաշնությունում իմ բոլոր հանդիպումները եղել են իրավիճակը ներկայացնելու և արձագանք ակնկալելու նպատակով: Ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր տարծաշրջանում և արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կատարվելիքը ճիշտ է ընկալում և […]
16:49 14.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, ապա Բաքուն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ: «Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին ընդունվեց եռակողմ հռչակագիր։ Ադրբեջանը հռչակագրի բոլոր կետերը կատարում է, այդ թվում՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Մասնավորապես՝ […]
16:40 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստեֆան Մյուլեր-Ալտերմատն այս մասին ասաց Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է Շվեյցարիան պատժամիջոց կիրառի Ադրբեջանի դեմ: Պատգամավորը նշեց, որ Հայաստանին նախ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ: «Կարծում եմ, որ սա […]
16:33 14.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի […]
16:25 14.10.2022
Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Հարց. […]
16:16 14.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անհարկի և սադրիչ հայտարարություններից հետո Բաքուն ոչ մի հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ալիևն ընդգծել է, որ Մակրոնն իր հայտարարության մեջ ասել է, որ «Ֆրանսիան երբեք Հայաստանին չի թողնի»: «Դա, ինչպես ասում են, երկկողմ հարաբերությունների հարց է», – […]
16:05 14.10.2022
Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից: «Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա […]
15:56 14.10.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։ Փոխվարչապետին և նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Պաշտոնյաներն այցելել են սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ կարճաժամկետ և երկարաժամկետ […]
15:49 14.10.2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահի՝ 2022թ. հոկտեմբերի 12-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն անընդունելի, միակողմանի է համարում, որում բացահայտ աջակցություն է հայտնվում Հայաստանին։ ԱԳՆ-ը նաև կտրականապես մերժում է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության […]
15:41 14.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանի այդ դրվագը։ Լրագրող – Ինչպես գիտենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ կան խնդիրներ։ Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած […]
15:38 14.10.2022
ԵՄ-ն փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի հետ սահմանի ադրբեջանական կողմ, Բաքուն այն վճռականորեն մերժել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության նոր պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրախորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում բազմաժամ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահմանի […]
15:34 14.10.2022
44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական, զբաղվածության ծրագրերի իրազեկման, խնդիրների վեր հանման նպատակով ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում է անցկացվել՝ նվիրված արցախյան 2-րդ պատերազմի 2-րդ տարելիցին: Մանրամասները՝ տեսանյութում:
15:28 14.10.2022
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կալաձեն նշել է, որ կլինիկայում գտնվող մյուս դեռահասի վիճակը կայուն է։ Ըստ Կալաձեի, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։ «Ուզում եմ ցավակցությունս […]
15:21 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան […]
15:17 14.10.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, սակայն Հայաստանն այդ տարբերակը մերժել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ: «Քննարկվել է, եղել է մի տարբերակ, որտեղ Արցախը միայնակ մնա, Հայաստանը դրան չի համաձայնվել: Քննարկվում […]
15:14 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: «Հայաստանը մեր համայնքի մի մասն է, կիսում է մեր արժեքները: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք պաշտպանելու այդ արժեքները: Մենք այստեղ ենք դատապարտելու ռազմական ագրեսիան, որը […]
15:07 14.10.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-ն որոշման առաջին հավելվածով հաստատված «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի գործարկման պահանջների համաձայն՝ էլեկտրոնային եղանակով ՀՀ ոստիկանություն ներկայացվող դիմումները (բողոքները) անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» (e-reguest.am) կայքի միջոցով։
15:01 14.10.2022
Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2022 թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող […]
14:57 14.10.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ […]
14:48 14.10.2022
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր: Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել […]
14:41 14.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Մինչ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին անցնելը, ցանկանում եմ շնորհակալություն […]
14:32 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:
14:30 14.10.2022
Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների […]