20:56 28.09.2022
Աշխատանքային այցի շրջանանկներում մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում, աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2023-ին: Մարզպետն այցելել է նաև Ամասիայի մանկապարտեզ, հետևել հաստատության աշխատանքներրին, որից հետո […]
20:44 28.09.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից ապօրինի և անհիմն հարձակումը հայկական հողի վրա և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ Երկկուսակցական բանաձևը նախագահ Ջո Բայդենին կոչ է անում պաշտոնական որոշում կայացնել այն մասին՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է […]
20:39 28.09.2022
Բելգորոդի շրջանի Վալույսկի քաղաքային թաղամասում զինամթերքի պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինային սահմանակից շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաղորդում է Lenta.ru-ն։ Նրա խոսքով՝ բոլոր տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Գլադկովն ընդգծել է, որ զինամթերքի պայթեցման պատճառը եղել է մարդկային գործոնը։ Ներկա […]
20:31 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար: Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրության վերաբերյալ Պաշտպանի հաստատության կողմից հայցված Վենետիկի Հանձնաժողովի կարծիքի շրջանակներում արձանագրված […]
20:29 28.09.2022
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ութ տուժածների վիճակը ծանր է, մեկը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «14-ը միջին ծանրության են, ութը՝ ծայրահեղ ծանր, մեկը՝ ծայրահեղ ծանր»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ հիվանդներից ոչ մեկի վիճակը չի վատացել։ Երկուշաբթի առավոտյան Իժեւսկի թիվ 88 դպրոցում […]
20:12 28.09.2022
«Պետք է շարունակել ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին». Սերժ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումից հետո ՀՀ երրորդ նախագահից հրապարակային արձագանք ակնկալող լրատվամիջոցների հարցումների կապակցությամբ հայտնում ենք. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների […]
20:08 28.09.2022
«Ուկրաինան ընդունել է հակակոռուպցիոն բոլոր օրենքները՝ ելնելով Եվրահանձնաժողովի առաջարկություններից, սակայն դատական համակարգի բարեփոխումը չի իրականացվել, որը չի իրականացվել արդեն 30 տարի»-, Հարվարդում ուսանողների և ուսուցիչների հետ զրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու իր հանձնարարականներում սահմանել էր պայման, որով պետք է կատարվեն յոթ պահանջներ՝ կարգավիճակը […]
20:00 28.09.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։ Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև […]
19:56 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
19:50 28.09.2022
ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) խոսնակ Պատրիկ Ռայդերն անդրադարձել է Վաշինգտոնի վարչակազմին ուղղված Անկարայի բողոքի նոտային՝ կոչ անելով Թուրքիային երկխոսել Հունաստանի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ռայդերը օրակարգային հարցերի վերաբերյալ գնահատական է տվել ամենօրյա ասուլիսում և նշել. «Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի երկու կարևոր գործընկերներ են, և մենք խրախուսում ենք նրանց շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հնարավոր լարվածությունը […]
19:45 28.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Պաուլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր՝ նախարարության գործընկերների հետ քննարկել և համաձայնեցնել մի շարք ծրագրերի վերջնական շրջանակը, վարկային փաստաթղթերը, նախագծերը: Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Պաուլո Սպանտիգատին և Կիյոշո Նակամիցուն խոսել […]
19:40 28.09.2022
ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հ/Ա Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21): Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար: Առողջապահության նախարար […]
19:33 28.09.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նիստին մասնակցել են համայնքների ղեկավարները, ՀՀ վիճակագրական կոմիտեի Արարատի մարզային վարչության և մարզպետարանի աշխատակիցները։ Կառավարության որոշման համաձայն՝ ամբողջ հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ․-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների […]
19:26 28.09.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը խոսել է Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների շուրջ վերջին զարգացումներից։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վիեննայում լավ առաջընթաց է գրանցվել 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման և Իրանի դեմ […]
19:20 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Արտգործնախարարության տեղեկատվության համաձայն, նախարարը հաջողություն է մաղթել հայ դիվանագետին հետագա աշխատանքում և ընդգծել Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների աճող դինամիկան և հույս հայտնել, […]
19:13 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։ Հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության […]
19:07 28.09.2022
Հայաստանն այս տարի հյուրընկալեց մի քանի խոշոր իրադարձություն: Մոտ երկու շաբաթ առաջ ավարտվեց Սթարմուս փառատոնը, իսկ այս օրերին Հայաստանում տեղի է ունենում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը: Ընդհանրապես, որոնք են դրանց կարևորությունն ու արդյունքները Հայաստանը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու և այլ նպատակներ իրագործելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանին թիրախավորում է նաև հենց այս պատճառով: […]
18:58 28.09.2022
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ուգանդական երկու ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է Reuters գործակալությունը։ Տեղեկությունը հաստատել են ԿԴՀ-ի զինված ուժերը։ Ուգանդայում աղետի պատճառն առայժմ չի նշվում։ Ուգանդան 2021 թվականի դեկտեմբերին զորքեր է ուղարկել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ երկու երկրներում գործող «Դաշնակից դեմոկրատական ուժեր» իսլամիստական շարժման դեմ պայքարելու […]
18:51 28.09.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կողմերի միջև համագործակցության շրջանակ ստեղծելու համար, որի նպատակը Հայաստանի ամբողջ բնակչությանն անվտանգ և որակյալ սննդի հասանելիությամբ ապահովելն է։ Հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Սա ձեռք կբերվի փոքր և միջին ձեռնարկությունների […]
18:45 28.09.2022
Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Ակնկալիք ունենք, որ Թուրքիան վերջ կդնի իր սպառնալիքներին, ագրեսիվ խոսույթին»,- ասել է եվրապաշտոնյան՝ կոչ անելով Թուրքիային հարգել Եվրամիության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը: Եվրահանձնաժողովի մամուլի […]
18:38 28.09.2022
Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, հայտնել է «Իմեդի» պորտալը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։ «Իմեդի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ծրագրում է նոտա հղել բելառուս դիվանագետին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։ Չորեքշաբթի Լուկաշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է […]
18:30 28.09.2022
Ապօրինի պահվող հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության բաժիններում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:23 28.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի: Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը: Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում […]
18:14 28.09.2022
Ութ ոչխարից վեցը վերադարձվեց տիրոջը. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:06 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոտ գյուղի սկզբնամասում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած արտ: