Բոլոր լուրերը – Page 3703 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

18:54 04.10.2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։ «Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները:  Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր […]

̰
ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերին

18:48 04.10.2022

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Առաջիկա օրերին չի բացառվում […]

̰
Հաստատված է համարվել ՃՈ հրամանատարի մեղավորությունը. Սոնա Մնացականյանին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվում է

18:42 04.10.2022

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։   Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ […]

̰
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի պատերազմի նախապատրաստվելու մասին

18:35 04.10.2022

ՆԱՏՕ-ի երկրները, արևելքից եկող սպառնալիքի քողի տակ, ոչ միայն ռազմականացվում են, այլ պատրաստվում են պատերազմի, երեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, Մինսկում հանրապետության նախագահի և անվտանգության ուժերի հանդիպման արդյունքներով հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ «Նրանք պատրաստում են իրենց ենթակառուցվածքները, պատրաստում են իրենց զորքերը։ Մենք կոնկրետ տվյալներ ունենք»,- նրա խոսքերն է մեջբերել BelTA-ն։ ։ «Բոլոր այն սպառնալիքներին, […]

̰
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հորդորում է ռուսաստանցիներին խուսափել մարդաշատ վայրերից

18:28 04.10.2022

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են դիվանագիտական ​​ներկայացուցչությունից։ Մինչ օրս Իրանում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում ՌԴ քաղաքացիների հետ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, նշել են դեսպանատնից։ «Մենք մշտական ​​կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ, պատասխանում ենք  հարցումներին», – ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատնից:   Իրանում արդեն […]

̰
Վրաստանի ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացրել hաջակցություն Սաակաշվիլիի

18:21 04.10.2022

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն ու համակիրները ցույց են անցկացրել Առողջապահության նախարարության մոտ և կառավարությունից պահանջել անհապաղ թույլ տալ դատաբժշկական փորձագետ Ջեյմս Քոբսին այցելել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ գնահատելու նրա առողջական վիճակը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հանրահավաքի ժամանակ կուսակցության նախագահ Նիկա Մելիան ասել է, որ կառավարությունը բյուրոկրատական ​​հարցերով է բարդացնում Սաակաշվիլիի հետ հանդիպումը։ «Բիձինա Իվանիշվիլին […]

̰
Արցախի նախագահը սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

18:16 04.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Վարդան Նազերյանն իր հերթին շնորհակալություն […]

̰
ԵՄ-ն պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումների

18:11 04.10.2022

ԵՄ հանձնաժողովը հայտարարել է, որ միության երկրներում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ կարող են տեղի ունենալ էներգետիկ ճգնաժամի և ուկրաինական պատերազմի պատճառով։ Հանձնաժողովը պատրաստվում է շտապ օգնություն տրամադրել Միության երկրներին Գերմանական RedaktionsNetzwerk Deutschland (RND) լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Եվրոպական միության հանձնաժողովի անդամ, ճգնաժամային կառավարման պատասխանատու Յանեզ Լենարչիչը և զգուշացրել է էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին։ Ասելով, որ […]

̰
Հորիզոն 18.00

18:00 04.10.2022

̰
SHANTNEWS

18:00 04.10.2022

̰
Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

17:58 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։ Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի […]

̰
Հեռավար ձևաչափով կայացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով նիստը

17:55 04.10.2022

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձևաչափով կայացած հոկտեմբերի 4-ի նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնաան կայքը: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային՝ ներկայացնելով վերջինիս հետևանքները՝ զոհեր, կորուստներ […]

̰
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա

17:50 04.10.2022

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի: «Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում […]

̰
«Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում». Կարեն Գիլոյան

17:42 04.10.2022

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Օրենքի նախագծի նպատակն է լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի […]

̰
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված փաստաբանական համակարգի բարելավմանը

17:30 04.10.2022

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթն ուղղված է փաստաբանական համակարգի բարելավմանը, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների պատճաշ ապահովման և պաշտպանության բնագավառում փաստաբանության առանցքային դերով և իրավաբանական որակյալ օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված կառուցակարգերի կատարելագործման հրամայականով: Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն […]

̰
Նոր բաժին Քրեական ոստիկանությունում. համացանցային թմրավաճառությունը` հսկողության տակ

17:21 04.10.2022

Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «տելեգրամը» չէ: Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […]

̰
Վահրամ Դումանյանը ԱԺ-ում ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»

17:14 04.10.2022

ԱԺ հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում քննարկվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշել է, որ ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային […]

̰
Ոստիկանության պետը ծաղիկներ է խոնարհել Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին

17:06 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ […]

̰
Էջմիածին-Լուսագյուղ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել

16:56 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:49-ին: Այրվել են «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։ Ավտոմեքենայի վարորդ Է․ Մ․-ն ստացել է վերին վերջույթների […]

̰
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ

16:50 04.10.2022

Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությունը: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Հաշտարարության մասին» և կից մի շարք օրենքներում: Հարցն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նախատեսվող կարգավորումներով որոշ ընտանեկան […]

̰
ՃՏՊ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում. կա տուժած

16:43 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա տուժած։

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին

16:35 04.10.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված […]

̰
«Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից

16:27 04.10.2022

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արամ Ոսկանյանը հունիսին էր գլխավորել «Արարատը», որը Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո 8 միավորով 7-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան ակումբը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» ակումբին։ Արամ Ոսկանյանի հետ միասին «Արարատից» հեռացել […]

̰
Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է. Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի մասին

16:22 04.10.2022

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությանը՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի շարունակություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել. 1. Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում […]

̰
Ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

16:20 04.10.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր: Նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չի ներկայացվել, […]

̰
Չեֆերինը առայժմ մրցակիցներ չունի

16:16 04.10.2022

Ալեքսանդր Չեֆերինը պատրաստվում է կրկին առաջադրվել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում կայացած Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի 84-րդ համագումարում։ «Այո, ես առաջադրվելու եմ ևս մեկ ժամկետով։ Արդեն ստացել եմ 55 աջակցության նամակ։ Միակ թեկնածուն ես կլինե՞մ։ Այսօր այդպես է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում ANSA-ն: ՈւԵՖԱ-ի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։ […]

̰
Վարչապետն ընդունել է «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության պատվիրակությանը

16:12 04.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության: Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր […]

̰
Օգնության են հասել փրկարարները

16:07 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 13։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ․ Օ․-ին (ծնված 1973 թ․) պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության […]

̰
Արոնյանը հաղթել է Սամուել Սևյանին Chess Global Championship

16:00 04.10.2022

Արագ շախմատի Chess Global Championship առցանց մրցաշարի 1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը 2,5-0,5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանին: Առաջին պարտիայում գրանցվել է ոչ-ոքի, հաջորդ երկու պարտիաներում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը հաղթել է: Քառորդ եզրափակչում Արոնյանի մրցակիցը կորոշվի չինացի Դին Լիժենի և հնդիկ Նիհալ Սարինի մրցախաղում:

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

15:59 04.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Կողմերը քննարկել […]

̰
BACK_TO_TOP