17:40 23.09.2022
ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հրաժարվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցների թվի ընդլայնման մտքից, հաղորդում է Daily Mail-ը։ Եվրո-2016-ից հետո Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը 16-ից դարձել էր 24: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն մտադիր է 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը կրկին ավելացնել մասնակիցների թիվը՝ դարձնելով 32: Եվրոպական հեռարձակողները, սակայն, հայտնել են ՈւԵՖԱ-ին, որ 32 հավաքականների մասնակցությամբ Եվրոպայի առաջնությունը […]
17:33 23.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 9-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Մոլդովական փողոցի մի բնակչից: Ըստ նրա` առավոտյան տնից դուրս էր եկել, իսկ երեկոյան վերադառնալով՝ նկատել էր, որ տնից գողություն է կատարվել: Տարել էին փող, ոսկյա զարդեր ու բջջային երկու հեռախոս: Դեպքի վայր մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Պարզվեց՝ տան մուտքի դուռը բացել էին […]
17:26 23.09.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նկարահանվել է բրիտանացի ռեփեր Stormzy-ի «Mel Made Me Do It» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Ի դեպ, Stormzy-ն երգում ասում է. «Ես նախընտրում եմ լռել, ինչպես Ժոզեն»: Պորտուգալացի մասնագետն էլ տեսահոլովակի իր էպիզոդիկ դերում մատով փակում է բերանը՝ ի նշան լռության:
17:20 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և […]
17:14 23.09.2022
Սեպտեմբերի 18-ին Աշտարակի քրեական հետախույզները Արագածոտնի մարզի Աղձք համայնքում հայտնաբերել ու ձերբակալել են նույն համայնքի 2 բնակչի, իսկ նրանց վարած մեքենան՝ տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 22-ին նրանց մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին 10 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ըստ ձերբակալված տղամարդու՝ ինքն էր վայրաճ կանեփից թմրանյութ պատրաստել։ Շարունակելով […]
17:08 23.09.2022
Սեպտեմբերի 24-ին Երևանում կկայանա Ազգերի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել այդ հանդիպման մասին։ «Զինչենկոյի բացակայությունն ազդեց նախորդ խաղի վրա, որում Ուկրաինան պարտվեց Շոտլանդիային։ Երեք առաջատար խաղացողի բացակայությունը ազդեց այդ խաղի հաշվի վրա։ Կապառոսը բավականին ուժեղ մարզիչ է, հարգում եմ նրան։ […]
17:01 23.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 416.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.77 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 6.53 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով։
17:00 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է փոխնախարար, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանի հետ։ Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։ […]
16:55 23.09.2022
Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին քննադատել է իր թիմի խաղը Նիդեռլանդների հավաքականի հետ: Հիշեցնենք՝ լեհերը պարտվել են 0-2 հաշվով: «Այս խաղում կար անօգնականություն: Նիդեռլանդների հավաքականը փորձ և որակներ ունի: Հնարավոր է՝ նրանք 100-տոկոսանոց պահեր այդքան էլ շատ չստեղծեցին, բայց երկու պահ ունեցան, որոնք գոլի վերածեցին: Իսկ մենք դժվարանում էինք պահ ստեղծել: Մեզ վրա շատ ազդեց […]
16:46 23.09.2022
Սեպտեմբերի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԱԳ նախարարի փոխտեղակալ Սանդրա ՄաքՔարդելը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու վերաբերյալ Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի զեկույցի իրականացմանն ուղղված հարցերը։ Երկուստեք կարևորվել է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել […]
16:43 23.09.2022
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը` Մաթի Պոգբան սոցցանցերի իր էջերում պատմել է, թե ինչպես է Պոլն օգտվում շամանի ծառայություններից: Նա նշել է, որ շամանի հետ Պոգբան ծանոթացել է Սերժ Օրյեի միջոցով: Մաթին նշել է, որ շամանը փորձել է եղբորը կտրել ընտանիքից, ֆուտբոլիստը շաբաթական երկու անգամ այցելել է նրա մոտ՝ վճարելով 75-100 հազար եվրո: Մաթի Պոգբան […]
16:41 23.09.2022
Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում շունը հոշոտել է տիրոջն ու երկու հարևաններին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։ Ըստ ականատեսների՝ նույնիսկ դեպքի վայր եկած պարեկային ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել շանը և ստիպված են եղել սպանել կենդանուն։ Երեք տուժածներն էլ տեղափոխվել են Բոկերիայի անվան կլինիկա։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չի […]
16:39 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը: Միջոցառման շրջանակում հայ դիզայներները բեմ են բարձրացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող #StandwithArmenia հեշթեգով շապիկներով։ Եռօրյա միջոցառման շրջանակներում […]
16:36 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի […]
16:33 23.09.2022
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի մեկնարկել է թռիչքներ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով։ «Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։ Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»։ Ավելի վաղ տեղեկացրել […]
16:25 23.09.2022
Հաստատվել է Ազգերի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ […]
16:18 23.09.2022
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 22-ին բաժին է ներկայացել 40-ամյա Նշան Մ.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 1100-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նշան Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների համատեղ […]
16:14 23.09.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի […]
16:07 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։11-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի կողմից քաղաքացին ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ռ․ Ս․-ին դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:
16:03 23.09.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «Միր» քարտերին այլընտրանքներ է փնտրում՝ հաշվի առնելով առկա տարբերակները։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ուրբաթ օրը կարող է որոշում կայացնել Թուրքիայում ռուսական «Միր» քարտի հետագա օգտագործման վերաբերյալ։ Ուրբաթ առավոտյան Yeni Şafak թերթը գրել է, որ ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով ռուսական «Միր» վճարային համակարգից օգտվելու համար։ «Մենք […]
15:48 23.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Ճամբարակ քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Տղամարդու՝ ծակած-կտրած վերքերով դին «Ճամբարակ ԱԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության […]
15:40 23.09.2022
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը՝ Յագուբ Էյուբովի և Մհեր Գրիգորյանի զրույցը կայացել է Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում: Ավելի ուշ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայկական ԶԼՄ-ներին հայտնել են, որ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը, խոսակցությունը […]
15:36 23.09.2022
Ռուսաստանին միանալուց հետո Դոնբասի տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկվեն որպես հարձակում երկրի վրա՝ համաձայն Ռուսաստանի Սահմանադրության, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անկասկած, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն անմիջապես ուժի մեջ կմտնի այդ տարածքների հետ կապված, որտեղ ամեն ինչ շատ հստակ շարադրված է այս առումով»,- համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Սահմանադրության […]
15:20 23.09.2022
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»: Կադիրովը խոստացել է, որ […]
15:09 23.09.2022
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, […]
15:07 23.09.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն […]
15:04 23.09.2022
Google Maps-ի տվյալներով՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։ Ընդգծենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո քաղաքացիները լքում են երկիրը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ օս լրագրող Ալիկ Փուհաթը համացանցում տեղեկություն է տարածել, որի համաձայն՝ Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան եկող մեքենաները […]
15:01 23.09.2022
Մասնակի մոբիլիզացիայի հուզական արձագանքը կարելի էր հասկանալ հայտարարվելուց հետո առաջին ժամերին, քանի որ անհրաժեշտ տեղեկատվության պակաս կար, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդպիսի հիստերիկ և ծայրահեղ զգացմունքային արձագանքը դեռևս կարելի էր հասկանալ հայտարարությունից հետո առաջին ժամերին (մասնակի մոբիլիզացիայի մասին.-խմբ.), նույնիսկ առաջին օրը։ Որովհետև, իրոք, կար տեղեկատվության որոշակի պակաս, որը նույնպես հասկանալի է»,- ասել […]
14:44 23.09.2022
Իրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ զորահանդեսի ժամանակ ներկայացվել է նոր «Ռեզվան» բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ «երկիր-երկիր» դասի զինամթերքի թռիչքի հեռահարությունը 1400 կիլոմետր է։ Հրթիռը հնարավոր է արձակել բջջային և ֆիքսված հարթակներից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ բարձր ճշգրտության «Ռեզվան» հրթիռի արագությունը կարող […]
14:31 23.09.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի: Ցանկը հրապարակվել է ռազմական գերատեսչության Telegram ալիքում։ ՊՆ-ում պարզաբանել են, որ մասնակի զորահավաքի ենթակա չեն լինելու այն կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ապահովում են բարձր տեխնոլոգիական ճյուղերն ու ֆինանսական համակարգը: Այնտեղ հստակեցրել են, որ խոսքը բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների մասին է՝ համապատասխան մասնագիտությունների և […]