18:45 22.09.2022
Սիրիական կարգավորման «Աստանայի գործընթացի» շրջանակներում Նյու Յորքում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում մասնակցել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Բանակցությունների […]
18:37 22.09.2022
Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին 11,5 մլն դոլարի տեխնիկա է փոխանցել։ «Այսօր մենք 26 տոննա անվտանգության օգնություն ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին՝ հզորացնելու համար նրանց կարողությունները։ 11,5 միլիոն դոլար արժողությամբ այս տեխնիկան այն միջոցներից մեկն է, որով ամերիկյան կառավարությունը աջակցում է իր ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին»,- Aliq Media-ի փոխանցմամբ ՝ հայտնում են […]
18:30 22.09.2022
«Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ». թեմայի շուրջ այսօր Մեդիա կենտրոնում քննարկում է անցկացվել, և գործողությունների ուղեցույցը ներկայացրել են ԱԻՆ-ն և քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները: «Ամենակարևորը` չպետք է խուճապի մատնվել, հասկանալ իրավիճակը, եթե գտնվում ես տանը, առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով. առաջինը հագնվում եք դուք, հագցնում եք ձեր երեխաներին, եթե կան ծերեր, օգնում եք նաև հագնվել նրանց, վերցնում […]
18:24 22.09.2022
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը: «Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մասերում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերը: Կատարվելիք նման անօրինական իրադարձությունը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այն կդժվարացնի դիվանագիտական գործընթացի վերակենդանացման ջանքերը»,- Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: […]
18:20 22.09.2022
«Մարալիկի առողջության կենտրոն» Շիրակի մարզպետն այցելել էր մայիսին, այցի ընթացքում ռենտգեն սարքավորման խնդրի մասին էր բարձրաձայնվել։ Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։ «Մենք իսկապես […]
18:07 22.09.2022
Թուրքիան ԱՄԷ-ին է վաճառել թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող 20 միավոր Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան էլ բանակցություններ է վարում Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչու սարքեր գնելու շուրջ։ ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է նաև մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում:
17:54 22.09.2022
Հաստատվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների աջակցության չափը, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչվել 33 հողամաս, միջին նորոգման ծրագրերն ավարտելու համար էլ կհատկացվի 1 մլրդ 325 մլն դրամ: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մաթևոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն՝ հրդեհի […]
17:45 22.09.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։ Հանդիպմանը քննարկվել են Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու արտահանումների արդյունավետ […]
17:34 22.09.2022
Երախտապարտ ենք ձեր հայանպաստ գործունեության համար: Մենք գնահատում ենք ձեր այցը հենց այս ժամանակաշրջանում. Հայաստանը բավականին ծանր օրեր է ապրում: 44-օրյա պատերազմից հետո ձեզանից շատերը հայանպաստ գործունեություն են ծավալել. հավատարիմ մնալով մարդու իրավունքների համամարդկային արժեքներին՝ հանդես եք եկել հայտարարություններով, ընդունել բանաձևեր: Այս մասին ասել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան […]
17:21 22.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները կշարունակեն արձանագրել զարգացման դրական դինամիկա: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսպանական հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարբեր […]
17:09 22.09.2022
Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև սեպտեմբերի 21-ը գնված տոմսերի գումարը կվերադարձնի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանչված քաղաքացիներին՝ ասվում է ավիափոխադրողի կայքում։ «Աերոֆլոտ»-ը բացատրում է մասնակի մոբիլիզացիայի պայմաններում զորակոչի ենթակա ՌԴ քաղաքացիների ավիատոմսերի վերադարձման կարգը։ «Աերոֆլոտ» ընկերությունն ընդունում է ուղևորի հրաժարումը փոխադրումներից որպես հարկադիր և ամբողջությամբ փոխհատուցում է փոխադրման չօգտագործված հատվածների համար: Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 21-ը […]
17:00 22.09.2022
Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը […]
16:54 22.09.2022
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
16:48 22.09.2022
Ավստրիան հստակ «ոչ» կասի Ռուսաստանի Դաշնության դեմ գազային պատժամիջոցների առաջարկներին, ԵՄ՝ արդեն ընդունված պատժամիջոցների փաթեթները համապարփակ են և կարող են պարզաբանումներ պահանջել՝ ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։ «Ես նախկինում ասել եմ, որ մենք պետք է քննարկենք դա (պատժամիջոցների հնարավոր խստացումը – խմբ.) համապատասխան ձևով, այն է՝ փակ դռների հետևում, բայց, այո, մենք արդեն ընդունել […]
16:38 22.09.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 15-21-ը: «Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ ◾️ Շենգավիթում՝ 8․4 անգամ ◾️ Նոր Նորքում՝ 12 անգամ։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, […]
16:29 22.09.2022
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում և լիցենզիայի ձևերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու հանգամանքով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում են լիցենզավորման […]
16:22 22.09.2022
Երևան քաղաքի ավագանին սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 3307-Ա որոշմամբ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի […]
16:16 22.09.2022
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ինչպես նաև դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ փոխվել է ֆինանսավորման մեթոդաբանությունը. հանվել է ըստ աշակերտի թվի ֆինանսավորման մեխանիզմը։ Ներկայումս գործող […]
16:10 22.09.2022
Մենք փորձում ենք քրեականացնել կամ հանցանքի վերածել ցեղասպանության մերժումը: Պետք է նշեմ, որ Բելգիան առաջին երկրներից է, որն ամբողջությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մեր ուժերի ներածին չափով փորձում ենք բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանել այն ևս: Նշեմ նաև, որ չափազանց մտահոգված ենք ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադրությամբ, որովհետև, ինչպես […]
16:00 22.09.2022
Գիտնականները հաշվարկել են Երկրի վրա ապրող բոլոր մրջյունների թիվը: Այս միջատների ընդհանուր թիվը հասնում է 20 կվադրիլիոնի (1 000 000 000 000 000), ասվում է Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ «Միավորելով բոլոր մայրցամաքների և հիմնական էկոհամակարգերի տվյալները՝ մենք Երկրի վրա ունենք 20 կվադրիլիոն մրջյուն՝ 12 մեգատոն ընդհանուր կենսազանգվածով»,- […]
15:59 22.09.2022
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը չի ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ: 34-ամյա մարտիկն ինստագրամյան էջում Մեյվեզերի դեմ առաջին մենամարտից լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով՝ «Հետաքրքիր չէ»։ Ավելի վաղ 45-ամյա Մեյվեզերը հայտարարել էր, որ պատրաստվում է 2023 թվականին մենամարտ անցկացնել Մաքգրեգորի հետ: Հիշեցնենք, որ Մաքգրեգորի ու Մեյվեզերի […]
15:58 22.09.2022
2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:57 22.09.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» ամբողջականությունը, կպարզեցվի ծրագրի շահառուների համար սահմանված ընթացակարգը, ինչպես նաև կհստակեցվեն վարկառուի կողմից ծրագրի շրջանակում մեկից ավելի անգամ օգտվելու պարագայում վերջինիս նկատմամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու և ավելի սուբսիդավորված գումարները պետբյուջե վերադարձնելու դեպքերը: Նախատեսվում է նաև շահառուի կողմից ներկայացվող […]
15:52 22.09.2022
Կառավարության որոշմամբ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս: Ինչպես նշել է տարածքային […]
15:48 22.09.2022
ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի ձևաչափը՝ վերածելով չորս թիմերի մասնակցությամբ մրցաշարի, կիսաեզրափակիչի և եզրափակիչի խաղերով, հաղորդում է AS-ը։ Մրցաշարին կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի հաղթողներն ու հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի չեմպիոնը։ Մրցաշարը կանցկացվի ամռանը Եվրոպայից դուրս։ Եվրոպայի Սուպերգավաթն անցկացվում է 1972 թվականից։
15:42 22.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին: Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։ Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման […]
15:37 22.09.2022
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը […]
15:35 22.09.2022
Կատարի իշխանությունները որոշել են արգելել սովորական զբոսաշրջիկների մուտքը երկիր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Արգելքը չի ազդի Կատարի քաղաքացիների, տոմսեր գնած այլ երկրների երկրպագուների և մի քանի այլ խմբերի վրա: Սահմանափակումները կգործեն 2022 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 23-ը, հայտնում է Կատարի ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել էր, […]