Բոլոր լուրերը – Page 3701 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

17 հայ ըմբիշներ կմասնակցեն Մ23 ԱԱ-ին

15:20 05.10.2022

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-ից 23-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմասնակցեն Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: ՀԸՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է մեր հավաքականների կազմերն առաջիկա առաջնության համար՝ Հունահռոմեական ոճ 60 կգ Տիգրան Մինասյան 63 կգ Հրաչյա Պողոսյան 67 կգ Սահակ Հովհաննիսյան 72 կգ Շանթ Խաչատրյան 77 կգ Մալխաս Ամոյան 82 կգ Գագիկ Հակոբյան […]

̰
Բորելը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը վտանգավոր փուլի անցնելու մասին

15:12 05.10.2022

Ուկրաինայի հակամարտությունը թևակոխել է նոր, վտանգավոր փուլ. այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Ուկրաինան անցավ հարձակման, և այդ պահից հակամարտությունը թևակոխեց վտանգավոր փուլ, քանի որ մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք դրա վրա»,- ասել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը հեռարձակվում է Եվրախորհրդարանի […]

̰
«Ռոման» շարունակում է վստահել Մոուրինյուին

15:05 05.10.2022

«Ռոմայի» ղեկավարությունը լիովին վստահում է ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, հռոմեական ակումբը նախատեսում է երկարաձգել համագործակցությունը պորտուգալացի մասնագետի հետ։ Ակումբի ղեկավարությունն արդեն բանակցությունների մեջ է պարտուգալացու ներկայացուցիչների հետ՝ նոր աշխատանքային պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Հռոմեական ակումբը ցանկանում է համաձայնության գալ նոր՝ 4 տարվա պայմանագրի շուրջ․ Մոուրինյուի գործող պայմանագիրն ավարտվում է […]

̰
Հորիզոն 15.00

15:00 05.10.2022

̰
SHANTNEWS

14:55 05.10.2022

̰
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

14:46 05.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից: Հարկ […]

̰
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 85-ամյա շենքը հիմնանորոգվում է առաջին անգամ

14:43 05.10.2022

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 85-ամյա շենքը հիմնանորոգվում է առաջին անգամ: Սեյսմիկ անվտանգության բարելաման ծրագրով վերջին հինգ տարվա ընթացքում կառուցվել ու շահագործման է հանձնվել 7 ժամանակակից դպրոց: 23-ը շինարարության ընթացքում են, հայտարարվել է ևս 13-ի նախագծման մրցույթ: Մինչև 2026թ-ը այս ծրագրով պետք է կառուցվի 46 դպրոց:

̰
Վարդենիկ գյուղում այրվում է խոտածածկույթ

14:22 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին` ժամը 11։51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

14:14 05.10.2022

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։ Հայ բռնցքամարտիկները եզրափակչում առավելության են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի […]

̰
Նախարարությունն առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների եկամտային հարկի մի մասը

14:06 05.10.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, որովհետև ոլորտն արտահանող ոլորտ է, զբաղված է հիմնական […]

̰
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները

13:58 05.10.2022

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը: Ջերմուկի հյուրանոցների աշխատանքների վերսկսման մասին հաղորդագրություն է տարածել նաև Visit Jermuk ֆեյսբուքյան էջը: «Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Ինչպես կարող են օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում ձեռք բերել սեփականության իրավունք

13:51 05.10.2022

ՀՀ-ում սեփականության իրավունքի կարգավորման հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (ՀՀ Սահմ․ 60-րդ հոդվածի 6-րդ մաս), փոխանցում են […]

̰
Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները

13:44 05.10.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները: «Մեր արտաքին քաղաքականության պետականաշինության հիմքում հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն է՝ որպես առանցքային բաղադրամաս, գաղափար։ Այս տեսանկյունից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում աշխարհասփյուռ հայության հետ կապերի ընդլայնմանը, խորացմանն ու այդ […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

13:38 05.10.2022

Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ անասնագոմում ընկել էր: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Շենիկ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն էր եղել 44-ամյա տղամարդու և Մյասնիկյան գյուղի բնակիչ 29-ամյա […]

̰
ԱՀԿ-ն ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի. ներկայացուցիչ

13:30 05.10.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն: «Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր, կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում […]

̰
Անգնահատելի է ուսուցիչների ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում. Երևանի քաղաքապետ

13:24 05.10.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի`ուսուցչի օրվա կապակցությամբ։ Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում։ Շնորհակալ ենք մեր երեխաների մեջ ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը սերմանելու, մեր երկրի արժանի քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ ձևավորելու բոլոր ջանքերի համար»։

̰
ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

13:16 05.10.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից: «Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ-ի վրա վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

13:10 05.10.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝  պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։ Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող […]

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը

13:00 05.10.2022

Առնվազն 530 մարդ տուժել է չորեքշաբթի վաղ առավոտյան Իրանի հյուսիսում գտնվող Խոյ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրանց խոսքով՝ մոտ ապագայում զոհերի թիվը կարող է աճել։ Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ցնցումների […]

̰
Հաշվի առնելով բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված Հայաստանի փորձը՝ կարևոր է Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման անցկացումը. Անահիտ Ավանեսյան

12:53 05.10.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում

12:46 05.10.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ: Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նույն […]

̰
ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը

12:43 05.10.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն: Նա նշեց, որ բուժաշխատողները մարտական գործողություների ընթացքում երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն: «Ցավոք սրտի, բուժաշխատողների վրա […]

̰
Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

12:36 05.10.2022

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ […]

̰
Դադարեցվել են Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինաշխատանքները

12:27 05.10.2022

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել […]

̰
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը՝ Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրություն

12:21 05.10.2022

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում: Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում […]

̰
Պուտինը ստորագրել է ՌԴ կազմում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն ընդունելու և Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներ ձևավորելու մասին դաշնային սահմանադրական օրենքները

12:16 05.10.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական օրենքը Ռուսաստանի Դաշնության կազմում ԴԺՀ-ի ընդունման և Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտ ձևավորելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում։ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նաև դաշնային սահմանադրական օրենքը Ռուսաստանի Դաշնության կազմում ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն ընդունելու և Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտ ձևավորելու մասին։ ՌԴ […]

̰
Նորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

12:10 05.10.2022

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820-կմ338+100 հատվածը։ Մոտ 8.2կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն:

̰
Հոսպիտալներում այլևս չկա վիրավոր զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. ՀՀ ՊՆ

12:01 05.10.2022

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:  «Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- նշվում է ՊՆ մամուլի […]

̰
SHANTNEWS

12:00 05.10.2022

̰
ԱՄՆ-ի և Հվ․ Կորեայի զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռներից մեկն ընկել է ռազմաբազայի տարածքում

11:56 05.10.2022

Երեկ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որն անցել էր Ճապոնիայի տարածքով և ընկել Խաղաղ օվկիանոս։

̰
BACK_TO_TOP