Բոլոր լուրերը – Page 3693 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է. ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյան

15:52 07.10.2022

Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ: Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ […]

̰
Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

15:42 07.10.2022

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

̰
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

15:40 07.10.2022

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար մշակութային կրթության և գիտության ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն սպորտ զբոսաշրջություն ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա […]

̰
Կողոպուտներ մայրաքաղաքի կենտրոնում. ոստիկանների բացահայտումը

15:36 07.10.2022

Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել […]

̰
Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած հայ շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

15:31 07.10.2022

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը […]

̰
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը

15:22 07.10.2022

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատժի վերաբերյալ․ «Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը և կոչ է անում անհապաղ բացահայտել և պատժելու մեղավորներին։ Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը ողջունում է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունների Արտաքին գործերի նախարարությունների դատապարտող հայտարարությունները և կոչ է անում միջազգային […]

̰
Հորիզոն 15.00

15:19 07.10.2022

̰
«Հայրենիք» կինոթատրոնի մոտ ավտոմեքենա է այրվել

15:14 07.10.2022

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:29-ին: Այրվել […]

̰
Առաջատարները չփոխվեցին. Chess Mood Open

15:09 07.10.2022

Ծաղկաձորում շարունակվող շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարի 7-րդ տուրը հաղթական էր երկու առաջատարների համար: Մանուել Պետրոսյանը սևերով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Սոչակիին, իսկ իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան պարտության է մատնել ուկրաինացի Վիտալի Սիվուկին: Պետրոսյանն ու Ամիռեզան 6,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 5-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Շանթ […]

̰
Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

15:00 07.10.2022

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որի արդյունքներով կներկայացնեն առանձին զեկույց: Այնտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա նաև ընդգծեց, որ հայ զինծառայողներն […]

̰
SHANTNEWS

14:55 07.10.2022

̰
Երևանում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների խորհրդակցություններ

14:49 07.10.2022

Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում […]

̰
Մխիթարյանի նախկին ակումբը պարտվեց. ԵԼ-ի մյուս արդյունքները

14:42 07.10.2022

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Աչքի ընկան Էդի Նկետիան, Ռոբ Հոլդինգը և  Ֆաբիո Վիեյրան: Լոնդոնցիները 6 միավորով գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը, «Բուդյո-Գլիմտը» և հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ունեն 4-ական միավոր, իսկ շվեյցարական «Ցյուրիխը» միավոր չունի: B խմբում ֆրանսիական «Ռենը» սեփական հարկի տակ 2-1 […]

̰
Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

14:35 07.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը կմասնակցելի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
MMA մարտիկ Վագաբ Վագաբովը կշռման ժամանակ ապակե շիշը կոտրել է Մագոմեդ Իսմայիլովի գլխին

14:27 07.10.2022

PRAVDA մրցաշարի մասնակիցների կշռման ժամանակ MMA մարտիկ Վագաբ Վագաբովը ապակե շիշը կոտրել է ռուս մարտիկ Մագոմեդ Իսմայիլովի գլխին: Սա տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Կշռվելուց հետո Իսմաիլովը մոտեցել է Վագաբովին և ինչ-որ բանի շուրջ վիճաբանել նրա հետ։ Այնուհետև մարզիկները հրել են միմյանց, իսկ Վագաբովը ձեռքի շիշը կոտրել է Իսմայիլովի գլխին։ Սրան ի պատասխան՝ Իսմայիլովը սպառնալից […]

̰
Վրաց-հայկական սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված անցակետը

14:20 07.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական […]

̰
Պուտինի հրամանով մոբիլիզացվածների համար կսահմանվեն վարկային արձակուրդներ

14:12 07.10.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մասնակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները սպառողական և հիփոթեքային վարկերի համար վարկային արձակուրդի իրավունք են ստանում։ Վարկային արձակուրդներ են տրամադրվում մոբիլիզացված քաղաքացիներին, ինչպես նաև ռուսաստանցիներին, ովքեր ծառայություն են անցնում Ազգային գվարդիայի, Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԱԾ-ի, դատախազության, […]

̰
ՔՏՀԱՏՄ-ն «Փեթակ»-ի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

14:03 07.10.2022

ՔՏՀԱՏՄ-ն հայտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի հունիսի 𝟏𝟎-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը […]

̰
Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

13:57 07.10.2022

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը

13:51 07.10.2022

ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: Նշենք, որ ադրբեջանցիների […]

̰
Վթար Իջևան քաղաքում․ կան տուժածներ

13:44 07.10.2022

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արցախյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են «Isuzu» մակնիշի բեռնատարը […]

̰
Կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

13:40 07.10.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

13:34 07.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰ ̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

13:27 07.10.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար՝ ի շահ բոլորի։

̰
Թուրքիայի ուղերձը Հունաստանին՝ հետքայլ չկա, ռազմածովային և ռազմաօդային ուժերին հրամանը տրված է

13:21 07.10.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.), փոխանցում է Ermenihaber-ը։ «1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, […]

̰
Մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագրից օգտվում է շուրջ 7500 քաղաքացի

13:16 07.10.2022

2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից: 2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ և 2769 դպրոցահասակ սովորող, փոխհատուցվող տրանսպորտային ծառայությունների ծախսը կազմել է 401 մլն 578 հազար ՀՀ դրամ: 2022 թ. մեկ […]

̰
Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական

13:10 07.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական։ Լիանա Թովմասյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը 2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի […]

̰
Պայթյունի հետևանքով «Սուրմալու»-ի փլուզված շենքն ապամոնտաժվում է. ԱԻՆ

13:06 07.10.2022

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ, թե «Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի: «Հոկտեմբերի 7-ին Yerevan.Today.am լրատվական կայքի «Փեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ հիմա առևտրականները գալիս են միտինգի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, առ այն որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք […]

̰
31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

12:57 07.10.2022

Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին: 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Հրազենը […]

̰
BACK_TO_TOP