14:49 11.10.2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղ պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել: «Սկզբունքային կետերով ՝ դրանք հինգն էին, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այստեղ է մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն։ Մնում է միայն դրանք իրականացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն […]
14:37 11.10.2022
Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման մասին, շեշտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու փաստերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փոլ Գավանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում: ԵԽԽՎ պատգամավորը հստակ ընդգծել է, որ բախումները սեպտեմբերին տեղի […]
14:34 11.10.2022
Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրների դեսպանները հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Առաքելություն ուղարկելու մասին որոշումը […]
14:26 11.10.2022
Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգեւորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է եւ նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն […]
14:10 11.10.2022
Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել: Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էինք տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում: Ինչպես փոխանցում են ԱՀ ԱԻՊԾ-ից՝ նրա քարեղեն ներկայության համար ավելի հարմար ու ավելի բնական տեղ դժվար էր պատկերացնել, քան այստեղ, տղաների հետ: Նա ջութակի միջոցով էր փոխանցում իր հույզերը, հաճախ էլ՝ խոսքերը: Գաղափարը Կարեն Սարգսյանինն էր: […]
13:57 11.10.2022
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վրաստանում երեքշաբթի մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունները: Եռակողմ մարտավարական դաշտային զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում կառավարման ու վերահսկողության բարելավումը։ «Կովկասյան արծիվ 2022» […]
13:50 11.10.2022
Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում, հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյային: Կրեմլում չեն բացառել, որ Պուտինը կարող է հանդիպել Էրդողանի հետ Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ Խորհրդակցության շրջանակում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը Աստանայում կկայանա Ասիայում փոխգործակցության և […]
13:42 11.10.2022
Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի պաշտոնական Տելեգրամ ալիքը Տուլայի «Արսենալ»-Վլադիկավկազի «Ալանիա» խաղից հետո հրապարակել է լուսանկար, որտեղ հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը ներկայացված է «Արթուր արքա» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարով: Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը 42-րդ րոպեին բացել էր հաշիվն այդ խաղում, իսկ 71-րդ րոպեին աչքի էր ընկել գոլային փոխանցումով: Արթուր Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում «Ալանիայի» կազմում անցկացրել է 13 […]
13:31 11.10.2022
Ֆինլանդիայի սոցիալական բարեկեցության եւ առողջապահության նախարարությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նորացրել է յոդի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները ճառագայթային վտանգի դեպքում՝ խորհուրդ տալով դեղը ձեռք բերել 3-40 տարեկան բոլոր բնակիչների համար: Նորացված ուղեցույցը հիմնված է յոդի վերաբերյալ վերանայված առաջարկությունների վրա, որոնք հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2017 թվականին: Նախարարությունը պարզաբանում է, որ ատոմակայանում տեղի […]
13:23 11.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ։ Հանդիպումը նպատակ ուներ քննարկել Հայաստանում արբիտրաժի ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման և այդ գործընթացին Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցության հետ կապված հարցերը։ Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ հանդիպման […]
13:06 11.10.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, […]
12:59 11.10.2022
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Մասնավորապես նշել է. «Հարգելի’ պարոն Քյարամյան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ: Պատասխանատու ծառայություն իրականացնելով` Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն […]
12:53 11.10.2022
Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Աշտարակի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ` համագործակցելով համայնքային ոստիկանների հետ: Տարաբնույթ գործողություններն արդյունք տվեցին մոտ մեկ շաբաթ անց. հոկտեմբերի 5-ին […]
12:47 11.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամով է պարգևատրել կյանքի մեկ դարը բոլորած և մարզի տարբեր բնակավայրերում ապրող ութ տարեցի։ Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքին են արժանացել Գավառ համայնքի Հացառատ թաղամասի բնակիչ, 104 տարեկան Թագուշ Իսպիրյանը, Սարուխան գյուղի բնակիչ, 100 տարեկան Մեխակ Ավետիսյանը, Կարմիրգյուղի բնակիչ, 101 տարեկան Թամարա Մադոյանը, Մադինա գյուղի բնակիչ, 100 […]
12:43 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս: Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
12:38 11.10.2022
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հունանյանը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել: Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 […]
12:30 11.10.2022
Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: «Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման […]
12:23 11.10.2022
Աննա Թադևոսյանը հայտնել է, որ չի շարունակի աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեում։ «Հարգելի ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում […]
12:19 11.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակ թունելը հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-17։00-ն տեխնիկական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, […]
12:15 11.10.2022
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը: 2022թ․-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները, կամայական կալանավորման, բռնի անհետացումների և վարձկանների […]
12:09 11.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ, Լանջազատ համայնք) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում։ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված […]
12:03 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին: Հոկտեմբերի 11-14-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի կունենան դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի […]
11:56 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել Գուրգեն Խանջյանի «Համավարակ» և Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն» վեպերը: «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ առումով՝ գուցե հարկադրված վերադարձի: Ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման: […]
11:49 11.10.2022
Հոկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։ Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության […]
11:43 11.10.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ: Դրանում մասնավորապես ասել է. «Հարգելի´ ներկաներ, Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։ Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել […]
11:26 11.10.2022
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում […]