Բոլոր լուրերը – Page 3702 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Դիզայները թվարկել է բնակարանների ինտերիերի էժան լայֆհաքեր

08:24 05.10.2022

GarrettLeChic YouTube ալիքի հաղորդավար Գարեթ անունով դիզայները թվարկել է էժան ինտերիերի լայֆհաքերը: Նրա խոսքով՝ ցանկացած բնակարան ավելի ոճային տեսք կունենա, եթե պատերը զարդարեք փայլատ ներկով և զարդարեք այն հնաոճ իրերով, մեջբերում է The Sun-ը։ Նա նախ խորհուրդ է տվել տունը զարդարել զամբյուղներով, որոնք կխաղան թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ դեր։ Բացի դրանից, Գարեթի խոսքերով, անհրաժեշտ է […]

̰
Մոսկվայում կնոջը հարվածելու պահը հայտնվել է տեսանյութում

08:11 05.10.2022

Մոսկվայում ավազակը խփել է կնոջ ծնոտին, իսկ հետո ձեռքերով ու ոտքերով դուրս վռնդել նրան։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը հրապարակել է «MVD Media» Telegram-ալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես է գողը բռունցքով հարվածում տուժողին փաբերից մեկում։ Հետո փողոցում հասնում է կնոջ հետևիցը, հրում գետնին ու հարվածներ հասցնում: Տուժողին հաջողվել է ազատվել և փախչել, սակայն նրա […]

̰
Երկրաշարժ Իրանում. Սյունիքում ցնցման ուժգնությունը կազմել է 5-6բալ

08:00 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
ՍԴՀԿ համագումարը ՀՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԼՂ հարցի կարգավորմանն առնչվող հայտարարություն է ընդունել

23:55 04.10.2022

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ համագումարը ՀՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԼՂ հարցի կարգավորմանը, Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հայտարարություն է ընդունել։ Ինչպես տեղեկացրին ՍԴՀԿ կենտրոնական վարչությունից, հայտարարության մեջ նշված է. «Սեպտեմբեր 24‒27, քաղաքամայր Երևանում գումարվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ Համագումարը, որ զուգադիպում էր Կուսակցության հիմնադրության 135-ամյակին: Աշխարհի 14 երկրները և Հայաստանի կուսակցական միավորները […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

23:49 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

̰
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:41 04.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Շահումյան 17, 18 փողոցներ, Օտյան, Քուչակի և Տիչինայի փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 12փ. 1-4 շենքեր, 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:30 04.10.2022

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

̰
Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

23:26 04.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի 23-43 կենտ, 32-50 զույգ համարների, Գյուլբենկյան 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ […]

̰
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

23:16 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ղ.) բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։ […]

̰
Ռաֆայել Գրոսսին այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

23:09 04.10.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցով Հայաստան ժամանած հյուրերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին, ձեռք բերված նոր սարք-սարքավորումներին, մատուցվող ծառայությունների լայն շրջանակին, նաև եղել են հոկտեմբերի 8-ին բացվող նորակառույց Պալիատիվ […]

̰
Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության զարգացման պետական ծրագիր. խորհրդարանական օրակարգը

22:55 04.10.2022

Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության մինչև 2030թ.-ի զարգացման պետական ծրագիր՝ խորհրդարանն այս և այլ հարցերի քննարկմամբ սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Ընդդիմադիրները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել, միևնույն ժամանակ զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 […]

̰
Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցը

22:44 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի […]

̰
Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ որ դեպքում կընդունի Արցախի նախագահի առաջարկը

22:42 04.10.2022

Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել է, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան: «Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ […]

̰
«Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի վստահելի գործընկերն է». ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն

22:26 04.10.2022

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Նա կայցելի ատոմակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար: Մինչ այդ այսօր մի քանի հանդիպումներ է ունեցել: Նիկոլ Փաշինյանը, Ռաֆայել Մարիանո Գրոսիին ողջունելով, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև […]

̰
ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն անքննելի են. Ալեն Սիմոնյան

22:19 04.10.2022

«ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անքննելի են, և ՀՀ-ում նման հարց չի կարող քննարկվել». լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միութենական պետության մաս կդառնա: Սիմոնյանը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից, ՀԱՊԿ-ին անդամակցելուց և գերտերությունների շահերի բախումից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերին Խոտանանի վերջնամասում իրանցի վարորդը մեքենայով սահել է ձորակը

22:12 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին` ժամը 16։03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Տոյոտա յարիստ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Մ․, ծնված 1961 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Իրադրությունը սահմանին 22:00-ի դրությամբ

22:03 04.10.2022

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Հորիզոն 22.00

22:00 04.10.2022

̰
SHANTNEWS

21:55 04.10.2022

̰
ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը

21:41 04.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։ «Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին»,- ասված է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
17 հայ ռազմագերիների վերադարձը Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է․ ԱԽ քարտուղար

21:33 04.10.2022

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Այս մասին գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն: […]

̰
Ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա Իրանի ու իրաքյան քրդերի միջև լայնածավալ զինված բախումները

21:24 04.10.2022

Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները: «Իրանը չի թաքցնում և հաստատում […]

̰
Համատեղ հայտարարություն թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ

21:10 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ ՄԱԿ բոլոր […]

̰
Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են հայտնաբերվել

20:55 04.10.2022

Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքերի ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։ Այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, հաղորդում է Aliq.ge-ն։ Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին

20:44 04.10.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ 17 հայ ռազմագերիների վերադարձը

20:33 04.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը։ «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- Twitter-ում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական […]

̰
Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները

20:25 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի […]

̰
Թուրքիան չի կարողանում գազի պարտքը վճարել պատերազմող Ռուսաստանին

20:14 04.10.2022

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդրաօղլուն քննադատել է երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Թուրքիան, պատերազմի մեջ գտնվող երկրին՝ Ռուսաստանին, ասում է՝ «չեմ կարողանում մարել քո պարտքը»։ Այսինքն չի կարողանում վճարել գազի գումարը, որն արդեն վերցրել է ժողովրդից։ Եվ ու՞մ չի կարողանում վճարել։ Նրան, ով պատերազմի մեջ է։ […]

̰
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների. հայտնի են անունները

20:03 04.10.2022

Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան […]

̰
Հորիզոն 20.00

20:00 04.10.2022

̰
BACK_TO_TOP