Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հորդորում է ռուսաստանցիներին խուսափել մարդաշատ վայրերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հորդորում է ռուսաստանցիներին խուսափել մարդաշատ վայրերից

18:28 04.10.2022

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են դիվանագիտական ​​ներկայացուցչությունից։

Մինչ օրս Իրանում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում ՌԴ քաղաքացիների հետ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, նշել են դեսպանատնից։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ, պատասխանում ենք  հարցումներին», – ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատնից:

 

Իրանում արդեն երրորդ շաբաթը չեն հանդարտվում հազարավոր բողոքի ցույցերը, որոնք սկիզբ են առել 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

Իրանցիները պահանջում էին կառավարության հրաժարականը։ Գործողությունները վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ոստիկանության դեմ՝ կապված Ամինիի մահվան հետ, ով մահացել է ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո։

Ընդհանուր առմամբ, սահմանափակումների են ենթարկվել Իրանի իրավապահ մարմինների յոթ ղեկավարներ։ Դրանք ներդրվել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

18:24 15.05.2025

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

18:19 15.05.2025

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու […] ...

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

18:12 15.05.2025

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

SHANTNEWS

18:00 15.05.2025

SHANTNEWS

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

17:54 15.05.2025

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...

BACK_TO_TOP