Բոլոր լուրերը – Page 3733 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք

14:55 24.09.2022

Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթ­ներ, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով՝ իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: «Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական […]

̰
Ղրղզստանի սահմանին հակամարտության ընթացքում զոհվածների թիվը հասել է 62-ի

14:45 24.09.2022

Տաջիկստանի հետ սահմանին վերջին զինված բախումների հետևանքով զոհված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 62-ի, շաբաթ օրը հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 59 զոհի մասին։ Բախումների ընթացքում վիրավորվել է Ղրղզստանի 200 քաղաքացի։ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև զինված բախումները սկսվել են սեպտեմբերի 14-ին, որոնք շարունակվել են մինչև սեպտեմբերի 17-ը։ Տաջիկական կողմի […]

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը կողմ է արտահայտվել Ռուսաստանում մոբիլիզացիայից խուսափողներին վիզաների տրամադրելուն

14:36 24.09.2022

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը աջակցել է մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիներին մարդասիրական վիզաներ տրամադրելու նախաձեռնությանը։ Նրա խոսքերը մեջբերվում է Politico թերթում ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում։ «Ես համաձայն եմ այն ​​մտքի հետ, որ մենք պետք է շատ արագ փոխգործակցենք և համակարգենք, քանի որ այս մասնակի մոբիլիզացիան նոր փաստ է»,- Միշելի խոսքը մեջբերում է հրատարակությունը։ Շառլ Միշելը հավելել […]

̰
Վայոց ձորի մարզ է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

14:33 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, տեղեկացնում են մարզպետարանից: Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության […]

̰
Ո՞ր մարզաշապիկներով հանդես կգան թիմերը Հայաստան-Ուկրաինա խաղում

14:27 24.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի ժամը 17։00-ին։ Հայաստանի հավաքականը կխաղա տնային կարմիր, իսկ ուկրաինացիները՝ դեղին մարզաշապիկներով։ Հիշեցնենք, որ առաջին արտագնա խաղում, որը, ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, տեղի է ունեցել Լեհաստանում, Ուկրաինայի հավաքականը հաղթել է 3-0 հաշվով: Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո […]

̰
Լեգենդար Ռոջեր Ֆեդերերը արտասվել է կարիերայի վերջին խաղից հետո

14:20 24.09.2022

Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարիերայի վերջին մրցախաղից հետո չի կարողացել զսպել արցունքները: Լոնդոնում 41-ամյա Ֆեդերերը պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մրցախաղն է անցկացրել։ Լեյվերի գավաթում նա Ռաֆայել Նադալի հետ զուգախաղում մրցել է ամերիկացիներ Ֆրենսիս Տիաֆոյի ու Ջեկ Սոկի հետ: Ֆեդերերն ու Նադալը պարտվել են 6-4, 6-7 (2-7), 9-11 հաշվով: Մրցախաղից հետո Ֆեդերերը արտասվել է: Այս հանդիպումը […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

14:11 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, […]

̰
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղի համար

13:59 24.09.2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուկրաինայի թիմի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը հանդիպման համար: Առաջին շրջանում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է Ուկրաինայի հավաքականին, որը Լեհաստանում կայացած խաղում […]

̰
Հրդեհ Արարատի Վերին Դվին գյուղում

13:44 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ:

̰
Սեպտեմբերի 24-25-ը վթարային ջրանջատում Արարատի մարզում

13:35 24.09.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 24-ին ժամը 13:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ, Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգավետ, Մրգավան, […]

̰
Նախկին պլաստիկի գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

13:26 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։

̰
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում. վարչապետ

13:16 24.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 135-ամյակի առիթով: Ուղերձում ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով: Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի […]

̰
Ռումինիայի նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ

13:11 24.09.2022

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ ուկրաինական իրադարձությունների պատճառով, սակայն հույսը դնում է երկու կողմերի դեէսկալացիայի վրա, հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռումինիան չի պատրաստվում պատերազմել, ՆԱՏՕ-ն էլ չի պատերազմի Ռուսաստանի հետ, բայց դեէսկալացիա պետք է լինի երկու կողմից… Սա շատ լարված իրավիճակ է: Մենք ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն […]

̰
Մեկ օրում Հայաստանում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ

13:00 24.09.2022

Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան և մոպեդը. 36-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «Շկոդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ապա մեքենան առաջ ընթանալով՝ բախվել է կայանված […]

̰
Օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել

12:50 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին: Նույն օրը նմանատիպ հաղորդում է ստացվել նաև Արտաշատի մեկ այլ բնակչից. օդաճնշիչ զենքով վնասել էին նրա բարեկամի «Ֆորդ» մակնիշի մեքենայի բեռնախցիկի դռան ապակին՝ պատճառելով մոտ […]

̰
Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչությունը կտրուկ աճել է

12:43 24.09.2022

Այսօր նշվում է Ստեփանակերտի օրը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Դիմելով ստեփանակերտցիներին՝ ասել է. « Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից […]

̰
Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

12:37 24.09.2022

Օդերևութաբանները սեպտեմբերի 24-ին Արցախում կանխատեսել են փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Օդի ջերմաստիճանը գիշերը’ +13 +17, ցերեկը’ +27 +32։ Քամին հարավ-արևմտյան’ 6-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում’ 20-25մ/վ։

̰
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով 3528 մարդ է հոսպիտալացվել

12:28 24.09.2022

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ՝ 9,9%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 58412 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 3528 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 9,9%-ով… Օրական ապաքինվել է 58412 մարդ կամ […]

̰
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35-եր գնելու հնարավորությունը

12:16 24.09.2022

Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ի F-16 գործարքը ձախողվի, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ […]

̰
Որոշ երկրներ չեն կարողանա ձմռանը դիմանալ առանց ռուսական գազի. Հունգարիայի արտգործնախարար

11:59 24.09.2022

Հունգարիան Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների շնորհիվ ձմռանն ընդառաջ իր պահեստարաններում գազի բավարար պաշարներ ունի, սակայն մի շարք այլ եվրոպական երկրներ չեն կարողանա ձմեռը դիմանալ առանց ռուսական վառելիքի, Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Ես չեմ կարող խոսել այլ երկրների փոխարեն, բայց Հունգարիայում, եթե ռուսական գազի մատակարարումները դադարեցվեն, մենք չենք կարողանա հաղթահարել ձմեռը, […]

̰
Ինչպիսի՞ արտաքին հարաբերությունների կողմնակից է Արցախը. Դավիթ Բաբայանի հարցազրույցը ԱՄՆ-ի հայկական «Հորիզոն Արմենիա»-ին

11:44 24.09.2022

ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հարցազրույցը Horizon Armenian TV-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի մանրամասների, Արցախի ապագայի, աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

̰
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

11:38 24.09.2022

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ հաշվարկային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 26-33.4-Մ2-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը

̰
ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Էնթոնի Բլինքեն

11:27 24.09.2022

Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է նա:   Good meeting with Armenian Prime Minister @NikolPashinyan yesterday at #UNGA […]

̰
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» աստիճան

11:16 24.09.2022

Մոսկվայում և Մոսկվայի մարզում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարվել է անձրևի պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշվում է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսող նախազգուշական քարտեզում։ «Հորդառատ, տեղ-տեղ շատ հորդառատ անձրև», – ասել են օդերևութաբանները։ Նախազգուշացման ժամկետը մինչև սեպտեմբերի 25-ը, կիրակի ժամը 00:00-ն է։ Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը Մոսկվայի բնակիչներին խոստացել էր […]

̰
Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ

11:08 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն […]

̰
Բիաթլոնի աշխարհի չեմպիոնուհին կորել է Ալպերում

10:59 24.09.2022

Բիաթլոնի աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, չեխ Գաբրիելա Կուկալովան մոլորվել է իտալական Ալպերում՝ հեծանիվ վարելիս։ Այս մասին հայտնում է La Provincia di Sondrio-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա մարզիկը հեծանիվով Լիվինյո քաղաքից գնացել է լեռներ ու մոլորվել։ Նրան հաջողվել է զանգահարել փրկարարներին և հայտնել մոտավոր գտնվելու վայրը, ինչպես նաև ասել, որ իր հեռախոսի լիցքավորումը վերջանում է։ Փրկարարական աշխատանքները սկսվել […]

̰
Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն

10:45 24.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն, հանդիպել հյուպատոսության աշխատակազմի հետ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դավիթ Բաբայնը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։ […]

̰
Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆ

10:39 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ […]

̰
Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Սպիտակ տանը

10:30 24.09.2022

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը (իսկական անունը՝ Ռեջինալդ Քենեթ Դուայթ) ուրբաթ երեկոյան համերգ է տվել Սպիտակ տանը։ «Իմ կինը՝ Ջիլը և ես Էլթոնին հրավիրեցինք Սպիտակ տուն՝ ամերիկացի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու նրան: Ինչպես շատ ամերիկացիներ, մենք սիրում ենք նրա երաժշտությունը: <…> Նրա երգերն ամեն օր յուրահատուկ են դարձնում: <… > Այսօր մեզ հետ այնքան շատ մարդիկ […]

̰
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նախկին պլաստիկի գործարանի տարածքում

10:19 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների՝  հրդեհը բռնկվել է նախկին պլաստիկի գործարանի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։

̰
BACK_TO_TOP