Բոլոր լուրերը – Page 3686 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

ԵՄ-ն սկսել է նոր մոտեցում կիրառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում. RBC

09:25 10.10.2022

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ութերորդ փաթեթում առաջին անգամ ներմուծել է արտատարածքային տարր, գրում է РБК-ն՝ հղում անելով EuTradeDefense խորհրդատվական ընկերության կառավարիչ գործընկեր Թոմաշ Վլոստովսկուն։ Հրատարակությանը տված հարցազրույցում նա հաստատել է ԵՄ-ի մտադրությունը՝ պատժամիջոցների ցանկում ներառել երրորդ երկրների քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք օգնում են ռուսներին՝ շրջանցելով սահմանափակումները։ «Սա 180 աստիճանի շրջադարձ է ԵՄ-ի համար, որը […]

̰
Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել են Կիևի կողմից հարձակման նախապատրաստման մասին

09:14 10.10.2022

Կիևի իշխանությունները սկսել են գաղափարական և տեղեկատվական նախապատրաստություններ Զապորոժիեի շրջանի վրա հարձակման համար, մոտ ապագայում կարող են սադրանքներ սկսվել, ասել է «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Զելենսկու ռեժիմը սկսել է գաղափարախոսական և տեղեկատվական նախապատրաստություններ Զապորոժիայի շրջանի դեմ հարձակման համար: Բացի զորքերը առաջնագիծ քաշելուց, արևմտյան սպառողների […]

̰
Քաղաքացիները դիմել են փրկարարների օգնությանը

09:02 10.10.2022

Հոկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Ռուս գիտնականները սովորել են կառավարել համակարգիչը մտքի ուժով

08:55 10.10.2022

Մարդու ուղեղի գործունեության ազդանշանների խելացի վերլուծության նոր մեթոդներ և ալգորիթմներ են առաջարկվել SFedU-ի գիտնականների կողմից։ Նրանց գնահատականներով՝ մշակված ծրագրային փաթեթը հնարավորություն կտա անհատականացնել «ուղեղ-համակարգիչ» ինտերֆեյսները՝ հաշվի առնելով կոնկրետ անձի յուրահատուկ հատկանիշները։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Applied Science ամսագրում։ «Ուղեղ-համակարգիչ» տեսակի նեյրոինտերֆեյսները ոչ մկանային կառավարման և հաղորդակցման համակարգեր են, որոնք նախատեսված են օգնելու մարդկանց, ովքեր կորցրել […]

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:43 10.10.2022

Հոկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Կինը շարունակել է մահացած մոր ավանդույթը և շահել է 108 հազար ռուբլի

08:37 10.10.2022

Անգլիական Հալիֆաքս քաղաքի (Արևմտյան Յորքշիր) բնակչուհին իր մահացած մոր թվերի շնորհիվ ջեքփոթ է շահել և քիչ է մնացել կորցնի այն՝ պատահաբար դեն նետելով տոմսը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 44-ամյա Քելլի Ֆերթ Քերոլի մայրը ամեն շաբաթ վիճակախաղ էր խաղում մինչև մահը՝ 65 տարեկան հասակը։ Մոր մահից երկու ամիս անց Ֆերթը դասավորում էր իր բնակարանը […]

̰
Փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

08:24 10.10.2022

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Ազատաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Mercedes-Benz» (վարորդ` Ա․ Ա․), «Audi» (վարորդ` Ա. Պ.), «BMW» (վարորդ` […]

̰
Մոսկվայի կենտրոնում մերկապարուհու հին քանդակը հիացրել է համացանցի օգտատերերին

08:16 10.10.2022

Համացանցի օգտատերերը հիացել են մերկապարուհու հին քանդակով, որը նախկինում կանգնած էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Պրոսպեկտ Միրա փողոցի ակումբի դիմաց: Նրա լուսանկարը հրապարակվել է VKontakte-ի մոսկովյան խմբում, պատմում է Լենտա ռու-ն։ «Քչերն են հիշում, որ ավելի վաղ Միրա պողոտայում մերկապարուհու հուշարձան էր կանգնեցվել։ Խոսքը հնագույն մասնագիտությունը հարգելու մասին չէ: Ամեն ինչ ավելի պարզ է՝ մոտակայքում ստրիպտիզ […]

̰
Կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

08:05 10.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-17:00 Միրաքյան, Սարգսյան փողոցներ, Աջափնյակի թաղապետարան, Սեբաստիա փ. 24/2, 30ա, 30բ, 24/1 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արեշ 2փ. 1-30; 4փ. 1-46 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 (զույգ) սեփական տներ, Բագրատունյաց […]

̰
Անձրև, ամպրոպ և օդի ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

00:06 10.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 09.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Ավելի քան 300 չեխ զինվորականներ են ներգրավվել Սլովակիայի հետ սահմանի հսկողությանը

23:53 09.10.2022

Սլովակիայի հետ սահմանին լրացուցիչ հսկողության համար՝ կապված անօրինական միգրանտների թվի ավելացման հետ, տեղակայվել են  320 չեխ զինվորականներ, հաղորդում է Պրահայի CNN Prima NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ «Չեխիայի կառավարությունը, անօրինական միգրանտների թվի կտրուկ աճի պատճառով, հոկտեմբերի 8-ից երկարաձգել է Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր սահմանային ռեժիմը ևս 20 օրով՝ մինչև հոկտեմբերի 28-ը, նաև որոշվել […]

̰
Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա՝ Էրդողանի հրավերով․ ԱԳՆ

23:41 09.10.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով ժամկետները։ «Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ջանքեր են գործադրում, որպեսզի այցը կայանա մոտ ապագայում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Թուրքիայում Մակրոնի բանակցությունների օրակարգի գլխավոր […]

̰
Խաչատուր Աբովյանի հիշատակին միջոցառում՝ Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

23:30 09.10.2022

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում հայ մեծանուն գրող Խաչատուր Աբովյանի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գիտական, մշակութային կենտրոնում մասնակցել է մշակութային միջոցառմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի կողմից։

̰
Բժիշկը զգուշացրել է կատվախոտ օգտագործելու վտանգների մասին 

23:23 09.10.2022

Կատվախոսի՝ վալերիանայի օգտագործումը կարող է սպառնալ մարսողության խանգարմանը, նվազեցնել արյան ճնշումը և այրոց առաջացնել, զգուշացրել է բժիշկ-թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։ Նա հիշեցրել է, որ վալերիանան կարող է ալերգիա առաջացնել։ Բացի դրանից, կարող է հանգեցնել արյան ճնշման նվազման, զգուշացրել է Ռոմանենկոն։ «Աղեստամոքսային տրակտի հիվանդության ցանկացած սրացում, այն է՝ կոլիտ, գաստրիտ, միշտ կարող է հարաբերական հակացուցում լինել վալերիանայի […]

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դաշնակիցների համար․ Bloomberg

23:10 09.10.2022

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի և երրորդ երկրների այն անձանց ու ընկերությունների համար, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները Եվրոպային թույլ կտան սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ընդունված սահմանափակումները։ Բացի դրանից, պատժամիջոցներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր արգելված ռուսական ապրանքներ են […]

̰
Ստամբուլում պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել

22:56 09.10.2022

Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։ «Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով […]

̰
Կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի ոչնչացման

22:47 09.10.2022

Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի պոպուլյացիայի անհետացման՝ կերի անբավարարության պատճառով։ Սպիտակ արջն աշխարհում ամենամեծ ցամաքային գիշատիչն է։ Իր կյանքի մեծ մասը գիշատիչն անցկացնում է սառցաբեկորների հետ լողալով։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով սառցադաշտերի մակերեսը Արկտիկայում վերջին տարիներին կրճատվել է ավելի քան 30%-ով, ինչը կարող է հանգեցնել սպիտակ արջերի պոպուլյացիայի կրճատման 2/3 -ով։ […]

̰
Բայդենը և Շոլցը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա ճնշումների հարցը 

22:34 09.10.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության և Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ընդյալնման հարցերը ։ Այս մասին ասվում  է  հոկտեմբերի 9-ին  Սպիտակ տան կայքում տեղադրված  հաղորդագրության մեջ։   Բացի դրանից, Շոլցն ու Բայդենը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկաում տիրող իրավիճակը և նշել էներգակիրների մատչելի մատակարարման կարևորությունը։ Ավելի […]

̰
Էրդողանը խոսել է գալիք ձմռանը թուրքական իշխանությունների գլխավոր խնդրից 

22:22 09.10.2022

Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են. «Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։ Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը […]

̰
Կորոնավիրուսն առաջացնում է ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքի խանգարումներ

22:07 09.10.2022

Կենսաբանները պարզել են, որ  SARS-CoV-2-ի սպիտակուցային մասնիկները կարող են թափանցել մարդու բջիջներ և խանգարել  ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքը, որը կարգավորում է առանձին գեների ակտիվությունը։ Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Գիտնականների պնդմամբ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է իմունիտետի ծանր խանգարումների, բորբոքային երևույթների, միկրոտրոմբների առաջացման և այլ ծանր հետևանքների։ Գիտնականները գեների աշխատանքում ևս մեկ խանգարում են […]

̰
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները, ասել է Պուտինը

21:52 09.10.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցումն իրականացնողներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է որոտացել՝ պայթեցվել է բեռնատարը, որից հետո երկաթուղային հատվածի երկայնքով ընթացող գնացքի վառելիքով բեռնված յոթ ցիստեռն է բռնկվել։ Նախորդ գիշեր կամրջով երթեւեկությունը վերականգնվել է, սակայն հետընթաց ռեժիմով և միայն մեքենաների համար։ […]

̰
Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել

21:48 09.10.2022

Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել, հայտնում է LBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրները։ Հինգշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր մոտ 30 տարվա մեջ խոլերայի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ «Արձանագրվել է խոլերայի 14 նոր դեպք։ Երեք հիվանդ գտնվում է Հալբայի պետական ​​հիվանդանոցում, մյուս վեցի մոտ առկա են թեթև ախտանշաններ, որոնք հոսպիտալացում չեն […]

̰
Ստամբուլում պայթյուն է որոտացել

21:37 09.10.2022

Թուրքայի  Ստամբուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, պատճառը դեռ պարզված չէ։ հայտնում է Sabah.com-ը։ Ինչպես նշվում է, պայթյունը որոտացել է Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում։ «Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրությունում։ Պայթյունի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է […]

̰
ՃՏՊ Արուճ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ և մեկ զոհ

21:27 09.10.2022

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և մեկ զոհ։

̰
Բժիշկը նշել է վեց մթերք, որոնք ստամոքսի ալերգիա են առաջացնում

21:20 09.10.2022

  Սոյան, կաթը, ընկույզը և որոշ այլ մթերքներ սպառնում են աղեստամոքսային տրակտի ալերգիայով, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։ Նա նշել է վեց մթերք, որոնք ստամոքսի ալերգիա են առաջացնում։ Վյալովը նշել է, որ կա աղեստամոքսային տրակտի հիվանդությունների խումբ, որոնք ալերգիկ ծագում ունեն և կոչվում են էոզինոֆիլ։ Օրինակ՝ կերակրափողի ալերգիկ բորբոքումը։ Այն հանգեցնում է կուլ տալու  դժվարությունների՝ […]

̰
Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել. Վարազդատ Հարոյանը՝ Եվրո-2024-ի վիճակահանության մասին

21:08 09.10.2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է Եվրո-2024-ի վիճակահանության վերաբերյալ իր տպավորություններով: «Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս […]

̰
Վան դեր Բելենը հաղթում է Ավստրիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

20:55 09.10.2022

Ավստրիայի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելենը հաղթում է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է Der Standart-ը՝ հղում անելով exit poll-ին։ Վան դեր Բելեն այս պահին հավաքում է ձայների մոտ 55%-ը։ Եթե ​​տվյալները հաստատվեն, նա կարող է վերընտրվել առանց երկրորդ փուլի։ Երկրորդ տեղում Ավստրիայի Ազատության կուսակցության թեկնածու Վալտեր Ռոզենկրանցն է՝ առայժմ 18%-ից մի փոքր […]

̰
Թուրքիայի հետ խաղը շատ մեծ հոգեբանական ճնշման ներքո է անցնելու. Լևոն Պաչաջյան

20:46 09.10.2022

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում՝ Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ․ «Կարծում եմ Հայաստանի հավաքականը բավականին հարմար խմբում է հայտնվել, որտեղ ի վիճակի է պայքարել անցողիկ տեղերից մեկի համար: Այստեղ մեծ դեր է խաղալու մարզիչի ընտրության […]

̰
Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ավարտից հետո ընտրողների 41.72 % մասնակցություն է գրանցվել

20:40 09.10.2022

Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից […]

̰
BACK_TO_TOP