21:46 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից […]
21:37 23.09.2022
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:
21:30 23.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական […]
21:25 23.09.2022
Մոտ 50 000 մարդ եկել է Մոսկվայում «Մենք չենք լքում մերը» հանրահավաքին՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեների, հայտնում է նախարարության մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը,հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։ «Մոտ 50.000 մարդ Մոսկվայում հանրահավաքի է եկել՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի, Զապորոժժիայի շրջանների […]
21:24 23.09.2022
Գյումրու համայնքապետարանից հաղորդում են՝ Հարգելի համաքաղաքացիներ, Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
21:15 23.09.2022
Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կհամակարգի մայրաքաղաքի շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի, կառավարության հետ իրականացվող ծրագրերի ոլորտները, ինչպես նաև կվերահսկի և կհամակարգի թաղապետարանների աշխատանքը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում: «Իմ մշտական կապը ես պահպանելու եմ երևանցիների հետ` վարչական շրջայցերով ընդունելություններով, օգտագործելով էլեկտրոնային հարթակները»,-նշել է նա: Մանրամասները տեսանյութում:
21:04 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ […]
20:58 23.09.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ այցելելուց, նաև M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի […]
20:52 23.09.2022
Երևանի ավագանին, այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին նշանակել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում: Կասկադի փոսորակը, հարակից տարածքը, որոնք 2002 թ.-ի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին, ամբողջությամբ կվերադարձվի Երևան համայնքին: Այս և ավագանու արտահերթ նիստում քննարկված այլ հարցերը՝ ռեպորտաժում: Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը պետք է քննարկվեր ավագանու […]
20:46 23.09.2022
Այսօր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 6 զինծառայողի մարմին: Տեղեկությունը Factor.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Այլ մանրամասներ նա չի հայտնել:
20:36 23.09.2022
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Հայաստանի ղեկավարի ելույթը վերաբերել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրված ագրեսիային և Հարավային Կովկասի կայունության նկատմամբ դրա ընդհանուր ազդեցությանը։ Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացնում է, թե ինչպես է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական […]
20:26 23.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց: «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»,- ասված […]
20:18 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն […]
20:12 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի հողերի օտարման թիմի և համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու վարչական ղեկավարների միջև: Հողերի օտարման թիմի ղեկավար Հ. Քեշիշյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները: Ինչպես հայտնի է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակում Մեղրի համայնքի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա […]
19:49 23.09.2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: «Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, […]
19:45 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի […]
19:42 23.09.2022
Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Նշվում է, որ հերթական հանդիպումը` Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ էր:
19:30 23.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները: Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին: Դասընթացին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել եվրոպական 12 […]
19:27 23.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի […]
19:23 23.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, սեպտեմբերի 23-ին ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց՝ Արցախի վրա ունենալիք ազդեցության ռիսկերը, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերներն ու հաղթահարմանն ուղղված քայլերը։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, հատուկ անդրադարձ է եղել մայր Հայրենիքի […]
19:16 23.09.2022
Սեպտեմբերի 24-ին կկայանա Ազգերի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների մասին: «Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել հավաքական։ Այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները, իմ կարծիքով, ավելի ուժեղ են։ Ադամյանին բոլորս սիրում ենք և գնահատում։ Բայց […]
19:07 23.09.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը ողջունել են միմյանց, խոսել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական կրթության, […]
18:58 23.09.2022
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանական ուժերի գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
18:50 23.09.2022
2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանի և «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում, չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին: Այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր […]
18:42 23.09.2022
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դիմումը(ըստ ներկայացված ձևի) և դիմումին […]
18:35 23.09.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց […]
18:26 23.09.2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցող թանգարանի […]