Բոլոր լուրերը – Page 3722 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Քոչարյանը համաձայնել է Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Վեհափառի մասնակցությամբ երկրորդ հանդիպմանը մասնակցել

15:24 28.09.2022

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթադրում է, որ կլինի Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում: «Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը: Թե երբ կլինի, դժվարանում եմ ասել: Տվյալ դեպքում Վեհափառն այդ հանդիպումը կազմակերպելու պատասխանատվությունը վերցրել է […]

̰
Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին տեղը զբաղեցրեց խմբում․ ԵՎՐՈ Մ19

15:15 28.09.2022

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ելույթը 2023 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Գերմանիայում կայացած խմբային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում Հայաստանի հավաքականը 1-1 հաշվով ավարտեց խաղը Բելառուսի թիմի հետ: Հաշիվը 60-րդ րոպեին բացեցին բելառուսները, իսկ 4 րոպե անց Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը խփեց պատասխան գոլը։ Մ19 Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 12-րդ խմբում […]

̰
Չգիտեմ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բան  պատահում, երբ մենք խաղում ենք Իռլանդիայում․ Կապառոս

15:09 28.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը զուգահեռներ է անցկացրել այս հանդիպման և 2011-ին տեղի ունեցած նույն հավաքականների հանդիպման միջև։ «Շատ ցավալի էր, իրոք։ Չգիտեմ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ մենք խաղում ենք Իռլանդիայում։ Ստացվեց այնպես, ինչպես 2011-ին։ Այստեղ պետք […]

̰
Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորություն ընդդիմությունն այս պահին չունի, մասնակի իշխանափոխությունը քննարկելի հարց է. Քոչարյան

15:00 28.09.2022

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հանրային կոնսոլիդացիա պետք է լինի բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: Երկրորդ նախագահն այս համատեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է համարում: «Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, գիտեք, իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել […]

̰
Եվրո-2024 ընտրական փուլ. Հայաստանը 3-րդ զամբյուղում է

14:56 28.09.2022

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ի վիճակահանության զամբյուղները: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում: Նույն զամբյուղում են նաև Ուկրաինայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի ու Շվեդիայի հավաքակաները: Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում:

̰
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության

14:48 28.09.2022

«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտ չէ, որ Հայաստանն Արևմուտքից զենք գնի

14:38 28.09.2022

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Արևմուտքից զենք ձեռք բերելու համար: ՀՀ երկրորդ նախագահը նման կարծիք հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: «Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մենք նաև Եվրոպայից զենք էինք գնում: Նույնիսկ մեր առաջին զենքի խմբաքանակը, դեռ 1991 թվականին, […]

̰
Շիրակի մարզում 37-ամյա վարորդը «05»-ով Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին բախվել է խոշոր եղջերավոր անասունների

14:33 28.09.2022

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, խոշոր եղջերավոր անասունները վնասվածքներ են ստացել։ Պարեկային ծառայությունը պարզել է, որ անասունները […]

̰
«Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»․ Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին

14:26 28.09.2022

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել թուրք-քրդական բախումներից հետևանքով: Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

14:13 28.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Վարչապետը կարևորել է […]

̰
Կայացել է Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայացումը՝ ՀՀ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ

14:11 28.09.2022

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության մեկնարկային ներկայացումը՝ ՀՀ բոլոր պետական մարմինների կողմից առաջադրված ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպմանը ներկայացրել է ՀԿԲ ռազմավարության իրականացման թիմին, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը․ «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի բարեփոխենք մեր երկրի կառավարման համակարգերը, և դուք եք այդ բարեփոխումների առաջամարտիկները»։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]

̰
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

14:00 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու […]

̰
Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն. Մուսավի

13:55 28.09.2022

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնում է Parstoday-ը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։ Մուսավին վերահաստատել է Իրանի […]

̰
Քննարկվել է 2023թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

13:41 28.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային […]

̰
6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն

13:40 28.09.2022

Ընտանիքում 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ 6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է աջակցություն։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝ աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի […]

̰
8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար

13:15 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է […]

̰
Մոսկվայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է կասկածելի պայուսակ, որում կարող է զենք լինել

12:59 28.09.2022

Մոսկվայի Լենինգրադսկոյե Շոսսեի բնակելի շենքերից մեկի մոտ կասկածելի պայուսակ է հայտնաբերվել, որը կարող է զենք պարունակել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը։ «Լենինգրադսկոյե խճուղում՝ բնակելի շենքի մոտ գտնվող աղբի հատվածում, հայտնաբերվել է անտեր պայուսակ՝ զենքի նմանվող առարկաներով»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։ Նա նշել է, որ դեպքի վայր են ուղարկվել […]

̰
Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին

12:51 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։ Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված երկու ժողովուրդների բարեկամական […]

̰
Կալինինգրադի մարզում մոբիլիզացվածները սկսել են մարտական ​​պատրաստությունը

12:49 28.09.2022

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Կալինինգրադի մարզում Բալթյան նավատորմի ուսումնադաշտում մոբիլիզացված մարտական ​​պատրաստության կադրերը։ Նախարարությունը հայտնել է, որ Կալինինգրադի մարզում ռեզերվից զորակոչված զինվորականները սկսել են մարտական ​​պատրաստության գործնական պարապմունքներ՝ Բալթյան նավատորմի ուսումնադաշտում։ «Միջոցառումների ընթացքում Բալթյան նավատորմի փորձառու զինվորականների ղեկավարությամբ անցկացվում են հրազենի, տեխնիկական, մարտավարական պատրաստության, ռազմական բժշկության, կապի և տեղագրության դասընթացներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ […]

̰
Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

12:45 28.09.2022

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն նշում է, որ լուծումների հարցում իրենց մոտեցումները տարբեր են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասել է սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: «Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: […]

̰
Ի՞նչ անել կատաղած կենդանիների հարձակման թիրախում հայտնվելու դեպքում. այսօր նշվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը

12:36 28.09.2022

Կատաղություն հիվանդության մասին լսե՞լ եք: Այսօր նշվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայտնում է, որ աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Ներկայացնում է ուղեցույց, թե ինչ է կատաղությունը և որն է բուժումը: Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների […]

̰
Մերձմոսկովյան միկրոավտոբուսում կանանց ծեծկռտուքը ֆիքսվել է տեսանյութում

12:29 28.09.2022

Մերձմոսկովյան Միսայլովո գյուղի «Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրի մոտ երկու կին ծեծկռտուք են սկսել երթուղային միկրոավտոբուսում։ Վեճը ֆիքսվել է  Telegram ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում։ ««Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրում կանգառում կրքերը թեժանում են։ Մյուս ուղևորների աչքի առաջ երթուղայինի մեջ ծեծկռտուք է եղել»,- տեսանյութում նշել են ալիքի ադմինիստրատորները։ Կադրերում սրահից մի կին փորձում է ոտքով հարվածել մյուսին՝ կանգնած […]

̰
ԱՄՆ Սենատ է ներկայացվել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև

12:23 28.09.2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն օրենսքի նախագիծ են ներկայացրել Սենատ՝ դադարեցնելու Ադրբեջանին ռազմական օգնությունը և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նշվում է, որ բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և […]

̰
Տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների երդմնակալության արարողությունը

12:09 28.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

̰
Դաղստանի Բույնակսկ քաղաքում 14 պատգամավոր մոբիլիզացվելու ցանկություն է հայտնել

12:03 28.09.2022

Դաղստանի Բույնակսկի քաղաքային ժողովի 14 պատգամավորներ պատրաստ են մոբիլիզացման։ Բոլորն արդեն ստացել են ծանուցումները, ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունից։ «Շրջանի զինվորական կոմիսարը հանդիպել է պատգամավորական կորպուսի հետ, 14 պատգամավորներ մոբիլիզացվելու ցանկություն են հայտնել, բոլորին տրվել են ծանուցումներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, մարզում մոբիլիզացիոն աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ «Նույնիսկ կամավորներ են […]

̰
Արման Թաթոյանը ԱՄՆ-ում համաժողովի ընթացքում մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները

12:00 28.09.2022

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Այս մասին հայտարարություն է տարածել կենտրոնը: Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021 […]

̰
Մեդվեդչուկի փաստաբանը պատմել է, թե ինչպես են Ուկրաինայում հոդվածներ «կարում»

11:58 28.09.2022

Ուկրաինայում շատ մարդիկ կան, ովքեր սկզբում մեղադրվում են պետական ​​դավաճանության կամ կոլաբորացիոնիզմի մեջ, այնուհետև օգտագործվում են որպես լծակ Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման բանակցություններում, ասել է ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի փաստաբան Վալենտին Ռիբինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ «Մարդիկ մեղադրվում են պետական ​​դավաճանության և կոլաբորացիոնիզմի և շատ ու շատ հոդվածների մեջ, որոնք «կարվում» են բառացիորեն միայն […]

̰
Կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց հավելավճար տրամադրելու կարգը

11:54 28.09.2022

Կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի և կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած անձանց յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը: Գործող կարգավորմամբ` ի տարբերություն այլ մարմինների` վերոնշյալ անձանց համար աշխատանքային և ծառայության ստաժի հաշվարկման որևէ մեխանիզմ նախատեսված չէ. ոչ հավելավճարի, ոչ էլ համապատասխան տարիների կտրվածքով գործակիցների աճ տեղի չի ունենում: «Պետական պաշտոններ և […]

̰
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ

11:45 28.09.2022

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Նազարեթ Դարաքճյանի, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և ընկերակցության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի ներկա իրավիճակին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ ԱԳ նախարարը ընդգծել է Ավետարանչական ընկերակցության երկարամյա ներգրավվածությունը Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերում։ Դավիթ Բաբայանը նաև հույս է հայտնել, […]

̰
Առաջարկվում է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ունենալ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ

11:40 28.09.2022

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված` Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Առաջարկվում է խորհրդի անդամների թիվը 7-ից դարձնել 13: Խորհրդի կազմում […]

̰
BACK_TO_TOP