11:44 02.10.2022
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների: Տեսանյութի իսկությունը պարզելու համար «Արմենպրես»-ը զրուցել է ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով նշել է. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն […]
11:30 02.10.2022
Հունական Կրետե կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոնից 153 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 137 հազար մարդ: Ինչպես նշում են սեյսմոլոգները, օջախը գտնվել է 2 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
11:17 02.10.2022
Սթրեսային վիճակը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մեր ընդհանուր վիճակի, այլև այն բանի վրա, թե ինչպես ենք մենք քնում. խախտվում է արագ և դանդաղ քնի փուլերի միջև հավասարակշռությունը, «Փրայմ» գործակալությանը պատմել է Կարմիր Պրեսնայում ՄԵԴՍԻ կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի սոմնոլոգիայի կենտրոնի ղեկավար, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Տատյանա Սուրնենկովան: «Իսկ որոշ դեպքերում սթրեսն ազդում է երազների բովանդակության և […]
11:00 02.10.2022
Գրոզնիի «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է տեղեկությունը, թե ինքը կարող է զբաղեցնել Հայաստանի հավաքականի պաշտոնը: «Ասում են՝ ես կգլխավորեմ Հայաստանի հավաքականը։ Ասում են՝ հավերին կթում են։ Ով է ասում՝ նրան էլ հարցրեք»,- Տալալաևի խոսքը փոխանցում է առաջնության թղթակից Իլյա Նիկուլնիկովը։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի […]
10:44 02.10.2022
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
10:13 02.10.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
23:50 01.10.2022
Զահեդան քաղաքում ահաբեկիչների անկարգությունների հետևանքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Օրակարգում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և աշխարհազորային նահատակների և Զահեդանի «սև ուրբաթ» օրը ոճրագործության զոհ դարձած մարդկանց արյան վրեժը»։ ParsToday-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը մի խումբ խռովարարներ հավաքվել են Զահեդանի Մաքքի մզկիթի մոտ և կրակոցներ արձակել, որի հետևանքով նահատակվել է Զահեդան նահանգում ԻՊՀԿ […]
23:32 01.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող տղամարդ հետիոտնին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը […]
23:15 01.10.2022
Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Յարոսլավլի 10 հասցեում գտնվող հանրակացարանում, հրդեհ է բռնկվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: 5-հարկանի շենքի 4-րդ հարկի պատուհանից բաց այրում է նկատվում։ Բացի այդ, մարդիկ ինքնուրույն լքել են չորրորդ հարկը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 63 հրշեջ-փրկարար։
22:56 01.10.2022
ՄՆ իշխանությունները սկսում են գնահատել Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայում ավերածությունների մասշտաբները, որոնք, հավանաբար, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը։ Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, որոնց […]
22:41 01.10.2022
Պատերազմի Աստվածը ռազմի դաշտում. Զինուժի օբյեկտիվում մարտական վերջին գործողությունների ժամանակ բացառիկ սխրանքներ գործած հերոս հրետանավորներն են։ Բանակի ապագա կրտսեր հրամանատարները՝ վարժադաշտում։ Ուսումնական զորամասի կուրսանտները գործնական ակտիվ պարապմունքներով ամրապնդում են տեսական գիտելիքները։ Ուսումնական առօրյան ռազմական համալսարանում. Վստահ քայլերով կուրսանտներն անցնում են հայրենիքի պաշտպանի մասնագիտության մեջ կայանալու և հմտանալու ճանապարհը։ Եվ՝ հայրենիքին խոսքով ու գործով նվիրված մի […]
22:30 01.10.2022
Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է գրել, որում ասվում է․ «Կայացած հանդիպումից հետո մենք փոխադարձ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի ֆեդերացիայի հետ՝ ավարտելու մեր այս փուլը ազգային հավաքականում։ Պատիվ էր Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լինելը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և հատկապես ֆեդերացիայի […]
22:16 01.10.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
21:38 01.10.2022
Լոնդոնում հայտնաբերել են 18-ամյա զինվորի մարմինը, որը հերթապահել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ դագաղի մոտ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Հարազատների խոսքով՝ 18-ամյա Ջեք Բերնել-Ուիլյամսը ուղեկցել է սեպտեմբերի 19-ի սգո երթը, իսկ միապետի հուղարկավորությունից երկու շաբաթ անց մահացած են գտել: Երիտասարդի մարմինը հայտնաբերել են Հայդ-պարկի զորանոցում։ Ոստիկանության աշխատակիցները երիտասարդ բրիտանացու մահն անսպասելի են […]
21:07 01.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժանը 16։20-ի սահմաններում Մարտունի-Գետափ ավտոճանապահին Գավառի վարչական տարածքում բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի […]
20:49 01.10.2022
Ծայրահեղ ծանր վիճակում մեկ այլ բժշկական կենտրոնից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա։ Նա տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։ «Երեխան առաջին օրերին գանգատվել է կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, ծնոտի ցավերից և ատամնաշարում ատամների բացակայությունից։ Նրա մոտ հայտաբերվել է ծնոտի կոտրվածք և կատարվել է ծնոտի ֆիքսացիոն վիրահատություն։ Սակայն հետվիրահատական […]
20:41 01.10.2022
Սևաստոպոլի մերձակա Բելբեկ օդանավակայանում ինքնաթիռի վթարի պահն արձանագրող կադրերը հայտնվել են համացանցում: Հոկտեմբերի 1-ին Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է, որ Բելբեկ օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բռնկվել: Ավելի ուշ նա հայտնել է, որ օդաչուն հասցրել է տարհանվել։
20:23 01.10.2022
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 19:49-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
20:15 01.10.2022
Սևաստոպոլում՝ Բելբեկի օդանավակայանում, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։ «Արտակարգ դեպք Բելբեկի օդանավակայանում։ Ըստ փրկարարների՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Այժմ տեղում աշխատում են հրշեջները։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- գրել է նա։ Հրդեհը հաջողվել է արագ մարել, հավելել է նա:
20:00 01.10.2022
Հայաստանի շուրջ անցուդարձում բավական մեծ է ակտիվությունը: Նախորդ շաբաթն էլ աչքի ընկավ մի շարք հանդիպումներով: ՀՀ -ի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ դեմ առ դեմ նախ տեղի ունեցավ Միրզոյան -Բայրամով, ապա նաև Արմեն Գրիգորյան- Հիքմեթ Հաջիև հանդիպումը, ընդ որում՝ Սպիտակ տանը: Ի՞նչ տեղի ունեցավ, եթե նկատի առնենք նաև, որ դրանից հետո նոր խախտումներ գրանցվեցին, […]
19:52 01.10.2022
Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Լեռնային Արցախը» Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ ատկանշական է՝ հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին կեսում։ «Լեռնային Արցախի» կազմում խաղի հաշիվը բացել է կիսապաշտպան Տիգրան Սիմոնյանը՝ 21-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ թիմի ֆուտբոլիստները հեղինակել են արդեն 39-րդ րոպեին։ «Շիրակի» […]
19:46 01.10.2022
ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ին տված հարցազրույցում։ Օսթինը պնդում էր, որ միջուկային զենքի կիրառման մասին որոշումը կայացնում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս պահին ես չեմ տեսնում որևէ բան, որը կստիպի ինձ հավատալ, որ նա […]
19:38 01.10.2022
ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել «Լենդ լիզ»-ով Ուկրաինային աջակցության վերաբերյալ օրենքը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի խոսքով՝ դա նշանակում է ավելի տարբեր և որակյալ զենքեր, որոնցով Ուկրաինան կվերադարձնի ողջ տարածքը։ Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել «Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանություն և լենդ լիզի» օրենքին, որը թույլ կտա ԱՄՆ-ին սկսել արագացված […]
19:30 01.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, […]