17:55 11.10.2022
Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների իրացման արդյունքում 49-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր մոտ 150 գրամ քաշով։ Նրա հայտնածով՝ կանեփն ինքն է աճեցրել, մշակել ու չորացրել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. […]
17:50 11.10.2022
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարի կողմից […]
17:47 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ակադեմիայում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին: Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150-ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը, ինչպես նաև՝ էջեր «Մշակ» շաբաթաթերթից […]
17:45 11.10.2022
ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը: Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի’ նախագահ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետեւյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ եւ […]
17:42 11.10.2022
Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը անդրադարձել է Ռուսաստանի ազգային հավաքական կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամռանը 19-ամյա ֆուտբոլիստը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: Զախարյանի հնարավոր տեղափոխության գործարքի բանակցությունները շարունակվու՞մ են, թե ոչ հարցին, Պիվովարովը պատասխանել է, որ չեն շարունակվում: Նա նշել է, որ այս պահին գործընթաց չկա: Հիշեցնենք, […]
17:36 11.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց […]
17:30 11.10.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում: Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝ Թիվ 46 ավագ դպրոց, Թիվ 57 հիմնական դպրոց, Թիվ 118 ավագ դպրոց, Թիվ 135 հիմնական դպրոց, Թիվ 155 հիմնական դպրոց, Թիվ 168 հիմնական դպրոց, Թիվ 200 հիմնական դպրոց, Թիվ 170 ավագ […]
17:25 11.10.2022
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել երկար ժամանակով մրցավարին վիրավորելու պատճառով, հայտնում է RMC Sport-ը: «Ռեյմսի» դեմ Լիգա 1-ի 9-րդ տուրի խաղի 41-րդ րոպեին նա 2 անգամ դեղին քարտ է ստացել մրցավար Պյեր Գելուստի հետ վիճաբանելու համար ու հեռացվել խաղադաշտից: Մրցավարը խաղի հաշվետվության մեջ նշել է, որ Ռամոսը չի ընդունել իր որոշումը, սակայն վիրավորելու […]
17:19 11.10.2022
Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: «Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու […]
17:12 11.10.2022
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները տեսակապի միջոցով սկսել են արտահերթ հանդիպում՝ քննարկելու ուկրաինական օբյեկտներին զանգվածային հարվածների հետևանքները։ Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակը, G7-ի առցանց հանդիպումն ընթանում է պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Համաժողովին հենց սկզբում որպես հյուր կմիանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես նշել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը, համաժողովի մասնակիցները դժվար թե […]
17:06 11.10.2022
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մտադիր է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին օգտագործել հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսից մի փոքր հետ քաշված, հայտնում է Gazzetta dello Sport-ը: «Ինձագիի ծրագիրը հետևյալն է. մարզիչը մեկնարկային կազմում չի ընդգրկի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, որն, ամենայն հավանականությամբ, […]
16:58 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Վազգեն Գաբրիելյանի, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանի, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանի և […]
16:52 11.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
16:46 11.10.2022
Սևանի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որի ընթացքում էլ իրացրին թմրանյութ ապօրինի պահելու և ապօրինի զինամթերք կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը: Երեկոյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչներ, թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, պայթուցիչով նռնակ, դանակ, […]
16:39 11.10.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ «Ադրբեջանի […]
16:32 11.10.2022
ՀՀ սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տրամադրվում է դասագրքերի գումարների ամբողջական փոխհատուցում` պետական բյուջեի միջոցներից: Դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության N 1444-Ն որոշման պահանջների։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ըստ այդմ` դասագրքերի վարձավճարի աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայրի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում սովորող աշակերտները: Հաշվի առնելով, […]
16:25 11.10.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակ Ժակ Լե Նայը լիագումար նիստում հստակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում: «Այս […]
16:19 11.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն, նախարարության փոխանցմամբ՝ մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։ «Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված […]
16:14 11.10.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի հեղինակավոր՝ իրավաբանների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրի (HELP) շրջանակներում պրոբացիայի ծառայողների համար նախատեսված՝ «Կալանքին այլընտրանքային միջոցները» առցանց դասընթացի բացմանը նվիրված հանդիպմանը: Փոխնախարար Սարգսյանն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայության զարգացման ճանապարհին կարևոր նշանակություն ունի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ինչը թույլ են տալիս ապահովել […]
16:07 11.10.2022
Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «Զիլ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորոնարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր […]
15:58 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար […]
15:55 11.10.2022
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։ «Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն […]
15:50 11.10.2022
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով: ՀՀ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման ավելի դանդաղ տեմպը: Գործակալության կողմից Հայաստանին շնորհված […]
15:48 11.10.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում: «Օրեր առաջ հայ ռազմագերի […]
15:46 11.10.2022
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականին համապատասխան սկսել է երկրի զինված ուժերի ստուգումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։ ««Հոկտեմբերի 11-ից Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը, համաձայն նախագահի հանձնարարականի, ստուգում է իրականացնում Բելառուսի զինված ուժերում, այն կրում է համապարփակ բնույթ և ընդգրկում է կարևորագույն խնդիրները»,- նշվում […]
15:37 11.10.2022
Իտալական Սարդինիա կղզու Կանա Գոնոնե բնակավայրում վաղը կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն 3 շախմատիստներ: Տղաների մրցաշարում ելույթ կունենան միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը: Կանանց մրցաշարին կմասնակցի կանանց միջազգային վարպետ, մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Մարիամը վերջերս աշխարհի չեմպիոն էր հռչակվել ֆանտաստիկ արդյունքով: 11 հնարավորից […]
15:32 11.10.2022
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցման պայմանները: Առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է. Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին, իսկ հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր […]
15:28 11.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը: «Դուք միշտ եղել եք պետության կողքին, անկախ նրանից թե ինչ իշխանություն է […]
15:24 11.10.2022
Ուկրաինայի բոլոր շրջաններում oրվա ընթացքում երկրորդ անգամ oդային տագնապ է հայտարարվել: Այս մասին հայտնել է ուկրաինական «Strana.ua» կայքը։ Կիևի մարզում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պայթյունների սպառնալիքի մասին արտակարգ ծանուցումներ է ուղարկել: Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են նաև Դնեպրոպետրովսկի շրջանում նոր պայթյունների մասին։ Նախնական տվյալներով՝ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ավելի վաղ հաղորդվել էր Կիևի, Օդեսայի, Վիննիցայի, […]
15:15 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է […]