11:34 28.09.2022
Ճապոնիայի կառավարությունը դեմ է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԿԺԴՀ և ԼԺՀ), Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվեների արդյունքների ճանաչմանը։ Այս մասին չորեքշաբթի օրը Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոզակին։ «Ուկրաինայի տարածքում հանրաքվեների իմիտացիոն գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խախտում են միջազգային […]
11:23 28.09.2022
Հրեական ինքնավար շրջանի մի քանի բնակավայրերի շրջանային քաղաքային հիվանդանոցի միակ մանկաբարձ-գինեկոլոգին, ով խանուցում է ստացել, թույլ չեն տվել մոբիլիզացնել մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում, հայտնում է մարզային կառավարությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։ […]
11:18 28.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։ Քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը՝ այն համեմատելով […]
11:12 28.09.2022
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք, անհրաժեշտություն է առաջացել հրապարակել հայտարարություն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու վերաբերյալ, այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ […]
11:08 28.09.2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Զապորոժյեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեների պատճառով։ «Ի պատասխան հետագա էսկալացիայի՝ մենք մտադիր ենք նոր պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են [Ուկրաինայի] պետական ինքնիշխանության հիմքերը խարխլելու այս վերջին փորձի մեջ», – […]
10:59 28.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
10:54 28.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 5-ական, խարդախության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման `4-ական, ընտանեկան բռնության՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրանյութի հայտնաբերման և […]
10:49 28.09.2022
Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան։ Այս հաղթանակից հետո իսպանացիները 11 միավորով բարձրացան առաջին հորիզոնական։ Պորտուգալիան 10 միավորով երկրորդ տեղը գրավեց։ 3-րդ տեղը 9 միավորով զբաղեցրեց |Շվեյցարիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց չեխերին: Ա դիվիզիոնի 2-րդ խմբից […]
10:40 28.09.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գլխավոր դատախազին շնորհավորել են Եվրոջասթի նախագահը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարն ու Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը: Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի՛ տիկին Վարդապետյան, Պատիվ ունեմ Եվրոջասթի […]
10:34 28.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության […]
10:24 28.09.2022
Ուկրաինայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Ազգերի լիգայի A դիվիզիոն: Լեհաստանում կայացած Ուկրաինա-Շոտլանդիա խաղում, որտեղ դաշտի տեր էին հանդես գալիս ուկրաինացիները, գոլեր չգրանցվեցին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կայացած Շոտլանդիա-Ուկրաինա խաղում բրիտանացիներն էին հաղթել խոշոր՝ 3-0 հաշվով: Այսպիսով` B դիվիզիոնի առաջին խմբից A դիվիզիոն դուրս եկավ Շոտլանդիայի հավաքականը, որը վաստակեց 13 միավոր, երկրորդ տեղում Ուկրաինայի […]
10:16 28.09.2022
Դոմինիկյան Հանրապետությունը Երևանում մինչև տարեվերջ կբացի գրասենյակ, որը Հայաստանի քաղաքացիների համար կհեշտացնի վիզայի ստացման գործընթացը, այժմ դեսպանի նստավայրը Մոսկվան է: Դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար մեծ հեռանկարներ է տեսնում, աշխատանքներ են տարվում նաև վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի՝ ուղիղ չվերթների բացման հնարավորությունից […]
10:07 28.09.2022
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց իռլանդացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ջոն Իգանը։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։ 52-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Մայքլ Օբաֆեմին։ Մոտ 20 րոպե անց Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գոլ խփեց։ 71-րդ րոպեին փոխարինման մտած Արտակ Դաշյանը կրճատեց հաշվի […]
09:52 28.09.2022
«SpaceX Crew Dragon-5» տիեզերանավի արձակումը Ռոսկոսմոսի տիեզերագնաց Աննա Կիկինայի հետ դեպի Միջազգային տիեզերակայան (ISS), որը նախապես նախատեսված էր հոկտեմբերի 3-ին, հետաձգվել է հոկտեմբերի 4-ին՝ «Յան» փոթորկի պատճառով, հայտնում է NASA-ն, հաղորդում է ԻՆտերֆաքսը: NASA-ի տվյալներով՝ Crew Dragon-ի մեկնարկը դեպի ISS պլանավորված է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, ոչ շուտ, քան ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 12:23-ին […]
09:31 28.09.2022
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջ՝ Սեբաստիեն Լոկորնուի հետ։ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել ՊՆ պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։
09:23 28.09.2022
ԱՄՆ-ը հրաժարվել է Կիևին արգելել հարվածներ հասցնել և օգտագործել արևմտյան զենք այն տարածքներին, որոնք հանրաքվեից հետո կարող են միանալ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը,հաղորդում է Lenta.ru-ն։ Նա նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը թույլ կտա Կիևին օգտագործել ամերիկյան զենքը Դոնեցկի և […]
09:22 28.09.2022
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների […]
09:10 28.09.2022
Թուրքիայի կառավարությունը առաջիկա երկու օրվա ընթացքում կհրապարակի ռուսական «Միր» համակարգի այլընտրանք մշակված վճարային համակարգի մասին տեղեկատվությունը, գրում է Aydınlık թերթը՝ հղում անելով աղբյուրներին,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ թուրքական պետական Halkbank, Ziraat Bank և VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել ռուսական« Միր»վճարային համակարգի օգտագործումը։ Գործակալության տվյալներով՝ թուրքական բանկերի նման ծրագրերն օրինակ են […]
08:52 28.09.2022
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեքշաբթի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է երկրների միջև խորհրդակցությունների և խաղաղապահ միջոցառումների հեռանկարները։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում,հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Սալիվանի խոսքով, այս խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր […]
08:44 28.09.2022
ԱՄՆ-ն Ուկրաինային 1,1 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժին է պատրաստում, հայտնում է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով պետական պաշտոնյաների իր աղբյուրներին,փոխանցում է Ինտերֆաքսը։ Մատակարարման պլանին ծանոթ աղբյուրի խոսքով՝ «հրատապ օգնության» փաթեթը նախատեսվում է ներառել HIMARS MLRS և զինամթերք, տարբեր տեսակի հակադրոնային համակարգեր, ռադիոտեղորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև մատակարարվող սարքավորումների պահեստամասեր։ Այն նաև նախատեսում է […]
08:33 28.09.2022
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի ասել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարներում հայտնաբերված արտահոսքերը ակնհայտորեն առաջացել են դիտավորյալ գործողությունների հետևանքով և չեն կարող վթարների հետևանք լինել, հաղորդում է France 24-ը։ «Այժմ իշխանությունների հստակ գնահատականն է, որ դրանք միտումնավոր գործողություններ են: Դա պատահականություն չէր»,- լրագրողներին ասաց Մետե Ֆրեդերիկսենը: «Դեռևս տեղեկություններ չկան, որոնք ցույց կտան, թե ով կարող […]
08:21 28.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:00 28.09.2022
Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության համակարգը լիովին չի գործում« Յան »փոթորկի անցումից հետո, հայտնել է Կուբայի Union Electrica-ն,հաղորդում է ԻԱ Նովոստին: «Ազգային էներգահամակարգում արտադրությունը զրոյական է (երկիր առանց էլեկտրամատակարարման ծառայության), վիճակը պայմանավորված է կլիմայական պայմաններով, միացումների խափանում է արևմուտքում, կենտրոնական մասում և արևելքում։ Մատակարարումը աստիճանաբար կվերականգնվի չորեքշաբթի գիշերը կամ առավոտ», – ասվում է Միության բլոգի գրառման մեջ […]
23:58 27.09.2022
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:52 27.09.2022
Իլոն Մասկն առաջին անգամ գլխավորել է ԱՄՆ-ի Forbes-ի 400 ամենահարուստ գործարարների ցուցակը։ Լավագույն 20-ի ընդհանուր կարողությունն այս տարի կազմել է 1,6 տրիլիոն դոլար, ինչը 235 միլիարդ դոլարով պակաս է նախորդ տարվա վարկանիշից: Ընդհանուր առմամբ, ամենահարուստ 400 ամերիկացիները մեկ տարվա ընթացքում կորցրել են 500 միլիարդ դոլար: Tesla-ի գործադիր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Forbes USA-ի […]
23:31 27.09.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։ Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Մակրոնը Ալիևի հետ զրույցում հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները չլուծված հարցերի շուրջ՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան իր հերթին պատրաստ է ջանքեր ներդնել։ Նշենք, որ ՀՀ վարչապետ […]
23:17 27.09.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ գալիք ձմեռը դժվար է լինելու Եվրոպայի համար՝ նշելով, որ կարևոր է շարունակել աջակցել Ուկրաինային,հաղորդում է ՌԻԱ Նովստին։ «Մենք պետք է պատրաստ լինենք ծանր ձմռանը, շարունակենք աջակցել Ուկրաինային, քանի որ հակառակ դեպքում գինը կլինի էլ ավելի բարձր, իրավիճակն Եվրոպայում ավելի վտանգավոր է, իսկ մենք ավելի խոցելի ենք»,- ասել […]
23:07 27.09.2022
Այս խոր վշտի և տխրության պահին միանում ենք հայ ժողովրդին՝ սգալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
23:05 27.09.2022
Նիդեռլանդների TTF հանգույցում հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 20,8 տոկոսով՝ հասնելով 2120 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Սա երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, հայտնում է Լոնդոնի ICE բորսայում, հաղորդում է Lenta.ru-ն։ Այսպես, գազի փոխարժեքն արձագանքել է ուկրաինական «Նավթոգազ»-ի մասին «Գազպրոմ»-ի հայտարարությանը։ «Գազպրոմը» կտրականապես մերժել է ուկրաինական ընկերության բոլոր հայցերը ռուսական գազի Եվրոպա տարանցման վերաբերյալ վարույթում։ Նշվել է, […]