10:12 24.09.2022
Տոմսկի շրջանի Շեգարսկի շրջանի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Վեց երեխա տեղափոխվել է հիվանդանոց, շաբաթ օրը հայտնել է Տոմսկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։ «Հրդեհի հետևանքով տուժել է ինը հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիք, երեքը մահացել են՝ երկու մեծահասակ և հինգ տարեկան երեխա, վեց երեխա տեղափոխվել են […]
10:00 24.09.2022
Առնվազն երկու մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է Ճապոնիայում, քանի որ «Թալաս» թայֆունը շարունակում է շարժվել դեպի արևելք՝ երկրի խաղաղօվկիանոսյան ափով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ մահերը գրանցվել են Շիզուոկա պրեֆեկտուրայում, որտեղ ամենադժվար իրավիճակը ստեղծվել է առատ տեղումների պատճառով, դրանք առաջացրել են գետերի վարարումներ և սողանքներ։ Տեղի […]
09:47 24.09.2022
Բաթումիում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 7-րդ տուրի մրցախաղերը: 5 միավորով հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Վաչե Քոչարյանն առաջին պարտությունը կրեց: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն այժմ 11-րդ տեղում է և 1,5 միավորով զիջում է առաջատարին: Տարիքային նույն խմբում Տիրան Համբարձումյանը 4,5 միավորով […]
09:39 24.09.2022
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է տաճարի շրջափակը: Այս մասին հայտնում է Մայրչ Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ տեղեկացնելով, որ երեկոյան և հանգստյան օրերին, հատկապես, այստեղ մարդաշատ է:
09:30 24.09.2022
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարսլենը դուրս եկավ Julius Baer Generation Cup-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա առանց դժվարության 3-1 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Վինսենտ Կեյմերին։ Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Կարլսենը նույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականից հեռացած և այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանին: Եզրափակչում Կարսլենի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին, ով […]
09:22 24.09.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է անում երկրի բնակչությանը հրաժարվել ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ուկրաինա մեկնելուց։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է Իզվեստիա-ն: «Մենք կրկնում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս ամերիկացի քաղաքացիներին մեկնել Ուկրաինա։ <…> Նրանք, ովքեր մասնակցում են ռազմական գործողություններին, լուրջ վտանգի տակ են։ Միացյալ […]
09:16 24.09.2022
Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի C խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի թիմին: Իտալացիների կազմում 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռասպադորիn: C խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունգարիայի ընտրանուն: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Շալային: Վերջին տուրում Իտալիան ու Հունգարիան կպայքարեն առաջին տեղի համար: Հունգարացիներն ունեն 10, […]
09:09 24.09.2022
Wydarzenia թերթի ընթերցողները ծիծաղել են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայտարարության վրա, որում նա Ռուսաստանին սպառնացել է ամերիկյան միջուկային զենքով։ Լեհաստանի ղեկավարի ելույթը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին հրատարակության կայքում։ Նախագահի հայտարարությունները ծաղրի ու քննադատության են արժանացրել համաքաղաքացիների կողմից։ «Նա իր մատները դրել է ԱՄՆ ատոմային ռումբերի կոճակների վրա։ Մի խոսքով Դուդա Մեծ. Նման քաղաքական գործիչների շնորհիվ […]
08:53 24.09.2022
Սեպտեմբերի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:45 24.09.2022
Բոսնիա և Հերցեգովինայի ու Չեռնոգորիայի հավաքականները Ազգերի լիգայի B դիվիզիոնի 3-րդ խմբում պայքարում էին առաջին տեղի համար։ Երկու թիմերի դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին տանտերերն ու հաղթեցին 1։0 հաշվով։ Աչքի ընկավ Էրմեդին Դեմիրովիչը՝ Էդին Ջեկոյի փոխանցումից հետո։ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին անհասանելի դարձավ մրցակիցների համար և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա A լիգայում։ Խմբի մյուս խաղում Ֆինլանդիան […]
08:36 24.09.2022
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիք գյուղի Բագրատունի փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունի փողոցում գտնվող երկհարկանի անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։43-ին, մարվել՝ 02։18-ին։ […]
08:29 24.09.2022
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են առաջին ապացույցն այն մասին, որ SARS-CoV-2-ով վարակվելը կտրուկ մեծացնում է երեխաների մոտ 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը. այս հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է 72%-ով։ Աշխատանքը հրապարակված է JAMA Network Open-ում։ Արդյունքների մասին ուրբաթ օրը հայտնել է Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի (CWRU) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ […]
08:14 24.09.2022
Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը։ Այս մասին ասված է ուրբաթ օրը հրապարակված Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 23-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ուկրաինական կողմը որոշել է Ուկրաինայում Իրանի դեսպանին […]
08:06 24.09.2022
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ երկրում «Միր» վճարային համակարգի գործունեության վերաբերյալ Անկարայի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։ «Մեղադրանքների համար հիմքեր չկան. Մենք չենք կարող արգելել ռուս զբոսաշրջիկների ժամանումը. Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ պատժամիջոցների համար։ Գալիս է զբոսաշրջիկը, վճարում է իր սննդի, կացարանի համար սրճարանում»,- ասել է Կալինը NTV-ին […]
01:06 24.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ըթնացքում ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու […]
23:56 23.09.2022
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը […]
23:39 23.09.2022
Հայաստանն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսին, այս մասին հայտնում են ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը: Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը «այո» քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր ընտրություններ: Համագումարում […]
23:13 23.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական […]
23:09 23.09.2022
«Զինվորի տանը» բացվել է նոր վիրաբուժական բաժանմունք՝ Հայաստանում առաջին նման բաժանմունքը, որն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց: Վիրահատարանների և առհասարակ ամբողջ բաժանմունքի առանձնահատկությունների ու բացառիկության մասին՝ տեսանյութում: Եվ կրկին շնորհակալություն մեր հովանավորներին և աջակիցներին` ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչությանը, Բելգիայի կառավարությանը, FRF-Նազ Բաշքիջյան-Աթիկյանին (ԱՄՆ), Veterans of Armenia կազմակերպությանը (ԱՄՆ), One Armenia կազմակերպությանը, Հրեշտակի դեմք […]
23:06 23.09.2022
ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները։ Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը: Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք […]
22:49 23.09.2022
Mayo Clinic-ի գիտնականների թիմը գենում հայտնաբերել է հզոր նոր բիոմարկեր, որը կարող է հանգեցնել առավել ճշգրիտ ախտորոշման և բուժման առավել մահացու քաղցկեղից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարցինոմայի (PDAC): Նրանք առաջարկեցին դրա համար օգտագործել METTL16 սպիտակուցը: Հետազոտության արդյունքները նկարագրված են Nature Cancer ամսագրում, փոխանցում է Lenta.ru-ն: Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ METTL16 սպիտակուցը կարող է նոր […]
22:31 23.09.2022
Այսօր լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակը: Սուրեն Չանչուրյանը մի գործիչ էր, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր պարարվեստին և, ըստ էության, անքակտելի կապերով կապել իր անունը Հայաստանի պարի պետական անսամբլի հետ, վերածվել այդ անսամբլի յուրատեսակ խորհրդանիշի։ «Գիտեմ մի բան. նախ պետք է հոգիդ պարի, հետո հոգուդ […]
22:16 23.09.2022
Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից. Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել Ադրբեջանին «զինված ուժերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքերը»։ «Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը, ընդհակառակը, խրախուսում է ռեւանշիստական և անջատողական տրամադրությունները Հայաստանում և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրման»,- կարծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ . Այս […]
22:15 23.09.2022
Սեպտեմբերի 23-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.40-ի։ Սա հերթական հակառեկորդն է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ,գրում է erenihaber.am-ը։ Այս ցուցանիշով դոլարը գերազանցում է նաև եվրոյի արժեքը։ Արտարժույթի շուկայում գործարքներն այսօր կատարվում են 1 եվրո/18․03 լիրա և 1 ֆունտ ստերլինգ/20․65 լիրա փոխարժեքով։ Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել […]
21:50 23.09.2022
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է գալ Կիև, երբ նա կարողանա նորմալ քայլել։ Ուրբաթ օրը ֆրանսիական հեռուստաալիքները հարցազրույց են հրապարակել Զելենսկու հետ։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկին զրուցել է նաև ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հետ և նրան հրավիրել Կիև։ «Ես կգամ… երբ նորմալ քայլեմ: Դա այնքան էլ հեռու չէ, քանի որ արժե գնալ, և ես […]
21:49 23.09.2022
Մոսկվան պատրաստվում է կարևոր քայլ կատարել, որը վկայում է այն մասին, որ Կրեմլը մտադիր է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ճանաչման գործընթացը: Շուտով կբացվի Ռուսաստանի ու Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաքները կապող կանոնավոր ավիաչվերթը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Թուրքական «Ենիշաֆահ» և «Միլեթ» թերթերը պնդում են, որ հարցն արդեն լուծված է, և […]