11:03 11.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ապացույցներ կեղծելու, […]
10:51 11.10.2022
Մեկնարկել է շախմատի Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարը, որն անցկացվում է երկու խմբով: Գլխավոր մրցաշարին մասնակցում են 12 երկրների 109 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական գործակիցն ունի Սամվել Տեր-Սահակյանը՝ (2625), որին հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Լագարդը՝ (2622), լիտվացի Պաուլիուս Պուլտինևիչուսը՝ (2600) և ուկրաինացի Վիտալի Սիվուկը՝ (2600): Հայաստանից մրցաշարին մասնակցում են […]
10:39 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով: Ստորագրման արարողությանը հաջորդել է 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխ. հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի […]
10:30 11.10.2022
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Օդեսայի և Վիննիցայի շրջաններում պայթյունների մասին։ Հայտնում է Ռիա Նովոստին: «Պայթյուններ են գրանցվում Օդեսայի մարզում… Տեղեկություններ կան Վիննիցայում պայթյունների մասին»,- հայտնում է Strana.ua-ն իր Telegram ալիքում։ Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ ողջ Ուկրաինայում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել։
10:22 11.10.2022
Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հստակ սահմանվել են չափորոշիչներ՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ եւ ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 […]
10:12 11.10.2022
Ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը հայտնում է, որ Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, հայտարարվել է օդային հարձակման ահազանգ։ Օդային ռմբակոծության մասին ահազանգը հնչել է Կիևի, Չեռնիգովի, Վիննիցայի, Օդեսայի, Սումիի, Դնեպրոպետրովսկի մարզերում և այլ շրջաններում։ Ներկայացված քարտեզում նշվում է, որ օդային հարձակումն արագորեն ընդլայնվում է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (GSChS) հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան […]
09:58 11.10.2022
Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը Ուկրաինայի զինված ուժերին կոչ է արել իշխանությունը վերցնել իր ձեռքը և տապալել Զելենսկու ռեժիմը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ ուկրաինական բանակի շարքերում դեռ կան արժանի տղամարդիկ, որոնց համար կարևոր են սպայի պատիվն ու երկրի ապագան։ «Ժամանակն է երկրում իշխանությունը վերցնեք ձեր ձեռքը և տապալեք […]
09:50 11.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի […]
09:46 11.10.2022
Աշխահի 19-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե որքան կարևոր է ֆինանսական ներդրումը ժամանակակից թենիսում: «Իհարկե, թենիսն ամենաթանկարժեք մարզաձևերից մեկն է: Դա հասկացել եմ սեփական փորձով. մինչև 15-16 տարեկանը դեռ կարող ես զարգանալ Ռուսաստանում, սակայն դրանից հետո այլ մոտեցումներ են պետք: Մինչև 20 տարեկանս կարիերայիս վրա ծախսվել է մոտ 1 միլիոն […]
09:31 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
09:29 11.10.2022
Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 1541,3 լարի, ներկայիս փոխարժեքով կազմում է 550,5 դոլար, փոխանցում է Ալիք մեդիան: Վրաստանի հարևան երկրներում […]
09:21 11.10.2022
Նովոսիբիրսկի մարզի Սոկուր գյուղում ութամյա տղան ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո մահացել է շտապօգնության մեքենայում, պարապմունքի ժամանակ նա հանկարծակի վատացել է։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։ «Դպրոցում ութամյա տղայի մահվան փաստի առթիվ ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը, մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը) քրեական գործ […]
09:13 11.10.2022
Ուկրաինայի ենթակառուցվածքին գերճշգրիտ զենքով հարվածը, չնայած զանգվածային բնույթին, ցուցադրական է. այս կերպ Մոսկվան Կիևին հասկացնում է, որ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ հրթիռների արձակումը կարող է լինել հաջորդ քայլը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը: «Հարվածը ցուցադրական բնույթ ուներ, քանի որ առանցքային շենքերը, որտեղ գտնվում է Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարությունը, […]
08:59 11.10.2022
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 123 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Ալիք մեդիան: «Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի […]
08:50 11.10.2022
Հոկտեմբերի 7-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Կայք գյուղում՝ 3․02 հա, Կարբի գյուղում՝ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3 հա, Դդմաշեն գյուղում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Հրազդան քաղաքում՝ […]
08:39 11.10.2022
Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպել են Հայաստանի ամերիկյան համալսարանում «Strategy and Business Communication»-ի պրոֆեսոր, բիզնես թրեյներ Սերգեյ Թանթուշյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին են ներկայացվել բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության, ներկայացումների ստեղծման և հանրայնացման, հանրային խոսքի հմտությունները: Ծրագրի մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդիրներին: Ծրագրի մասնակիցները […]
08:28 11.10.2022
Google-ը ծաղրել է Apple-ին նոր սմարթֆոնների թողարկման պատճառով։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։ Լրագրողները նկատել են, որ Google-ի թոփ-մենեջերները Pixel 7 սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ ակնարկել են, որ Apple-ը կրկնօրինակում է ՏՏ հսկայի տեխնոլոգիան` արտակարգ, միշտ միացված էկրանի գործառույթը։ «Մենք դա ընդունում ենք որպես հաճոյախոսություն, երբ ոլորտի մյուսները հետևում են օրինակին», – ասել է Ռակովսկին: MacRumors-ի […]
08:14 11.10.2022
Բրիտանուհին 13 տարեկանում իմացել է, որ իրեն մեծացնում է ոչ թե սեփական հայրը, այլ խորթ հայրը, և 20 տարի նա կենսաբանական ծնողին է փնտրել։ Այն մասին, թե ինչպես է դստերը հաջողվել վերամիավորվել հոր հետ, ով անտեղյակ էր իր գոյության փաստից, պատմում է Metro-ն։ 33-ամյա Ադրիեն Թայլերն ասել է, որ որոնումները տևել են երկու տասնամյակ։ Նա […]
08:06 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վիվա-ՄՏՍ-ի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսակյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ […]
00:30 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: «Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցում Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա: Գլխավոր քարտուղարը նշում է, որ Մարդու իրավունքների […]
00:05 11.10.2022
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի կողմից տևական խաղաղ համաձայնության հասնելու համար ձեռնարկվող դրական քայլերի համար, ներառյալ վերջերս արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև ուղիղ բանակցությունները»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: «Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում՝ սահմանի հստակ սահմանազատման, տրանսպորտային […]
23:57 10.10.2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել են Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի քառակողմ հանդիպման արդյունքները, դրանից բխող հարցերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը», – հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զրույցի […]
23:53 10.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00, Չուխաջյան, Մարտիրոսյան և Սարգսյան փողոցներ, թիվ 90 դպրոց, Մելիքյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11փ. 2, 3, 20, 21, 22, 23 շենքեր, 11:00-17:00 Չեխովի փ․ 27, 29, 31, […]
23:48 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին` ժամը 18:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում՝ պատշգամբում, այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 18:54-ին: Բնակարանի պատշգամբում այրվել է 5 կգ գազի […]
23:40 10.10.2022
Հնդկաստանի Բիհար նահանգում Վալմիկի վագրի արգելոցի մոտ գտնվող գյուղի բնակիչները խռովություն են սարքել այն բանից հետո, երբ վագրը հոշոտել է 35-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Սանջայ Մահատոն զուգարան գնալիս է եղել, երբ նրա վրա վագր է հարձակվել։ Ազգային պարկի ղեկավարության ներկայացուցչի խոսքով ՝ նախկինում այդ նույն վագրը սպանել էր 12-ամյա երեխայի։ «Միայն […]
23:26 10.10.2022
L’Équipe-ը հայտնում է, որ ֆրանսիական «Բրեստ» ֆուտբոլային ակումբը մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանին։ Թիմն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։ «Բրեստը» տնային վերջին խաղում 1-2 հաշվով պարտություն էր կրել «Լորյենից» և այժմ 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Ի դեպ, այդ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին […]
23:17 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:շ «Շնորհակալություն եմ հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Ներկայացրել […]
23:14 10.10.2022
Համացանցի օգտատերերի շրջանում տարածված կեֆիրով սննդակարգը հղի է վտանգավոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև մահ: Այս մասին 5-tv.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Անաստասիա Տարասկոն։ Ինչպես նշել է մասնագետը՝ նման սննդակարգերին հետևելով՝ կալորիականության կտրուկ դեֆիցիտի ֆոնին մարդն իր օրգանիզմը դատապարտում է սթրեսի։ «Եթե ցանկանում եք նիհարել ծոմ պահելով, ապա այո, իհարկե, կնիհարեք կիլոգրամներով, բայց մկանային զանգվածի, լյարդի […]
22:57 10.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 11-13-ը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 11-13-ը 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: […]