14:11 23.09.2022
ՀՀ ոստիկանության կողմից որոնվում տեսագրության մեջ պատկերված երիտասարդը։ ՀՀ ոստիկանությունը խնդրում է տեղեկությունների դեպքում ահազանգել։
14:00 23.09.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում խոսել է աշխարհի և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ կարևորելով դրանց հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ 1946 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում հիմնադիրները խոստացել են միավորվել՝ համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Չնայած զգալի […]
13:41 23.09.2022
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակը: Այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Արդյունքում, ֆուտբոլիստը կարող է փոխել նաև մարզական քաղաքացիությունը: «Արսեն Զախարյանը քննարկում է ՀՀ քաղաքացիություն խնդրելու հարցը: Դա, անկասկած, պայմանավորված է հունվարին նրա հնարավոր տրանսֆերով: Այնուամենայնիվ, կա նաև հնարավորություն, որ ՖԻՖԱ-ն կարող է բացառություն անել […]
13:32 23.09.2022
Հայաստանի Հանրապետության դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ տարհանված ընտանիքները հիմնականում ապաստան են գտել Գեղարքունիքի մարզի ամենատարբեր բնակավայրերում։ Որոշ մասն էլ ապաստանել են Երևանում կամ Հայաստանի այլ մարզերում՝ իրենց հարազատների կամ ծանոթների տներում։ Թշնամու […]
13:29 23.09.2022
Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին գտնվում է Հունաստանում, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ անցկացնում է համատեղ ուսումնամարզական հավաք։ Եվս մեկ ուսումնամարզական հավաք թիմն ավելի […]
13:26 23.09.2022
Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը։ Այս մասին Բլինքենը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Հայրս ծառայում էր իր քաղաքին, նահանգին և երկրին։ Հայրս ոգեշնչեց ինձ պետական ծառայության։ Նա ապրել է պարկեշտ, արժանապատիվ և համեստ։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Բլինքենը։ Էնթոնի Բլինկենը Twitter-ում գրել է, որ իր հայրը, որը 1994-1997 թվականներին […]
13:15 23.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ կայքից՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Մտքեր են փոխանակվել Հայաստանին, Սփյուռքին և Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ՝ այս համատեքստում առանձնացնելով քաղաքական ուժերի […]
13:13 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում տեղի է ունեցել քննարկում սեպտեմբերի 13-ից սկսված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ, տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիայի գլխավորած պատվիրակության՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը, ՄԱԿ-ի […]
13:00 23.09.2022
Ուկրաինացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է, որ իր մարզիչները պետք է հետևեն իրեն, քանի որ նա մի փոքր խելագար է։ «Ես մի քիչ խելագար եմ, դրա համար մարզիչներս ուշադիր հետևում են ինձ: Եթե ուշաթափվեմ, ինձ կփրկեն։ Մի անգամ, չորս րոպե շունչս պահելով ջրի տակ, ես մի […]
12:56 23.09.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին ավագանու արտահերթ նիստում հարց են հղել, թե որ ուղղություններն է համակարգելու: «Դրանք հիմնականում հինգն են: Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Երկրորդը շինբարեկարգման բլոկն է, երրորդը՝ կանաչապատման, չորրորդը՝ մշակույթ և, իհարկե, հաշվի առնելով իմ փորձը, նաև Կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խոշոր ծրագրերը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»,- […]
12:48 23.09.2022
Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում […]
12:39 23.09.2022
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պաշտոնական կայքը։ Պատճառը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) փետրվարյան որոշումն է՝ կասեցնել ռուսական ակումբների և թիմերի մասնակցությունը կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Այս որոշումը վիճարկվել է ՌՖՄ-ի կողմից Լոզանի մարզական […]
12:32 23.09.2022
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Ֆեյսբուքի էջում տեղելացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթnերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ «Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների […]
12:27 23.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ […]
12:18 23.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում հանդես կգան «Հրաշագործը» ներկայացմամբ: Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի, բեմանկարչությունը` Գ. Եվանգուլյանի, երաժշտական ձևավորումը` Հ. Իսրայելյանի, զգեստները` Լ. Խաչատրյանի: Դերերում` ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան, ՀՀ վաստակավոր […]
12:08 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո ներկաներ, Հարգելի գործընկերներ, Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է իրացնել մեր նախնիների մշակութային ներուժն ի պաշտպանություն մշակութային բազմազանությանը և խաղաղությանը: Ցանկանում […]
12:01 23.09.2022
Տեղի է ունենում Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ ընտրելու մասին հարցն էր: Մինչ ելույթը, Ավինյանը Երևանի ավագանու անդամներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։ Նա նշել է, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին։ «Երևանը միայն անցյալը չէ, Երևանը […]
11:57 23.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով: Փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 […]
11:51 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։ Զրուցակիցները նաև մտքեր են […]
11:49 23.09.2022
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը անդրադարձ է կատարել փրկարարական ծառայության աշխատակից, պահակախմբի պետ Սաշա Ավանեսյանի գործունեությանը: Մանրամասն՝ տեսանյութում:
11:43 23.09.2022
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն […]
11:35 23.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, կողոպուտի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:27 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով «Ուազ-3741»-ի վարորդը՝ 73-ամյա վարորդը՝ Անդրանիկ Օխանյանը, հիվանդանոցում մահացել է: Հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, […]
11:21 23.09.2022
Ուկրաինան խնդրում է Աևրևմուտքից շտապ մատակարարել ժամանակակից տանկեր, սակայն արևմտյան երկրները չեն շտապում կատարել խնդրանքը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Խարկովի և Խերսոնի շրջաններում հակահարձակման ֆոնին տանկերն առաջին տեղն են զբաղեցրել ուկրաինացիների ցանկությունների ցանկում, ովքեր հույս ունեն ավելի մեծ առաջընթացի հասնել ամերիկյան Abrams և գերմանական Leopard տանկերի օգնությամբ։ Ուկրաինական զորքերը Խերսոն-Նիկոլաև ուղղությամբ հակահարձակումը սկսեցին […]
11:14 23.09.2022
Մադրիդի «Ռեալում» այլևս չեն մտածում Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեին հրավիրելու մասին: Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը նա, երկարատև բանակցություններից հետո մերժելով մադրիդյան գրանդին, ևս 3 տարով երկարաձգել էր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: El Debate-ի հաղորդմամբ, «Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարում: «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ Կիլիանը ակումբի հետ բանակցություններն օգտագործել […]
11:03 23.09.2022
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել և մինչ այսօր ամբողջ ծավալով շարունակում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր հումանիտար աղետի ու պատերազմի հետևանքների արձանագրման աշխատանքները։ Մեր աշխատակազմն աշխատում է 24/7 ռեժիմով՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելով տեղում, ինչպես նաև դիտարկելով մեդիահարթակն ու հավաքագրելով այն տեղեկատվությունը, որն առնչվում է մեր ռազմագերիներին ու նրանց նկատմամբ […]
10:50 23.09.2022
Իտալական «Նապոլի» թիմի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դիեգո Մարադոնայի կերպարն այլևս չի կարող պատկերվել մարզաշապիկների վրա, հայտնում է La Repubblica-ն: Նեապոլի դատարանը բավարարել է ֆուտբոլիստի երեխաների հայցը: «Նապոլին» աշխարհի չեմպիոնին մարզաշապիկների վրա պատկերել էր նախորդ տարի՝ հեղինակային իրավունքը գնելով նրա գործակալ Ստեֆանո Չեչիից: Նախորդ մրցաշրջանում նեապոլիտանական ակումբը վաճառել է Մարադոնայի պատկերով 6000 մարզաշապիկ՝ ստանալով 900000 եվրո […]
10:43 23.09.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 17.00 տեղի կունենա առցանց խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ: Կպարզաբանվեն հաճախակի հնչող հարցերը:
10:39 23.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական […]