Բոլոր լուրերը – Page 3674 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում կվերականգնի համայնքապատկան 10 հա անտառային տարածք

17:34 13.10.2022

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի համայնքապատկան անտառային տարածքների տեսքն ամբողջացնելու նպատակով այս աշնանը 10 հա ծառատունկ կկատարի՝ առյուծի բաժին 8.5 հա-ը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, որի 2 հա-ի վրա ծառատունկն արդեն ավարտվել է, այս աշնանն էլ կավարտեն 6.5 հա-ի աշխատանքները, դրանով լուծելի կդարձնեն բարձունքի՝ տարիներ շարունական անլուծելի մնացած բնապահպանական խնդիրը: Բացի համալիրի այս տարածքից, Փարոսի բարձունքում, Եռաբլուրում, Սարալանջում, Աբովյան […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

17:26 13.10.2022

Երևանում կայանալիք սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, FIAS-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Կորսիկը, FIAS-ի նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանը […]

̰
Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

17:19 13.10.2022

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասն հայտնում է իրանական Mehrnews կայքը: «Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Էգտեդար/Ուժ» (Eghtedar/Power) զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային […]

̰
ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ

17:14 13.10.2022

Հոկտեմբերի 13-ին Երևանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը մանրամասներ է […]

̰
ՊԵԿ-ը տեսագրություն է հրապարակել ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի ներմուծման և տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի վերաբերյալ

17:09 13.10.2022

ՊԵԿ-ը տեսագրություն է հրապարակել ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի ներմուծման և տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի վերաբերյալ: «Բեռնախցիկում առկա է եղել այն ապրանքը, որը հայտարարագրվել է»: Ավելի վաղ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ:

̰
Ռուսաստանում ձերբակալվել են «Թուրքական հոսքը» պայթեցնելու փորձ կատարած դիվերսանտները

16:59 13.10.2022

Ռուսաստանում ձերբակալել են դիվերսանտներին, ովքեր փորձել են պայթեցնել «Թուրքական հոսք» գազատարը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Երկուշաբթի օրը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևը փորձում է պայթեցնել «Թուրքական հոսք» գազային համակարգի հատվածներից մեկը։ Այս մասին նա այսօր խոսել է նաև իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ […]

̰
Վահան գյուղում այրվում է անասնակեր

16:53 13.10.2022

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։01-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահան գյուղում այրվում են տուն և անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում այրվում է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր։

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 6-12-ը

16:48 13.10.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 6-12-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, 9-ին և 10-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի […]

̰
Գլխավոր դատախազությունը դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել

16:42 13.10.2022

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն, նույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգով և ժամկետներում, հրավիրել էր նիստ և ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն […]

̰
Պեսկովը խոսել է գազային հանգույց ստեղծելու առաջարկին Թուրքիայի արձագանքի մասին

16:36 13.10.2022

Թուրքական կողմը շատ դրական է արձագանքել նոր գազային հանգույց ստեղծելու առաջարկին և հետաքրքրություն է ցուցաբերել՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շատ դրական արձագանք եղավ, շահագրգիռ արձագանք», – ասել է Պեսկովը՝ խոսելով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների կոնֆերանսի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների մասին: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը […]

̰
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ

16:30 13.10.2022

ՄԱԿ-ի վեհաժողովի 1989թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը օրվա առիթով ուղերձ է հղել. «Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար: 2022թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում […]

̰
Փարիզում սահմանվել է բենզինի գնման սահմանափակում

16:24 13.10.2022

Փարիզի կենտրոնի բենզալցակայաններում հերթեր են գոյացել, վառելիքն արագ է սպառվում, քաղաքն արդեն սահմանել է բենզինի գնման 50 եվրո սահման՝ գործադուլների պատճառով վառելիքի պակասի ֆոնին՝  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հինգշաբթի օրը Փարիզի Place du Trocadero հրապարակում մեքենաների և մոտոցիկլետների երկար շարք է գոյացել, որոնք սպասել են լիցքավորման: Այս հատվածում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության հետևանքով երթևեկությունը […]

̰
ՍԱՏՄ ղեկավարը մասնակցել է Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցած համաժողովին

16:19 13.10.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր մասնակցել է Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցած համաժողովին, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԿԳ/FAO) ջանքերով և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Համաժողովի ընթացքում բարձրացվել են Հայաստանում գյուղատնտեսության և պարենի […]

̰
Պուտինն ու Էրդողանը հանձնարարել են ուսումնասիրել գազային հանգույց ստեղծելու հնարավորությունը

16:14 13.10.2022

Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել են մանրամասն և շատ արագ մշակել գազային հանգույց ստեղծելու հնարավորությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահները հանձնարարել են մանրամասն և շատ արագ մշակել այդ հարցը»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

16:08 13.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը: Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

̰
Տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկումը

16:06 13.10.2022

Հոկտեմբերի 12-ին և 13-ին՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի զեկույցի քննարկումը […]

̰
Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ է հատկացրել 10 դպրոցների նոր գույքի ձեռքբերմանը

15:59 13.10.2022

ՀՀ կառավարության այսօրվա նիստում 10 դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման նպատակով հատկացվել է 276 մլն 679 հազար դրամ գումար: Գումարը հատկացվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցների վերաբաշխման միջոցով: «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագրի […]

̰
Պուտինն ասել է, որ Թուրքիան Եվրոպա գազի մատակարարման ամենահուսալի ճանապարհն է

15:57 13.10.2022

Թուրքիան այսօր ամենահուսալի ուղին է Եվրոպա գազի մատակարարման համար՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր ածխաջրածինների, այդ թվում՝ գազի մատակարարումն ամբողջությամբ ավարտված է։ Ձեր խնդրանքով մենք նաև տարանցում ենք իրականացնում Թուրքիայի տարածքով դեպի եվրոպական երկրներ։ Թուրքիան այսօր դարձավ Եվրոպա գազի մատակարարման ամենահուսալի երթուղին՝ շնորհիվ ձեր դիրքորոշման, պարոն նախագահ, «Թուրքական հոսք» գազափոխադրման համակարգի կառուցման հարցում […]

̰
Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. մանրամասներ Փարաքարում կատարված դեպքից

15:56 13.10.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած հետևողական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին տեղեկություններ ստացան առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին վաղ առավոտյան՝ Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Երևանի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքի, այդ թվում՝ […]

̰
Թբիլիսիում շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են

15:55 13.10.2022

Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են. նրանց վիճակը ծանր է, փոխանցում է Aliq.ge-ն։ Ականատեսները պատմել են, որ երեխաները գնդակ են նետել ցայտաղբյուրի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը հետ բերելու համար, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, երրորդ անչափահասը շտապել է օգնության և նույնպես հոսանքահարվել է։ Ըստ […]

̰
Պուտինի և Էրդողանի բանակցություններն ավարտվել են

15:49 13.10.2022

Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն Աստանայում ավարտվել են։ Դրանք տևել են մեկուկես ժամ, հայտնել է TRT Haber-ը: «Բանակցություններն ավարտվել են, տևել է 1,5 ժամ»,- հաղորդել է հեռուստաալիքը:

̰
Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

15:44 13.10.2022

Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը: «Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը […]

̰
Սենատոր Մենենդեսը կարող է վետո դնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վրա

15:39 13.10.2022

Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցով կրքերը չեն հանդարտվում ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախ ամիսներ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ 2 նախապայման էր առաջ քաշել՝ ընդունելով համապատասխան նախագիծ: Նախապայմանները հետևյալն էին. 1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։ 2. Պիտի […]

̰
Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը սեպտեմբերին կազմել է 120 մլն դրամ

15:37 13.10.2022

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ. «Ծրագրի մեկնարկի համեմատ սեպտեմբերին ծավալները եռապատկվել են. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին: Սակայն […]

̰
Սալահը 6 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, «Լիվերպուլը» ջախջախեց «Ռեյնջերսին». ՉԼ A խումբ

15:35 13.10.2022

ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի A խմբում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ռեյնջերսին» և 7-1 հաշվով հաղթանակ տարել։ Հատկանշական է, որ հաշիվը բացել են տանտերերը 17-րդ րոպեին: Բայց 24-րդ րոպեին Ֆիրմինոն հավասարեցրել է այն։ Երկրորդ կեսը Կլոպի սաները բոլոր առումներով գերազանցել են մրցակցին: 55-րդ րոպեին Ֆիրմինոն դուբլ է ձևակերպել։ 66-րդ րոպեին Նունյեսը հաշիվը դարձրել է 3-1, տասը […]

̰
Երևանի մետրոպոլիտենը կապահովվի թունելային հզոր օդափոխիչներով

15:31 13.10.2022

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումներ և բարելավել դրա հետագա գործունեությունը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը: Հիմնավորման համաձայն՝ թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի […]

̰
Սերբիայում զբոսաշրջիկներով կախովի կամուրջ է փլուզվել․ կան զոհեր

15:29 13.10.2022

Սերբիայում փլուզվել է Արևմտյան Մորավա գետի վրայով կախովի կամուրջը, տուժել է 10 մարդ, կան զոհեր՝ հայտնում է Vecherne Novosti պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, երբ Բոսնիա և Հերցեգովինայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ ոտքով անցել են Օվչար-Քաբլար կիրճի կամրջով, որը գտնվում է Չաչակ քաղաքի մոտ: «Մարդիկ գետն են ընկել՝ մոտ 20 մարդ։ […]

̰
Կառավարությունը նախատեսում է կրկնապատկել կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը

15:23 13.10.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ հիմնավորման՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը […]

̰
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է հայ գերիների խոշտանգման նոր տեսանյութին

15:18 13.10.2022

«Ամբողջական և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի պատասխանատուներին»։

̰
Քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր

15:14 13.10.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման […]

̰
BACK_TO_TOP