15:52 07.10.2022
Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ: Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների ընտրության հարցերն են:
Վահագն Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանը վերջին տարիներին ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է: «Չկա ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություն, չի կարող լինել ժողովրդավարություն»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է մեր պետության ինքնիշխանության դեմ:
Թեկնածուի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել: Դրան նպաստել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ՝ հայաստանյան քաղաքական ուժերը, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններն ու դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները, դեռեւս գործող ԿԸՀ-ն եւ այլն:
Ընտրական համակարգի բարեփոխումը շարունակական գործընթաց է, որի առանցքում պետք է լինի առավել թափանցիկության ապահովումը: Այս համոզմունքն է հայտնել Վահագն Հովակիմյանը:
Թեկնածուն վստահեցրել է՝ ընտրվելու դեպքում չի խնայելու ջանքերը, որպեսզի նպաստի, որ Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա:
«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության եւ վստահելիության բարձրացման, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային»,- հավաստիացրել է Վահագն Հովակիմյանը:
Պատասխանելով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե ինչ է թեկնածուի համար ժողովրդավարությունը՝ Վահագն Հովակիմյանն ասել է. «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»:
Պատգամավորներ Էմմա Պալյանը եւ Խաչատուր Սուքիասյանը դրական են գնահատել Վահագն Հովակիմյանի առաջադրումը ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ նա, ընտրվելու պարագայում, լավագույնս կիրականացնի իր աշխատանքը:
ԿԸՀ նախագահի թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա Վահագն Հովակիմյանին գնահատել է որպես սկզբունքային, պայքարող, ժողովրդավարական արժեքները մշտապես գնահատող եւ արդարադատություն որոնող անձնավորություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...