20:31 09.10.2022
Ֆրանսիայում բենզալցակայանների գրեթե 30%-ը վառելիքի առնվազն մեկ տեսակի դեֆիցիտ ունի, ամենաբարդ իրավիճակը Օ դը Ֆրանս դեպարտամենտում է, որտեղ կայանների 54,8%-ը վառելիքի պակաս կա : Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Էկոլոգիական անցման նախարարության տվյալների, գազալցակայանների 29,7%-ը դժվարություններ է ունենում առնվազն մեկ ապրանքի հետ կապված։ Վառելիքի դեֆիցիտ է նկատվում Պա-դե-Կալեի բենզալցակայանների 59,1%-ում, Իլ-դը-Ֆրանսում, վառելիքի […]
20:20 09.10.2022
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում, քանի որ մեր երկիրն առաջիններից է, որ միացել է Համաեվրոպական հոգեկան առողջության նախաձեռնությանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակության անդամները` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի գլխավորությամբ, հանդիպել են «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի […]
20:11 09.10.2022
Հնագետ Օլա Էլ-Ագիզին պեղումների արդյունքում հայտնաբերել է Ռամզես II փարավոնի գանձապահի սարկոֆագը։Այս մասին հայտնում է Artnet-ը։ Գտածոն հայտնաբերվել է Սակկարա նեկրապոլիսում, որը գտնվում է Եգիպտոսից 20 մղոն հեռավորության վրա։ Հնագետն այս տարածքում պեղումներ է կատարում 2005 թվականից։ 2021-ին հնագիտական արշավախումբն այս տարածքում ազնվականի դամբարան էր հայտնաբերել։ Իսկ վերջերս դամբարանում նաև ուղղահայաց անցուղի են հայտնաբերել։ Մոտ […]
20:00 09.10.2022
15 տարի անց, Եվրո-2024-ի որակավորման խմբում, նորից կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Թուրքիայի ընտրանու նկատմամբ՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում ։ Թուրքիայի թիմի 67-րդ րոպեին խփած գոլից հետո Հայաստանի հավաքականի կազմում 89-րդ րոպեին պատասխան գնդակը […]
19:52 09.10.2022
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Շատ ուրախ ենք, որ շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի […]
19:46 09.10.2022
Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր: Իրենց քաշային կարգերում հաղթողներ են դարձել 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը: Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը: […]
19:40 09.10.2022
Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։ Milliyet թերթի սյունակագիր Օզայ Շենդիրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, համապատասխան առաջարկը դիվանագիտական ուղիներով ներկայացվել […]
19:27 09.10.2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելք պետք է փնտրել դիվանագիտական ճանապարհով, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ «Այն, ինչ պետք է տեղի ունենա, այն է, որ երկու կողմերն էլ պետք է բանակցային ելք գտնեն դրանից՝ խաղաղ և դիվանագիտական ճանապարհով», – ասել է Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Վաշինգտոնը […]
19:15 09.10.2022
Երևանում կայացած ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը ավարտվել է մեր ընտրանու հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Նիկիտա Խրոմիխը։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել մեր դարպասապահ Լուան Մյուլերը։ «Մենք խաղում էինք Եվրոպայի 8-րդ հավաքականի հետ, բայց գրեթե բոլոր առումներով գերազանցեցինք մրցակցին»,- խաղից հետո ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն […]
19:07 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորակը․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ […]
19:00 09.10.2022
Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը որոշել է այս ձմռանը չջեռուցել իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, հոկտեմբերի 9-ին հայտնել է Mirror-ը: «Ես գիտեմ, որ մենք վառելիքի ճգնաժամ ունենք, և բոլորն անհանգստացած են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես մտադիր եմ կյանքի կոչել այն, ինչ քարոզում եմ։ Ես պատրաստվում […]
18:47 09.10.2022
Իրանի և Կենտրոնական Ասիայի վեց երկրների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ստորագրել տարանցիկ համագործակցության առաջին համաժողովի արդյունքների վերաբերյալ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները կիրակի օրը երկօրյա քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել տարանցման ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարությունը ստորագրելուց հետո ասել […]
18:35 09.10.2022
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ «Մխիթարյանը շատ լավ մտավ փոխարինման։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք։ Մխիթարյանը մեր տարբերակներից մեկն է։ Նա խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց այն, […]
18:24 09.10.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների […]
18:11 09.10.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804- ամյակի առթիվ « Սիրելի երևանցիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2804 ամյակի առթիվ: Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը: Համոզված եմ, որ […]
18:00 09.10.2022
Հացահատիկով լցված տասնյոթ նավ հանգստյան օրերին դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի տեղափոխումը շարունակվում է անվտանգ ռեժիմով. Երեկ և այսօր 17 նավ է մեկնել հացահատիկով»,- ասվում է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։ Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկային միջանցքի շնորհիվ […]
17:50 09.10.2022
ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 596 ընտրող կամ ընտրողների 35.62 % : Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 114 կամ 67.86 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 138 կամ 52.27 % Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 61 կամ […]
17:37 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ […]
17:30 09.10.2022
Գլոբալ տաքացման ֆոնին մեգաերաշտը կարող է դառնալ կլիմայական նոր նորմ ԱՄՆ հարավ-արևմտյան շրջանների համար: Նման ճակատագիր երկրի մի մասի համար կանխատեսել են Նյու Յորքի Կոլումբիայի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանների գիտնականները, գրում է New Scientist-ը։ Մեգաերաշտների ընդհանուր օրինաչափություններն ու պատճառները պարզելու համար հետազոտողները ուսումնասիրել են վերջին 2000 տարվա ընթացքում նմանատիպ երևույթների վերաբերյալ տվյալներ ամբողջ աշխարհում։ […]
17:17 09.10.2022
Ջանքեր են գործադրվում Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերը միացնելու ուղղությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադալի Ֆարահնաքիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի էլեկտրացանցը միացնելու ծրագիրը թույլ է տալիս էլեկտրաէներգիա փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների […]
17:05 09.10.2022
Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային 11 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ է պատրաստել՝ ներառյալ ռազմական տեխնիկան, որը նախատեսված է ձմռան ամիսների համար։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը։ Փաթեթը ներառում է ջերմային ներքնազգեստի և ձմեռային այլ հանդերձանքի 100,000 հավաքածու, 100 տաքացվող հրամանատարական վրաններ, հարյուրավոր շարժական էներգիայի գեներատորներ և սննդի պաշարներ: Նշվում է, որ […]
16:50 09.10.2022
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ նա այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցումով: «Դեռ «Բարսելոնայի» հետ խաղում մենք ապացուցեցինք, որ թերթել ենք անհաջողությունների էջը։ Հիմա որոշ բաներ ավելի լավ ենք անում, բայց ոչ իդեալական։ Այնուամենայնիվ, մենք լավ աշխատեցինք և հաղթանակի հասանք։ […]
16:38 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր […]
16:25 09.10.2022
Եվրոպան առաջիկա 10-20 տարում կզգա ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու բացասական հետևանքները, հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ ԵՄ-ում պահեստարանները փետրվարին կդատարկվեն մինչև 5% առանց ռուսական գազի և հեղուկ բնական գազի սահմանափակ մատակարարումների: Գործակալության զեկույցում ասվում է, որ կատարված հաշվարկների հիման վրա եվրոպական երկրները […]
16:14 09.10.2022
Մոլդովայի անվտանգության մարմինները փոխել են սահմանային հսկողության կարգավորումները ՝ վատ մտադրություններին Ռուսաստանից եկողների մուտքը թույլ չտալու համար, ասել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին, որ հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում, որոշել են վերադառնալ հայրենիք։ «Խոսքը երկքաղաքացիություն ունեցող մեր քաղաքացիների մասին է, և վտանգ կա, որ նրանք կզորակոչվեն, շատերը […]
15:56 09.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը […]
15:45 09.10.2022
Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի ընտրանիների հետ։ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության ընդհանուր արդյունքները՝ A Խումբ – Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս B խումբ – Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար C խումբ – Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, […]
15:35 09.10.2022
ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88 % : Տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ-ից։ Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 97 կամ 57.74 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 122 կամ 46.21 % Նոր Ղազանչի – 123 […]
15:25 09.10.2022
Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Միլանյան ակումբի կազմում առաջին կեսի վերջնամասում աչքի է ընկել Էդին Ջեկոն։ 60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դավիդ Ֆրատեզին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 75-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ևս մեկ գոլ խփեց։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտավ ընդմիջումից հետո և […]
15:13 09.10.2022
Տեղի ունեցած պայթյունից հետո, երկաթուղային հաղորդակցության վերականգնման պահից, Ղրիմի կամրջով մոտ 6 հազար ուղևոր է տեղափոխվել, կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են Grand Service Express ընկերության մամուլի ծառայությունից։ «Ութ գնացք է անցել է Ղրիմի կամրջով երթևեկության վերականգնման պահից։ Փոխադրվել է մոտ 6000 ուղևոր», – հայտնել են ընկերությունից։ Նաև Ղրիմից ուղևորվել են բոլոր գնացքները, որոնք հետաձգվել էին […]