Բոլոր լուրերը – Page 3672 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ ԱԳՆ-ը մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումից

13:35 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման […]

̰
Երևանում երեկ ծնվել է 43 երեխա

13:33 14.10.2022

Երևանում երեկ ծնվել է 43 երեխա՝20 տղա, 23 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Ավարտվել է երկու տասնյակից ավելի անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը

13:23 14.10.2022

Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր […]

̰
Ալեն Սիմոնյանը արցախցի գործընկերներին է ներկայացրել ՌԴ կատարած այցի մանրամասները

13:12 14.10.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում: […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը՝ Ռուսաստանի,  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների մասին

13:00 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գծով միջոցառումների շրջանակներում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի […]

̰
Հայտնաբերվել են թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ՝ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով․ ՊԵԿ

12:52 14.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով […]

̰
Պեսկովը՝ Պուտինի և Մակրոնի հնարավոր զրույցի ժամկետների մասին

12:46 14.10.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զրույցի ամսաթիվը դեռևս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուրբաթ օրը Պուտինը ոչ կոռեկտ է անվանել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները ԼՂ հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին և նշել, որ հնարավորության դեպքում այդ հարցը կքննարկի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ […]

̰
Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

12:31 14.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ […]

̰
Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ

12:25 14.10.2022

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը: Նշված ժամանակահատվածում Վարչության դատախազների կողմից ստուգվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 498 նյութի օրինականությունը: 2022 թվականի ինը ամիսների ընթացքում վարչության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել ընդհանուր առմամբ 1184 քրեական գործի նկատմամբ, որից 259 քրեական […]

̰
ԱԻ նախարարն այցելել է ապաստարաններ, հետևել բարեկարգման աշխատանքներին

12:17 14.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գերատեսչության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։ Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը այցելել էին ապաստարաններ։ Շրջայցի ընթացքում նախարարի կողմից նախանշվել են հետագա անելիքները, տրվել հանձնարարականներ։ ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը նշել է, որ ապաստարանները գտնվում են գերատեսչության […]

̰
Արարատի մարզում հնչել են կրակոցներ․ կա 3 ձերբակալված անձ

12:07 14.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նախնական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արտաշատ-Մասիս ճանապարհին հարակից ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի […]

̰
SHANTNEWS

12:00 14.10.2022

̰
Թյուրքական երկրները համատեղ ներդրումային հիմնադրամ կստեղծեն

11:57 14.10.2022

Համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը կհաստատվի Սամարղանդում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, ասել է UTC գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում նոյեմբերի 11-ին։ «Մենք ավարտել ենք Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կհաստատվի և կգործարկվի գագաթնաժողովում: Սա հսկայական առաջընթաց է մեր տնտեսական ինտեգրման ոլորտում»,- ասել է Ամրեևը Ուզբեկստան 24 հեռուստաալիքին տված […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

11:49 14.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն

11:41 14.10.2022

Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։ Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին՝ ընդգծելով, որ Արցախի համար […]

̰
Պուտինը հայտարարել է, որ զարմանքով է կարդացել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերի մասին

11:32 14.10.2022

Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։ Ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է․ «Ես զարմացա՝ երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։ «Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը», – ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման […]

̰
Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել

11:22 14.10.2022

Աստանայում այսօր ընթանում է ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 13-ից 14-ը

11:04 14.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության […]

̰
Տոկաևը ԱՊՀ երկրներին կոչ է արել համատեղ արձագանքել նոր ռիսկերին և սպառնալիքներին

11:00 14.10.2022

ԱՊՀ անդամները պետք է համատեղ արձագանքեն առաջացող ռիսկերին և սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին ուրբաթ օրը Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մենք պետք է արագ մշակենք կանխարգելիչ միջոցներ՝ նոր ռիսկերին և սպառնալիքներին արձագանքելու համար: Ղազախստանը կիսում է ԱՊՀ երկրների համատեղ մոտեցումները՝ բարելավելու ահաբեկչության […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև բեռնափոխադրումների դյուրացման, «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր

10:51 14.10.2022

ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։ Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել […]

̰
Մեկնարկել է Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագիրը

10:45 14.10.2022

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակցել է Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագրի բացման արարողությանը, որը սփյուռքի և տեղի մասնագետների 2 տարվա քրտնաջան աշխատանքի նվիրվածության և համագործակցության արդյունքն է: 2020 թվականին մեր գործընկեր կազմակերպությունները «Թերապիստներ Հայաստանի համար» և «Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան» նախաձեռնել և աջակցել են տարբեր գործողությունների, ներառյալ Հայաստան մեկնող ավելի քան 60 առողջապահական կամավորների համակարգելը, […]

̰
2017 թվականից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ

10:34 14.10.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում […]

̰
Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. Ջոնաթան Լաքոտ

10:25 14.10.2022

Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, դիվանագետ Ջոնաթան Լաքոտը: «1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար: L’Union européenne 🇪🇺 prépare le déploiement […]

̰
Քանաքեռը հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի. Տ. Ավինյանը հանդիպել է բնակիչների հետ

10:10 14.10.2022

Մայրաքաղաքի՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող արվարձաններից Քանաքեռն այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի: Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով, որ որպես առաջնային խնդիր՝ քանաքեռցիները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին նախ այս մասին են տեղեկացնում: Որպեսզի […]

̰
Ի՞նչ են ակնկալում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարները Աստանայում ընթացող եռակողմ հանդիպումից

10:04 14.10.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի 2020 և 2021 թվականներին երկրների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես առաջ գնալ», հայտնում է Ռիա Նովոստին: «Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է […]

̰
Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

09:46 14.10.2022

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայըտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:   Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։ Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

̰
Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:34 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը […]

̰
Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. Տոյվո Կլաարը հրապարակել է լուսանկար

09:25 14.10.2022

Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է արել Հարավային Կովկասի հարվերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակե «27 անդամ պետությունները արագորեն գործել են՝ արձագանքելու հարցումին: Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում կայունացմանը»,-գրել է նա և կից հրապարակել լուսանկար։  

̰
Փրկարարները բացել են փակ դռները

09:10 14.10.2022

Հոկտեմբերի 12-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան, Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի, Արարատի մարզի Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր, Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Հայտնաբերվել է բակտերիալ սպիտակուց, որը խանգարում է 1-ին տիպի շաքարախտի զարգացմանը

08:48 14.10.2022

Գիտնականները հայտնաբերել են բակտերիալ սպիտակուց, որը կարող է ներթափանցել ենթաստամոքսային գեղձ և նրա բջիջները բերել մի վիճակի, երբ նրանք սկսում են ակտիվորեն բազմանալ: Սա նվազեցնում է 1-ին տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը, ասվում է Օրեգոնի համալսարանի (UO) մամուլի հաղորդագրությունում: «BefA սպիտակուցի հայտնաբերումը շատ հետաքրքիր հետևանքներ ունի: Եթե մենք հասկանանք, թե ինչպես է գործում այս բակտերիալ պեպտիդը, […]

̰
BACK_TO_TOP