21:11 07.10.2022
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ, արագ մարվել է: Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ: Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և քաղաքացիներին կոչ անում. […]
21:00 07.10.2022
Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին ազատազրկման էր դատապարտվել Արցախում՝ Քարվաճառի շրջանում, 17-ամյա հայ պատանուն սպանելու համար ու պատերազմից հետո ազատ էր արձակվել, այսօր նախագահ Ալիևի աշխատակազմի շենքի մուտքի մոտ փորձել է ինքնահրկիզվել: Ո՞րն է եղել պատճառը: «Հորիզոնի» տաղավարում դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ նախապատմությունը․ 2014թ.-ի հուլիսի 9-ին տեղեկություններ ստացվեցին, որ […]
20:55 07.10.2022
Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։ Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Նրանց խոսքով՝ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, քննարկումներն […]
20:47 07.10.2022
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանը Թուրքիայից կստանա ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Զրահափոխադրիչների մոդելի և քանակի մասին տեղեկություններ չկան։ ՊՆ-ի փոխանցմամբ, համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ՊՆ-ի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանն առընթեր ASFAT ընկերության միջև։ «Վրաստանի զինված ուժերը նշված զրահափոխադրիչներով զինելը էապես կնպաստի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և Թուրքիայի ու Վրաստանի միջև համագործակցության […]
20:41 07.10.2022
Արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների շրջանակում, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Գյումրիում այսօր անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով: Ուսումնավարժությունն անցկացվել է Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի […]
20:35 07.10.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
20:28 07.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանել է հայտարարության հետ կապված մի քանի հարց: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու […]
20:21 07.10.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների առաջին ռոտացիան է տեղի ունեցել Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ սկսել է աշխատանքը մասնագետների «ուժեղացված խումբը», ուրբաթ հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ «Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հաստատել է, որ ՄԱԳԱՏԷ-ի աջակցության առաքելության առաջին ռոտացիան Զապորոժիեում ավարտվել է, և անվտանգության ու պաշտպանության հարցերով ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների նոր ուժեղացված թիմն այժմ […]
20:15 07.10.2022
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 20 նոր դեպք: Տվյալները ներկայացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը։ Փաստացի բուժում է ստանում 36 պացիենտ, որից 3-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 460 առողջացած ։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 77 թեստավորում: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 7-ը ընկած […]
20:09 07.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոն: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում […]
20:03 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և […]
19:57 07.10.2022
Այս պահին Բելառուսը կարող է պահեստազորից 500 հազարանոց պատրաստված զինվորական ռեսուրս հավաքել, հոկտեմբերի 7-ին Telegram ալիքում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Ռազմական գերատեսչությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է 500 հազարանոց ռեսուրս ստեղծել և խոսքը վերապատրաստված ռեզերվի մասին է»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ, որը հրապարկվել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի լրագրողների հետ հանդիպման արդյունքներով։ Նա տեղեկացրել […]
19:51 07.10.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]
19:45 07.10.2022
ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված վերոնշյալ թեկնածուներին առաջարկել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
19:40 07.10.2022
Եվրամիության 27 երկրների ղեկավարները Պրահայում ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել են Ուկրաինային զենքով և ֆինանսներով օգնելու իրենց պատրաստակամության մասին, IZ.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է Եվրախորհրդի աղբյուրը։ «Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունն Ուկրաինային։ Մենք մեր հանձնառությունն ենք հայտնել շարունակելու ռազմական և ֆինանսական օգնությունը», – ընդգծել է նա Պրահայում կայացած հանդիպման շրջանակում լրագրողների հետ հարցազրույցում։ […]
19:30 07.10.2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար: Տիկին դեսպանը կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և […]
19:25 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում հայտնաբերվել է հեռուստացույցի մեջ թաքցված 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։
19:20 07.10.2022
Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել հարկային համակարգի ստեղծման 31-րդ ամյակին նվիրված միջոցառում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, շնորհավորելով հարկային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը հարկային ծառայության կայացման գործում: Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. 9 ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել հարկային եկամուտների […]
19:14 07.10.2022
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու և իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա երաշխավորել է, որ ստանձնած հանձնառությունը պատվով կկատարի: Այս պաշտոնը զբաղեցնում էր […]
19:07 07.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք […]
18:56 07.10.2022
65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Միսակի Հովակիմյանի թեկնածությունը: Իսկ ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում […]
18:47 07.10.2022
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պարբերաբար է հայտնվում հիբրիդային պատերազմի թիրախում: Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի, ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին չընդհատվող լուրերը, հաղորդագրությունները լարվածության ու խուճապի մթնոլորտ են ստեղծում մեր հասարակության մեջ: «Հիբրիդային թիրախների և դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով այսօր քննարկում է անցկացվել: Բանախոսները ներկայացրել են, թե տեղեկատվական պատերազմում ինչ քայլեր է իրականացնում Հայաստանը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:40 07.10.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Այդ շրջանակներում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական […]
18:32 07.10.2022
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին և Նունե Հովհաննիսյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Թեկնածուների կենսագրական տվյալների, մասնագիտական որակների ու աշխատանքային գործունեության մասին բարձրաձայնել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արմեն Խաչատրյանը և Արփինե Դավոյանը: Դժվար է […]
18:25 07.10.2022
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում ական էր պայթել, որի հետևանքով տուժել է 31-ամյա տղամարդ: Ոստիկանները պարզել են, որ Ճամբարակի բնակիչը պատահական է կանգնել ականի վրա, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Առողջական ի՞նչ վիճակում է տուժածը, ի՞նչ անել, երբ հանդիպել եք չպայթած ականի, և ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները. թեմայի շուրջ այսօր քննարկում […]
18:19 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է […]
18:12 07.10.2022
Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին աշխատել հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 6-ին Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։ Իր ելույթում նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար […]