21:47 26.09.2022
Ինչու՞ որոշ փողոցներում արտաքին լուսավորությունն ամբողջական չէ, ո՞ր փուլում է Երևանյան լիճ թափվող կոյուղագծերի խնդիրների ուղղությամբ հայտարարված մրցույթը.Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Հրաչյա Սարգսյանը խորհրդակցությունը սկսեց հիշեցմամբ. Երևանը նախորդ ուրբաթ ունեցավ նոր փոխքաղաքապետ. Տիգրան Ավինյանը համակարգելու է քաղաքապետարանի շինբարեկարգման, բնապահպանության, մշակույթի ոլորտները: Սարգսյանը հերքեց քաղաքապետարանում շրջանառվող այն խոսակցությունները, թե իբրև գործակարգավարական խորհրդակցություններ էլ […]
21:32 26.09.2022
Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան հայտարարել է iPhone 14-ի արտադրությունը Հնդկաստանում սկսելու որոշման մասին, այս մասին հայտնում է Reuters-ը, փոխանցում է Lenta.ru-ն։ Վերլուծաբանները ենթադրում են, որ որոշումը կարող է կապված լինել Պեկինի և Վաշինգտոնի միջև աճող լարվածության պայմաններում արտադրության մեծ մասը Չինաստանում պահելու քաղաքական ռիսկերի հետ: Բացի այդ, Հնդկաստանը սմարթֆոնների երկրորդ շուկան է Չինաստանից հետո։ Ըստ […]
21:16 26.09.2022
Իժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի, որոնցից 11-ը երեխաներ են, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մեծ Բրիտանիայի մամուլի ծառայությունում։ «Հանցագործության հետևանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը մահացել է, որից 11-ը երեխա և 4 մեծահասակ, տուժել է 24 մարդ, որից 22-ը երեխա և 2 չափահաս»,- հայտնել են նախարարությունից։ Թիվ 1 հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ […]
21:00 26.09.2022
Ապստամբություն (ինչպես հայտարարել է իրանի նախագահ Ռայիսին), թե՞ անհրանազանդության ակցիաներ. Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց ազդեցության շուրջ հեռուսատահաղորդավար Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ: « Իրանում այս զարգացումները և բողոքի ակցիաները սկսվեցին, որպես հասարակական բողոքի ակցիա՝ կապված քաղաքացիներից մեկի հետ. մի կին մահացել էր «Բարոյականության ոստիկանություն» կոչված կառույցի կողմից […]
20:50 26.09.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները այցելել են համայնք։ Հերթական այցելության ընթացքում ոլորտային պատասխանատուները հետևել են Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներին: Կառավարության 45 […]
20:45 26.09.2022
Լուգանսկի,Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում և Մոսկվայի կողմից վերահսկվող Ուկրաինայի Զապորոժիեի ու Խերսոնի մարզերում շարունակվում է Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեն: Այն սկսվել է սեպտեմբերի 23-ին և կավարտվի վաղը: Արդյո՞ք Հայաստանից դիտորդներ եղել են: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ 4 սուբյեկտներում ընթացող հանրաքվեին հետևում են ավելի քան […]
20:37 26.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մի շարք մտավորականներ, արվեստագետներ, գիտաժողով-փառատոնի մասնակիցներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 153-ամյակի առիթով տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ: «Կոմիտասի շիրիմին կատարվեց հոգեհանգստյան կարգ, որով տրվեց […]
20:30 26.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ոստիկանությանն ու Միգրացիայի ծառայությանը: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ […]
20:24 26.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, […]
20:20 26.09.2022
Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվեց ականավոր հայ ճարտարապետ Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը թանգարանը կազմակերպել էր ճարտարապետի թոռնուհի Աննա Միքայելյանի հետ համատեղ: Երեկոյի ընթացքում մեծ վարպետի թոռնուհին ընթերցեց հատվածներ Սամվել Սաֆարյանի ինքնակենսագրությունից, որում հեղինակի մոտեցումներն են ճարտարապետությանը և հատկապես ազգային ճարտարապետությանը: Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հետաքրքիր դրվագներ պատմեց իր ճարտարապետ պապիկի՝ […]
20:12 26.09.2022
Սեպտեմբերի 26-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.46-ի։ Սա նոր բացարձակ հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Նախորդ շաբաթվա վերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․41 լիրա ռեկորդային փոխարժեքով։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ընդհանուր առմամբ՝ լիրան դոլարի նկատմամբ վերջին 1 տարում արժեզրկվել է 108%-ով: Հիշեցնենք, որ 1 […]
20:04 26.09.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» […]
19:55 26.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին»,- ասված է հայտարարության մեջ:
19:47 26.09.2022
Ուկրաինացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBA Super, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իրեն առաջարկել են պարտվել գումարի դիմաց։ «Նրանք մոտեցան ինձ և ասացին՝ «Ահա քեզ գումարը, դու պետք է վաճառես եզրափակիչը»: Ես ասացի, որ գումարը շատ լավ բան է, բայց ես պատմություն ունեմ այստեղ: Հարցրեցին՝ գումարը չի՞ հետաքրքրում»: […]
19:40 26.09.2022
Ի լրումն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ հաղորդագրության՝ Արդարադատության նախարարությունը հայտնում է հետևյալը։ «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով […]
19:33 26.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը: Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով վերանորոգված, այսօր իր դռներն է […]
19:25 26.09.2022
Վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետը մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով (Վրաստան-Ռուսաստան) հատել են ավելի քան 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։ Ռուսական TASS պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Գրում է Aliq Media-ն։ Տոմաևը նշել է, որ այս ցուցանիշը 23,3 տոկոսով բարձր է նախորդ […]
19:20 26.09.2022
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ: «Զախարյանը հայկական արմատներ ունի, և եթե նա ուզում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, ապա թող խաղա: Դա նրա որոշումն է: Եթե շատ են ուզում Զախարյանին պահել Ռուսաստանի հավաքականում, թող համոզեն: Ինչպե՞ս հետ պահել մարդուն: […]
19:15 26.09.2022
Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի 70-ամյակն է: Հայ կերպարվեստի զարգացման, երիտասարդների մասնագիտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում […]
19:08 26.09.2022
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է մրցույթ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ձեռքբերման նպատակով՝ 22 մլն 470 հազար դրամ գումարի սահմաններում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականներին։ Տարիների ընթացքում իրար միացվելուց կամ ապամոնտաժվելուց հետո փայտե շենքերի բնակարանների քանակը 164 է, գտնվում են վատթար վիճակում։
19:00 26.09.2022
Ավարտվեց Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն էր: Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եզրափակիչ 2-րդ մրցախաղում էլ առավելության հասավ հնդիկ Արջուն Էրիգայսիի նկատմամբ և նվաճեց գլխավոր մրցանակը: Այս անգամ հաջողության համար Կարլսենին բավարար եղան 2 պարտիաները, որոնցում նա հաղթեց: Եզրափակիչի առաջին մրցախաղում աշխարհի չեմպիոնը հաղթել էր […]
18:52 26.09.2022
Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականը կարևոր տարելից է, քանի որ երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի միջև: Վերջին երեսուն տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունները դրսևորվել են ոչ միայն դիվանագիտական և պաշտոնական հարթակներում, այն նաև մշակույթում, գրականության և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում: Մասնավորապես մեծ հաջողություններ են գրանցվել տեքստիլի և […]
18:46 26.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել […]
18:40 26.09.2022
Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ամերիկայի ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը: «Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր Կիպրոսի ազատագրման և միասնական Կիպրոսի մեր նպատակին»- ասել է նա՝ Կիպրոսում թուրք զինվորների ներկայությունը «օկուպացիա» որակելով։ Էլպիդոֆորոսը պահանջել է […]
18:33 26.09.2022
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է պարա (հաշմանդամային) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հաշմանդամային ծանրամարտի կանանց պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Մանուկյանը (50 կգ), հայտնում է «Փյունիկ» հաշմանդամների միությունը: Սվետլանան առաջին մեդալն է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայում: Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, մրցահարթակ դուրս կգա միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն և Պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանը: Հարություն Մխիթարյանը կորոնավիրուսի դրական […]
18:27 26.09.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 17-ին […]
18:20 26.09.2022
Բաթումում շարունակվող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ շախմատիստներից առավել հաջող ելույթներ է ունենում Վաչե Քոչարյանը: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն 9-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել հնդիկ Շահ Վիվան Վիշալին: Վաչեն 7 միավորով 4-րդ տեղում է և ընդամենը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Նիկոլայ Կլեյմենովին: Տարիքային նույն […]
18:15 26.09.2022
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) դադարեցնել Իրանի միջուկային գործունեության դեմ անհիմն պնդումները և Իրանում իրականացնել անաչառ մշտադիտարկում։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 66-րդ նստաշրջանում։ Համաժողովն անցկացվում է 2022 թվականի սեպտեմբերի 26-30-ը Վիեննայի միջազգային կենտրոնում: Նա ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն […]