Բոլոր լուրերը – Page 3675 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Դամասկոսի նահանգում պայթյունի հետևանքով առնվազն 18 սիրիացի զինվոր է զոհվել

12:58 13.10.2022

Առնվազն 18 սիրիացի զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում ավտոբուսի վրա պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական անվտանգության ուժերի աղբյուրը։ «Առնվազն 18 զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում զինվորական ավտոբուսի պայթուցիկ սարքի հետևանքով»,- ասել է աղբյուրը։ Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։

̰
Արևելյան Երուսաղեմում անկարգություններից հետո ինը մարդ է ձերբակալվել

12:53 13.10.2022

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Արևելյան Երուսաղեմում անկարգություններին մասնակցության մեջ կասկածվող 9 անձի, երկու ոստիկան վիրավորվել է, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ոստիկանությունը գիշերը ձերբակալել է ևս ինը կասկածյալի, որոնք ներգրավված են եղել անցյալ գիշեր Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած դաժան անկարգությունների մեջ։ Երեկոյան կատաղի անկարգություններ են սկսվել Երուսաղեմի մի շարք արաբական թաղամասերում և քաղաքի շրջակայքի […]

̰
Գողություն մաքսատան տարածքից. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

12:49 13.10.2022

Հոկտեմբերի 12-ին մի քաղաքացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ հոկտեմբերի 4-ի ցերեկը գողացել են ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենայի ավտոմատ կառավարման համակարգը՝ պատճառելով 450 հազար դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: […]

̰
Պուտինը կոչ է արել վերացնել մատակարարումների համար արհեստական խոչընդոտները

12:44 13.10.2022

Ավելի ուշ սպասվում է Վլադիմիր Պուտինի հանդիպումն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

̰
Վահրամ Դումանյանը պարզաբանել է ՀՀ պետական 3 բուհերի միավորման հարցը

12:40 13.10.2022

Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ճեպասրահում պատասխանել է լրագրողների հարցերին՝ պարզաբանելով ՀՀ պետական 3 բուհերի միավորման հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ կապված հանգամանքները պարզելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ

12:34 13.10.2022

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ՝ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ԱԱԾ-ն: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և […]

̰
Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ է ուղղել 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը

12:19 13.10.2022

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարել է վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ է ուղղել 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության […]

̰
Չպետք է լինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի. Փաշինյան

12:09 13.10.2022

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է կենսաթոշակառուների անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկան: Նա նշել է, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. «Արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը՝ ՀՀ տարածքում: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և […]

̰
Հորիզոն 12.00

12:00 13.10.2022

̰
SHANTNEWS

11:59 13.10.2022

̰
Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին. մեր արժեքները և սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով. Մակրոն

11:58 13.10.2022

Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին. մեր արժեքները և սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում, փոխանցում է Առաջին ալիքը: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան առանձնահատուկ կապեր ունի Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար: «Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա […]

̰
Կայացել է «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում…» խորագրով աշխատաժողովը

11:50 13.10.2022

Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ին կայացավ «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում․ միջազգային ֆինանսական հաստատությունների դերը կանաչ պարտատոմսերի մշակման և թողարկման գործում» խորագրով աշխատաժողովը, հայտնում է […]

̰
Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել եԽԽՎ-ում

11:40 13.10.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու եւ փաստերը հաստատելու համար: Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս […]

̰
Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար

11:33 13.10.2022

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում ներկայացրել է  Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը: «Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, […]

̰
Շենքի շքամուտքում քաշել-պոկել էր կնոջ պարանոցի ոսկյա շղթան

11:24 13.10.2022

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 70-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ժամը 14.00-ին իրենց շենքի շքամուտքում անհայտ անձը քաշել պոկելով իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, դիմել է փախուստի: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

11:15 13.10.2022

Կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի թատերական գործիչների միությունը: Սուրեն Հասմիկյանը (Սուրեն Հակոբյան) ծնվել է 1935 թվականին Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր՝ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու դեպքում, ի պատիվ տատի, ընտրել «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Աշտարակում

11:06 13.10.2022

Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հոկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Նրանք Աշտարակ քաղաքի տարբեր թաղամասերում և Կարբի համայնքում ձերբակալել ու բաժին բերման են ենթարկել 41, 42 և 62 տարեկան երեք տղամարդկանց, որոնք Արագածոտնի մարզի բնակիչ են։ 41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է՝ 3, 62 տարեկանի մոտ՝ 3,5 գրամից ավելի […]

̰
ՀՀ վարչապետը 85-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

11:03 13.10.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ շնորհավորել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ մաեստրո, Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, ով հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և […]

̰
Վրաստանում ցորենի ներմուծման շնորհիվ հացն ու ալյուրը էժանացել են

10:57 13.10.2022

Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ գրեթե բոլոր խոշոր ալրաղաց գործարաններն այսօր աշխատում են տարբեր հզորություններով, հայտնում է Ալիք մեդիան: Սիլագավան նշել է, որ ցորենի գնի կայունացումը, Ռուսաստանում ցորենի մեծ բերքը և մաքսատուրքերի իջեցումը հնարավորություն ստեղծեցին Վրաստանում գործարաններ գործարկել։ Ըստ նրա այս ամենին հետևեց նաև ալյուրի գնի նվազումը: «Շուկայում […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության մարզային ստորաբաժանումներում

10:55 13.10.2022

Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և «Շմայսեր» ինքնաձիգների, հրթիռանետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր՝ շնորհիվ բաժնի օպերլիազորների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնում։ […]

̰
Երեկ Երևան քաղաքում ծնվել է 69 երեխա

10:48 13.10.2022

Հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքում ծնվել է 69 երեխա՝ 37 տղա և 32 աղջիկ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

̰
Բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

10:42 13.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, հարկերից […]

̰
Կառավարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից. դրանք կլինեն 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար

10:35 13.10.2022

«Առաջիկայում հավաքները կլինեն 25-օրյա, մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, բայց դա լինելու է պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար, այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ նախ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես ակցենտը դրվում է նրանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել»,,-այսօր Կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը: Քննարկվում էր «Պետական պաշտոններ […]

̰
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի. հարցը քննարկվել է Կառավարության նիստում

10:27 13.10.2022

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը սկսվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցի քննարկմամբ, որը ներկայացրել […]

̰
«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն Դողս բնակավայրում

10:16 13.10.2022

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ։

̰ ̰
Դատախազությունը վարույթ է ընդունել Հրազդան համայնքի նախկին ղեկավարից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը

10:01 13.10.2022

Դատախազությունը 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից […]

̰
Ռուսական պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսին

09:55 13.10.2022

Ռուսաստանի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսին, կազմակերպիչները ուղղակի ասել են, որ այնտեղ ռուսներ չեն սպասվում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ «Այս շաբաթ Փարիզում կլինի գյուղատնտեսական ցուցահանդես (CIAL Paris), նախ՝ Ռուսաստանի ներկայացուցիչներին ուղղակի հնարավորություն չտրվեց առցանց գրանցվել այս ցուցահանդեսին մասնակցելու համար, և կազմակերպիչներին ուղղված մեր ուղիղ դիմումներին […]

̰
«Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում». Օհանավան համայնքում անցկացվելու է վարժանք

09:49 13.10.2022

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Ավարտվել է Այգավան-Եղեգնավան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

09:41 13.10.2022

Ավարտվել է Տ-2-68, /Հ-8/ (Այգավան)- /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածի հիմնանորոգումը։ 2.9կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արարատի մարզով։ Տեղական նշանակության ճանապարհը, որ Այգավանը միացնում է Եղեգնավանին, հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Կապալառուն է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարել է «Աստիճան» ՍՊԸ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Նորոգվել են նաև […]

̰
BACK_TO_TOP