Բոլոր լուրերը – Page 3721 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Տեղի են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները

17:57 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու […]

̰
Վահագն Խաչատուրյանը պետական բարձր պարգև է հանձնել բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին

17:55 28.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:

̰
Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ

17:50 28.09.2022

Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Նրա հանդեպ իմ վերաբերմունքը փոխվեց․ Կառլսենը Նիմանին մեղադրել է խարդախության մեջ

17:46 28.09.2022

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը խարդախության մեջ է մեղադրել ամերիկացի Հանս Նիմանին: «Խարդախությունը բավականին լուրջ խնդիր ու մեծ սպառնալիք է շախմատի համար: Վստահ եմ՝ կազմակերպիչները ջանք չեն խնայում մեր սիրելի խաղը նման վտանգներից հեռու պահելու համար: Կարծում եմ՝ Նիմանը հաճախ է խաբել, հատկապես վերջին շրջանում: Նրա աճը անհավանական է, իսկ մեր երկուսի պարտիայում […]

̰
Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

17:40 28.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին: Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ […]

̰
18 արկղ կիսաչորացված, 252 հատ մշակված կանեփի բույս․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

17:32 28.09.2022

18 արկղ կիսաչորացված, 252 հատ մշակված կանեփի բույս․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ

17:25 28.09.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ից սկսած, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ: Խնդրում ենք չանհանգստանալ»:

̰
Թայսոն Ֆյուրին խոստացել է կործանել Ալեքսանդր Ուսիկին նույնիսկ 1 ձեռքով ու 10 լիտր գարեջուր խմելուց հետո

17:20 28.09.2022

Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (32-0-1) վստահ է, որ կարող է հաղթել նույն քաշային կարգում WBA Super, WBO, IBF և IBO վարկածներով չեմպիոն, ուկրաինացի, նույնպես անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկին (20-0): «Ես հրապարակայնորեն արտահայտեցի իմ կարծիքը Ալեքսանդր Ուսիկի մասին։ Նա լավ միջին քաշային է: Երբ Ուսիկը կռվի ինձ նման […]

̰ ̰
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար

17:11 28.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին: Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական […]

̰
Մալթայի հավաքականի գլխավոր մարզչին մեղադրել են ֆուտբոլիստի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար

17:06 28.09.2022

Ֆուտբոլի Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դևիս Մանջան որակազրկվել է, հայտնում է The Times of Malta-ն: Վերջերս Մալթայի ֆուտբոլային ասոցիացիան հաղորդագրություն է ստացել` գլխավոր մարզչի կողմից ֆուտբոլիստի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին։ Մարզչի դեմ մեղադրանքների հարցը կքննարկի անկախ կարգապահական խորհուրդը։ Հիշեցնենք, որ Մանջան 2019 թվականից է գլխավորում Մալթայի հավաքականը: Մալթացիներն Ազգերի լիգայի D դիվիզիոնի 2-րդ խմբում […]

̰
Ֆլոյդ Մեյվեզերը կմենամարտի վիդեոբլոգերի հետ

17:00 28.09.2022

5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը նոյեմբերի 13-ին Դուբայում ցուցադրական մենամարտ կանցկացնի բրիտանացի վիդեոբլոգեր Դելի Օլատունջիի հետ: Տոկիոյում կայացած Super Rizin մրցաշարի ցուցադրական մենամարտի 2-րդ ռաունդում Մեյվեզերը նոկաուտի էր ենթարկել MMA-ի մարտիկ, ճապոնացի Մուկուրու Ասակուրային, որը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրած 19 մենամարտում տարել է 16 հաղթանակ ու կրել 3 պարտություն: […]

̰
Թուրքիայի նախագահն առաջարկել է միջնորդություն ԶԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման հարցում

16:58 28.09.2022

Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նա առաջարկել է միջնորդել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու համար։ «Նախագահ Էրդողանը իր խորին գոհունակությունն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը, որի վրա նրանք երկար ժամանակ աշխատել են, հաջողությամբ ավարտվել է։ Նախագահը հայտարարել […]

̰
Բասկետբոլիստուհիների ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում

16:57 28.09.2022

Մալիի հավաքականի բասկետբոլիստուհիներ Սալիմատու Կուրուման և Կամիտա Էլիզաբեթ Դաբուն ներողություն են խնդրել Սիդնեյում աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Սերբիային պարտվելուց հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ «Մենք տխուր էինք պարտության պատճառով, հիմա ցանկանում ենք ներողություն խնդրել բասկետբոլի աշխարհից, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից (FIBA): Ցանկանում ենք ներողություն խնդրել սոցցանցերում հայտնված կադրերի համար։ Դա մեր մտադրությունը չի եղել»,- Կուրումայի […]

̰
Ովքե՞ր են ՌԴ-ում մոբիլիզացվելու

16:56 28.09.2022

Կառավարության նախաձեռնությամբ ստեղծված «Объясняем.рф» պորտալը պարզաբանել է մասնակի զորահավաքի մանրամասները։ Հաղորդագրության մեջ նշվում է մոբիլիզացվածների տարիքային շեմը։ «Առաջնահերթության կարգով զորակոչվում են՝ շարքայիններ և սերժանտներ՝ մինչև 35 տարեկան, կրտսեր սպաներ՝ մինչև 50 տարեկան, ավագ սպաներ՝ մինչև 55 տարեկան: Զորակոչի տարիքային սահմանափակում՝ շարքայինների և սերժանտների համար՝ մինչև 50 տարի, կրտսեր սպաներ – մինչև 60 տարեկան, ավագ սպաներ՝ […]

̰
Անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը. ԱՄՆ դեսպանը այցելել է Սյունիք

16:53 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Նրա հետ Սյունիք են այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այցի ու հատկապես սեպտեմբերի […]

̰
Ռուսաստանում ցանկանում են մենամարտ կազմակերպել ուկրաինացի չեմպիոնի համար

16:50 28.09.2022

Ռուսական Hardcore Boxing-ի ղեկավար Անատոլի Սուլյանովը խոստովանել է, որ ցանկանում է մենամարտ կազմակերպել ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկի մասնակցությամբ։ Սուլյանովը մտադիր է հանդիպում կազմակերպել Ուսիկի և անպարտելի ռուս Սոսլան Ասբարովի միջև, ով անցյալ շաբաթավերջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Դմիտրի Կուդրյաշովին։ «Սա իմ երազանքի մենամարտն է բռնցքամարտում։ Մեկուկես կամ երկու տարի, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին

16:48 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման շուրջ: Հանդիպման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

16:44 28.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը: Ֆրանսիա-Հայաստան […]

̰
ԵԽ ԽԿԿ-ն մոնիթորինգային այց կկատարի Հայաստան

16:38 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և […]

̰
Մեսսին որոշել է չերկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

16:29 28.09.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ, հայտնում է լրագրող Միկել Բլասկեսը: Արգենտինացին, որն արդեն 35 տարեկան է, որոշել է չերկարաձգել փարիզյան ակումբի հետ գործող պայմանագիրը և հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակում փոխել թիմը: Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից» 2021 թվականի օգոստոսի 10-ին: Փարիզյան ակումբի կազմում անցկացրած […]

̰
ԿԺԴՀ-ի նման գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի և ողջ համաշխարհային հանրության անվտանգությանը. Ճապոնիայի ՊՆ փոխնախարար

16:22 28.09.2022

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ կապված չորեքշաբթի երկու բալիստիկ հրթիռների արձակման հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն։ «ԿԺԴՀ-ի նման գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի և ողջ համաշխարհային հանրության անվտանգությանը: Այդ կապակցությամբ մենք բողոքի ակցիա ենք անցկացրել Պեկինում դեսպանատան միջոցով»,- ասել է Ինոն: Նրա խոսքով՝ առաջին հրթիռը թռել […]

̰
Հայ շախմատիստներից լավագույնը Նարե Իսախանյանի արդյունքն է․ շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

16:13 28.09.2022

Բաթումում ավարտվել է մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին մասնակցած 28 հայ շախմատիստներից   ոչ մեկին չի հաջողվել մրցանակակիր դառնալ: Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է ելույթ ունեցել Նարե Իսախանյանը, որը մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում վաստակած 7,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: 11-րդ տուրում Նարեն հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Սյուան Վան […]

̰
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

16:08 28.09.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի կատարման ընթացքը, հայտնում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունը։ «Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր՝ շեշտը դնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման վրա»,- ասվում է նախարարության կայքում […]

̰
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

16:03 28.09.2022

Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ «դեռ կան դրա հնարավորությունները»։ Այս մասին հաղորդվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում։ «ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կան սահմանափակ հնարավորություններ»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Դիվանագիտական ​​առաքելությունը մտահոգություն […]

̰
Արցախի ապագայի բանալու մի մասն Արցախի, մյուսը՝ Հայաստանի ժողովրդի ձեռքում է. Քոչարյան

16:00 28.09.2022

Արցախի ապագայի բանալու մի մասն Արցախի, մյուսը՝ Հայաստանի ժողովրդի ձեռքում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է: Դա այդպես է հիմա, դա այդպես է եղել 1992 թվականին, երբ մեր վիճակը ավելի լավ չէր: Ուղղակի հիշեք, թե ինչպիսի […]

̰
Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ

15:57 28.09.2022

Կոլումբացի բռնցքամարտիկ Լուիս Կինյոնեսը վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ մենամարտից հետո ընկել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է Բարանկիլլայի բժշկական կլինիկայի մամուլի ծառայությունը։ Կինյոնեսը Բարանկիլլայում մինչև 63,5 կգ քաշային կարգում վարկանիշային մենամարտ է անցկացրել Խոսե Մունյոսի հետ։ Մենամարտն ավարտվել է ութերորդ ռաունդում, ծանր նոկաուտից հետո Կինյոնեսին պատգարակով դուրս են բերե ռինգից և տեղափոխել հիվանդանոց։ Բռնցքամարտիկին […]

̰
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանի զինուժին

15:50 28.09.2022

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերը զեկույց է հրապարակել նախորդ շաբաթ Իրաք և Իրաքյան Քուրդիստան կատարած այցի վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվել է, որ Փեշմերգան (Իրաքյան Քուրդիստանի քրդական զինյալ ուժերը) և Իրաքի զինուժը կարողացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից փրկել 4․5 միլիոն մարդու ավելի քան 50քկմ տարածքով։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն […]

̰
Մեսսիի դուբլն ու հարավամերիկացիների հերթական հաղթանակը․ Արգենտինայի հավաքականը չի պարտվում արդեն 3 տարուց ավելի

15:41 28.09.2022

Ընկերական խաղում Արգենտինայի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Ջամայկայի թիմին: Արգենտինացիների կազմում հաշիվը բացել է Ալվարեսը: 87-րդ րոպեին Մեսսին կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 2 րոպե անց հաշիվը դարձրել է 3:0: Այսպիսով, արգենտինացիները չեն պարտվում արդեն 35 խաղ անընդմեջ, կամ 3 տարուց ավելի։ Վերջին անգամ Արգենտինան պարտվել է 2019 թվականի հուլիսին Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչում՝ […]

̰
ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումից

15:33 28.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։ Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն […]

̰
BACK_TO_TOP