16:48 10.03.2025
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։
Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա:
Այցի շրջանակում COMEX պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Դանիել Դանիելյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի դասագրքերի առկայության, լեզուների դասավանդման, այդ լեզուներով դիդակտիկ նյութերի, ցուցանակների առկայության հարցերը։ Անդրադարձ է եղել մանկավարժական կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների պահպանման և զարգացման ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:
ԿԳՄՍՆ նախարարի տեղակալները վերահաստատել են նախարարության հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ազգային փոքրամասնությունները պետության ուշադրության կենտրոնում են։ Նշվել է, որ կշարունակվի գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ-ում բնակվող փոքրամասնությունների լեզվի, ազգային ավանդույթների, մշակույթի պահպանման և զարգացման ուղղությամբ:
ԵԽ պատվիրակության կազմում էին Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամներ Բելգրադի համալսարանի Լեզվաբանության և սլավոնագիտության պրոֆեսոր Լյուդմիլա Պոպովիչը (Սերբիա), Ավստրիայի Գրացի համալսարանի Իրավունքի և կառավարման գծով պրոֆեսոր Յուրգեն Պիրկերը (Ավստրիա) և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը (Հայաստան): Պատվիրակությանն ուղեկցել է ԵԽ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի քարտուղարության ներկայացուցիչ Կինգա Ջենսեն-Մագյարը:
Պատվիրակության անդամները նաև փաստահավաք այցելություններ են կատարել Արզնի, Ալագյազ, Լերմոնտովո, Յաղդան, Ֆերիկ բնակավայրերի հանրակրթական դպրոցներ, որոնցում դասավանդվում են ազգային փոքրամասնությունների լեզուները։ Պատվիրակության անդամները հանդիպել են դպրոցների ուսուցչական և ղեկավար կազմի, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության, Արդարադատության նախարարություններում, Հանրային հեռարձակողի խորհրդում, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի ստորաբաժանման ներկայացուցիչների, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ընդգրկված ՀԿ-ների հետ: Հայաստան այցի ընթացքում COMEX պատվիրակությունը քննարկումներ է ունեցել նաև Ազգային ժողովի՝ ասորի և եզդի ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների հետ:
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի այցին հետևելու է վերոնշյալ հարցերի վերաբերյալ զեկույցի հրապարակումը:
16:12 06.05.2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...
16:06 06.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: ...
16:00 06.05.2025
Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասինՀրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ...
15:45 06.05.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցըՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար […] ...
15:35 06.05.2025
Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի ԾինփինՉինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ առաջ մղեն բազմաբևեռ աշխարհը և դեմ լինեն միակողմանի ահաբեկմանը։ Այս մասին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված շնորհավորական հեռագրում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է պաշտպանեն բազմակողմանիությունը, պաշտպանեն […] ...
15:21 06.05.2025
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՀունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին: ...