09:58 09.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
23:57 08.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22․00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են KIA մակնիշի 2 ավտոմեքենաներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
23:52 08.10.2022
Շաբաթ օրը հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան երեք հրթիռ է խոցել։ Այս մասին հայտնում է Shafak News իրաքյան լրատվական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երեք հրթիռ է արձակվել Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք Բաշիք շրջանում գտնվող թուրքական Զլիկան բազայի վրա, հայտնել է տեղի անվտանգության վարչության ներկայացուցիչը։ Նշվում է, որ «նրանցից երկուսն ընկել են թուրքական ուժերի ճամբարի անմիջական մերձակայքում, […]
23:45 08.10.2022
Երևանում այսօր և հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում այսօր և հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի […]
23:30 08.10.2022
Մարտական ուժեղացված հերթապահություն առաջնագծում։ Ժամկետային զինվորները շարունակում են սրբորեն պահել իրենց վստահված առաջնագիծը։ Պատրաստություն թիկունքում հանուն հայրենիքի անվտանգության և պաշտպանության։ Նորակոչիկներն ամեն օր սերտում են զինվորական գործն ու սպասում դիրքեր բարձրանալու իրենց հերթին։ Երկու եղբայր՝ երկուսն էլ ապագա ռազմական օդաչու։ Զինուժի oբյեկտիվում ավիացիոն համալսարանի կուրսանտներ Չոբանյան եղբայրներն են։ Հրետանավոր զինվորների առօրյան ու պատրաստությունը։ Երկամյա ծառայություն […]
23:21 08.10.2022
Ղրիմի բոլոր հյուրանոցները հաստատել են, որ զբոսաշրջիկներին հնարավորություն կտան մնալ ևս մեկ օր առանց վճարի, լրագրողներին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք, այն է, որ հյուրանոցները թույլ են տվել մեկ օր մնալ առանց վճարի: Բոլորը հաստատում են, որ այդպես կվարվեն»,- ասել է Ակսյոնովը։ Շաբաթ առավոտյան բեռնատարը պայթեցվել է, ինչի հետևանքով […]
23:08 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Իր խոսքում նա ասել է. «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո նախագահ Հայկական […]
22:50 08.10.2022
Նիկոլ Փաշինյան- Ռեջեփ Էրդողան հանդիպումից առաջ թուրքագետ Նելլի Մինասյանը հայտարարել էր, որ մեծ սպասելիքներ չունի հանդիպումից: Հիմա ե՞րբ հանդիպումն արդեն կայացած է և պաշտոնապես հայտնի է, թե ինչի շուրջ են քննարկումներ տեղի ունեցել, ո՞րն է թուրքագետի գնահատականը. այս և այլ հարցերի Նելլի Մինասյանը անդրադարձել է «Հորիզոն»-ի տաղավարում: «Ես իսկապես հանդիպումից առաջ ասել էի, որ պետք […]
22:39 08.10.2022
«Իզվեստիա» հեռուստաալիքի ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը հոկտեմբերի 8-ին դեպքի վայրից ներկայացրել է, թե ինչպես են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուժերը առաջխաղացում ունենում Դոնեցկի արվարձանների Պերվոմայսկոյե գյուղի ուղղությամբ։ Նախ հրետանին աշխատում է գյուղի ուկրաինական դիրքերի վրա։ Այնուհետև առաջ են շարժվում Ժողովրդական Միլիցիայի (ԺՄ) 11-րդ գնդի և Սոմալիի գումարտակի մարտիկները։ «Եկել է բավականին լարված պահ, երբ հրետանին […]
22:24 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
22:10 08.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Կերչի նեղուցով տրանսպորտային անցման պաշտպանության միջոցների ուժեղացման մասին։ Նա վերոնշյալ միջոցառումները կազմակերպելու և համակարգելու իրավասությունը հանձնարարել է Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ): Այս մասին տեղեկություն է հայտնվել Կրեմլի կայքում։ ԱԴԾ-ն նաև պաշտպանական միջոցներ կտրամադրի էլեկտրացանցային էլեկտրաէներգիայի կամրջի և Կրասնոդարի երկրամասից Ղրիմ գազատարի համար: Հոկտեմբերի 8-ի առավոտյան հայտնի է դարձել […]
22:07 08.10.2022
Ռուսաստանում էժանացել են ներգնա և արտասահմանյան ուղղություններով ավիատոմսերը։ Թռիչքների գների կտրուկ անկման պատճառը 360-ին տված հարցազրույցում բացահայտել է Ճամփորդական արդյունաբերության Ռուսաստանի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը։ Փորձագետը նշել է, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի հետ կապված տոմսերի շտապ պահանջարկի պատճառով զգալիորեն աճել է թռիչքների արժեքը դեպի որոշ արտասահմանյան ուղղություններ, ինչպիսիք են Թուրքիա կամ ԱՄԷ։ «Եվ հիմա, […]
21:50 08.10.2022
Ղրիմում ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը երկարացվել է մինչև հոկտեմբերի 23-ի ժամը 20:00-ն։ Այդ մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը Telegram-ի իր ալիքում։ Այն կգործի Արմյանսկի, Ջանկոյ, Կրասնոպերեկոպսկի և Ջանկոյսկի և Կրասնոպերեկոպսկի շրջանների քաղաքային թաղամասերի տարածքում։ «Ղրիմի Հանրապետության բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են իրավապահ մարմինների կողմից ամբողջությամբ։ Հանրապետական և […]
21:40 08.10.2022
Չնայած Եվրամիությունը (ԵՄ) ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է կիրառում՝ Թուրքիան շարունակում է ավելացնել վերջիններիս հետ համագործակցության ծավալները։ Այդ իսկ պատճառով թուրքական ընկերությունները ևս կարող են հայտնվել եվրոպական պատժամիջոցների տակ, գրում է Էրմենիհաբեր-ը: Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալ շուկաների միության ներկայացուցիչ Մեյրիդ Մաքգիննեսը Անկարայում հանդիպել է կառավարության անդամների […]
21:34 08.10.2022
Առաջին բեռնատար գնացքները շարժվել են Ղրիմի կամրջով, իսկ մարդատար գնացքները շուտով կմեկնեն, նախատեսվում է 12 մարդատար գնացք թողնել գիշերը, որոնցից առաջինը կմեկնի Մոսկվայի ժամանակով ժամը 22։00-ի սահմաններում, ասել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։ «Առաջին բեռնատար գնացքներն անցան Ղրիմի կամրջով, շուտով կմեկնեն նաև մարդատար գնացքները, մենք նախատեսում ենք միայն գիշերը 12 մարդատար գնացքներ ուղարկել:
21:26 08.10.2022
Շնորհավոր տոնդ, 2804-ամյա, բայց միշտ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևան, նման գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ուղերձ հղելով Երևանի 2804-ամյակի կապակցությամբ: Հավելել է, որ «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են:
21:17 08.10.2022
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է գյուղատնտեսական խոշոր ծրագրի մասին: Մասնավորապես գրել է. «Երբ մեկ տարի առաջ Դավիթ Երեմյանը պատմեց իր խոշոր գյուղատնտեսական ներդրումային ծրագրի մասին, որտեղ մեծ դեր պիտի ունենար կառավարությունը, ես ոգևորվեցի, քանի որ իդեալական նախագիծ էր՝ բարձր արտադրողական, խոշոր, միջազգային ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նախագիծ, որի հետևում կանգնած է փորձառու […]
21:03 08.10.2022
Սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան Evening Moscow-ին տված հարցազրույցում հայտնել է քնի պակասի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի միջև կապի մասին։ Լենտա ռու-ի փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ ինքնին ուշ քնելը կարող է հիվանդություն չառաջացնել, եթե մարդն անընդհատ քնի համապատասխան ռեժիմով։ Նրա խոսքով, կարևոր է նաև, որ մարդը բավականաչափ քնի։ «Ուրիշ բան, որ մեր հասարակության մեծ մասը […]
20:49 08.10.2022
«ORC» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2022-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում մայրաքաղաք Անկարայում անցկացրած սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) վարկանիշի անկում է գրանցել և զգալի թվով ձայներ կորցրել։ Մինչդեռ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ձայներն ավելացել են, տեղեկացնում է Էրբենիհաբեր կայքը: Սոցհարցումներին մասնակցել է 2420 քաղաքացի։ Արդյունքների ամփոփիչ պատկերը առաջին եռյակի […]
20:41 08.10.2022
Հոկտեմբերի 9-ից 15-ը Վրաստանում կնշվեն «Գինու օրերը»: Սա նոր ամենամյա փառատոն է, որը հիմնադրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է Ալիք մեդիան: Շաբաթվա ընթացքում երկրի տարբեր մարզերի ավելի քան երկու տասնյակ քաղաքներում փառատոնի շրջանակներում հնարավոր կլինի այցելել գինու մառաններ՝ գինի համտեսելու և դրա պատմությանը ծանոթանալու համար։ Տեղեկության համաձայն՝ փառատոնի ընթացքում նաև ժամանցային միջոցառումներ կլինեն՝ […]
20:30 08.10.2022
Խերսոնի շրջանի Սկադովսկ քաղաքում հատուկ ծառայության աշխատակիցները ահաբեկչություն են կանխել, վնասազերծել են պայթուցիկ սարքը վարչական շենքի մոտ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Ալեքսանդրովսկայա փողոցի վարչական շենքի մոտ հայտնաբերվել և վնասազերծվել է պայթուցիկ տարրերով լցված պայթուցիկ սարք»,- ասել է նա։ Հստակեցվում է, որ պայթուցիկ սարքի հզորությունը եղել է 1 […]
20:18 08.10.2022
Հոկտեմբերի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից, փոխանցում է Ալիք մեդիան: Նշենք, որ մաքսակետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար, եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լևան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Նինոծմինդա» մաքսային […]
20:08 08.10.2022
Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը բողոքի նոտա է հղել Քիշնև՝ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի կապակցությամբ, ակնկալում է, որ «թշնամական ելքի» մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն, հայտնել են դեսպանատնից։ Ավելի վաղ Քիշնևի ոստիկանությունը Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան մոտ խուլիգանության համար ձերբակալել է տղամարդու, շաբաթ օրը հայտնել են Կարաբինիերի գլխավոր տեսչության լրագրողները։ «Հոկտեմբերի 7-ի երեկոյան թշնամական գործողություն է իրականացվել […]
20:00 08.10.2022
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը դատապարտել է Զապորոժիեի ատոմակայանի հանձնումը Ռուսաստանին՝ ընդգծելով, որ Բրյուսելը չի ճանաչում նման որոշումը։ «ԵՄ-ն խստորեն դատապարտում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անօրինական բռնակցումը: Հետևաբար, ատոմակայանի բռնակցման մասին հրամանագիրը անօրինական է և իրավաբանորեն անվավեր»,- կարծում է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Նրա կարծիքով, ատոմակայանը պետք […]
19:53 08.10.2022
Ֆինլանդիայում կտրուկ աճել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից ապաստան տրամադրելու դիմումների թիվը։ Այս մասին հայտարարել է երկրի միգրացիոն ծառայությունը, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Գործակալությունը հայտնել է, որ ռուսները տարեկան 200-500 դիմում էին ներկայացնում։ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից երկու շաբաթ անց միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է ավելի քան 300 դիմում ՌԴ քաղաքացիներից, իսկ տարեսկզբից 724 դիմում է […]
19:45 08.10.2022
Արևմտյան երկրները Բելգրադին առաջարկել են արագացնել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը և դրա դիմաց չխանգարել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա նշել է, որ կոնկրետ առաջարկներ չեն ստացվել, սակայն ակնարկ է եղել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու և զգալի տնտեսական օգուտների մասին։ «Ես պատասխանեցի, որ Սերբիայի համար, ըստ […]