16:01 10.10.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի: «Ես գիտեմ, որ պետությունը, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարությունը, ամեն […]
15:59 10.10.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.42մ (09.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի […]
15:57 10.10.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խորհրդարանների նախագահների ժողովին։ Այցի շրջանակում նա թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ նա նշել է. «Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել […]
15:54 10.10.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զգուշացրել է Ուկրաինային Բելառուսին նկատմամբ հնարավոր հարված հասցնելու հետևանքների մասին: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է անվտանգության հարցերով հանդիպմանը, հայտնում է БЕЛТА գործակալությունը: Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբի տեղակայման մասին: «Մենք պետք է որոշենք, թե ինչ այլ բան պետք է արվի մեր պետության անվտանգությունն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով […]
15:48 10.10.2022
Ուկրաինայի քաղաքներին հրթիռային հարվածների հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 60-ը տուժել են: Telegram-ալիքում զոհերի թիվը հայտնել է երկրի ազգային ոստիկանությունը։ Ինչպես հայտնում են գերատեսչությունից՝ տեղում ոստիկաններ են աշխատում։ Նրանք օգնում են մարդկանց և արձանագրում հրթիռակոծությունների հետևանքները։ Ազգային ոստիկանությունում նաև կոչ են արել քաղաքացիներին չանտեսել օդային տագնապի ազդանշանները և միանգամից թաքնվել: Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի […]
15:38 10.10.2022
Երևանի քաղաքապետրանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին են զեկուցել մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերի, մրցույթների իրականացման ընթացքի, կատարված աշխատանքների մասին: Քաղաքապետն էլ իր դժգոհությունն է հայտնել ծրագրերի հապաղման, ժամկետներում չտեղավորվելու առումով: Մանրամանսերը՝ տեսանյութում:
15:35 10.10.2022
Սահմանամերձ բնակավայրերում մանկավարժների բացը լրացնելու համար՝ դեռևս 2021 թ. հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը, որով սահմանվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ կարգը: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային […]
15:29 10.10.2022
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված […]
15:22 10.10.2022
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կրթական 6 մրցանակ, որոնք շնորհվում են ամեն տարի: Այս տարի արդեն 18-րդ անգամ տեղի է ունեցել կրթական պարգևների հանձնման մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 29 ուսանող արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ վարչապետի կրթական մրցանակների: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […]
15:13 10.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09:30-22:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Եղեգնաձոր քաղաքի՝ Նարեկացի, Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Սևակի, Չալաբյան, Զ.Վարդանի, Շահումյան փողոցների, Կամոյի փողոցի առանձնատների, Արսենյան փող. 2, 4, 5, 9, 31 շենքերի, Երևանյան խճուղու 13 շենքի, Գետափ գյուղի: Ընկերությունը […]
15:07 10.10.2022
Իտալիայի Կատանիա քաղաքում հոկտեմբերի 3-ից 7-ն ացկացվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 30-րդ համաժողովը, որին, ի թիվս 53 հրավիրված երկրների, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում քննարկվել են կենդանիների տարբեր հիվանդությունների, մասնավորապես՝ բարձր ախտածին թռչնագրիպի նկատմամբ պատվաստումների, ինչպես նաև դրա դեմ […]
15:04 10.10.2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ,դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել է Նորքի զինված խմբի քրեական գործով դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը Արթուր Վարդանյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում և նրա նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով, Անտոն Թոթոնջյանին՝ 9 տարի ժամկետով, սակայն կիրառեց փորձաշրջան։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից […]
15:00 10.10.2022
Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցները լուրջ տարաձայնություններ չունեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ղրղզստանը չեղարկել է իր տարածքում ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունները, սեպտեմբերին Երևանը նույնպես որոշել է չմասնակցել զորավարժություններին։
14:47 10.10.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության […]
14:41 10.10.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։ Խնդիրները կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ «Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
14:36 10.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:
14:22 10.10.2022
Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որեւէ այլ պետություն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը: Պատգամավորի խոսքով՝ մեր խնդիրը մենք պետք է լուծենք՝ համախմբելով մեր ուժերը: Դրա համար […]
14:13 10.10.2022
Հոկտեմբերի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 589 դեպք, որից 276-ը արտակարգ, այդ թվում՝ 185 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 112 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
13:58 10.10.2022
«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Արշավի իմ ուղերձը հետևյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին և միջնորդ երկրներին՝ երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանցի երիտասարդ զինվորների կյանքը։ […]
13:50 10.10.2022
MLS-ի 34-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվել է «Օրլանդո Սիթիին» և պարտվել է 1-2 հաշվով: Հաշիվը բացել են հյուրերը, 38-րդ րոպեին գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինիս կրունկով փոխանցումից հետո աչքի է ընկել Դերիկ Էթյենը։ Ավելին Սելարայանի թիմն անել չի կարողացել: Դաշտի տերերը նախ 56-րդ րոպեին […]
13:42 10.10.2022
Առողջապահության նախարարության ու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները: Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի հետ քննարկել են գերատեսչության մշակված ու հաստատված ռազմավարությունը, ներկայացվել է առողջության առաջնային օղակում էլեկտրոնային առողջապահության և հոգեկան առողջության դերի բարձրացման տեսլականը: […]
13:35 10.10.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հոկտեմբերի 1-9-ը ծնվել է 107 երեխա։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ լույս աշխարհ է եկել 55 տղա, 52 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
13:28 10.10.2022
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական […]
13:21 10.10.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային զորախումբ տեղակայելու մասին, հայտնել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը: «Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորման ծավալման մասին։ Դա մեր փաստաթղթերով է։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա […]
13:14 10.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան […]
13:08 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: ՈՒԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը. 25.03.2023 Հայաստան – Թուրքիա 16.06.2023 Ուելս – Հայաստան 19.06.2023 Հայաստան – Լատվիա 08.09.2023 Թուրքիա – Հայաստան 11.09.2023 Հայաստան-Խորվաթիա 12.10.2023 Լատվիա – Հայաստան 18.11.2023 […]
13:00 10.10.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական կայքում թարմացրել է թենիսիստների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակը մնացել է անփոփոխ՝ 1-ին տեղում իսպանացի Կարլոս Ալկարասն է, երկրորդում՝ նրա հայրենակից Ռաֆայել Նադալը, երրորդում՝ նորվեգացի Կասպեր Ռուդը։ ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 19-րդն է: Հիշեցնենք, որ վերջերս Խաչանովը Աստանայի մրցաշարի 1/4 եզրափակչում պարտվեց աշխարհի ամենատիտղոսակիր […]