Բոլոր լուրերը – Page 3742 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Երևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել

16:25 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է կուտակած աղբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
Կոչ եմ անում միջազգային հանրությանը աջակցել հայկական ժողովրդավարությանը․ Միրզոյանը՝ USAID-ի միջոցառմանը

16:09 21.09.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը: «Ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները չեն կարող խախտվել Հայաստանի համար, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը աջակցել հայկական ժողովրդավարությանը, այդ թվում՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դատապարտման և կանխարգելման միջոցով»,- հայտարարել է Միրզոյանը:    

̰
Հայաստանը Արդարադատության դատարան է ներկայացրել զոհված հայ զինծառայողների պղծման ապացույցներ

15:56 21.09.2022

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ […]

̰
ՄԻՊ-ը իտալական TEMPI-ին ներկայացրել է զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը

15:48 21.09.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ: Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին: Ներկայացրել է զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային […]

̰
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

15:40 21.09.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր […]

̰
Իրանում ցույցեր են․ կանայք ողջ երկրում այրում են հիջաբներն ու կտրում իրենց մազերը

15:37 21.09.2022

Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա ուսանողուհու մահվանից հետո, որը ձերբակալվել է ոստիկանության կողմից հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց ուսանողուհին մահացել է։ Իշխանությունների վարկածով՝ մահը տեղի է ունեցել «սրտի կանգի» պատճառով։ Սակայն հանգուցյալի հարազատները պնդում են, որ աղջիկը երբեք սրտի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել։ Նրանք […]

̰
Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

15:28 21.09.2022

Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ (սկիզբը՝ Բաղրամյան – Վաղարշյան փողոցների հատման խաչմերուկ)։ Հիմնվել են արտաքին ջրահեռացման և կենցաղային կոյուղու համակարգեր։ Այս պահին կատարվում են փողոցի հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքները։ Նախապատրաստական փուլի ավարտից հետո կմեկնարկեն փողոցի ասֆալտապատման աշխատանքները։  

̰
Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական. Վարազդատ Հարոյան

15:23 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Սիրելի՛ երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված մեկ թիմի պես: Ես՝ որպես ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ […]

̰
Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը

15:16 21.09.2022

Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:

̰
Փալոնը, Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

15:12 21.09.2022

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան: «Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- գրել […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ

14:55 21.09.2022

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն երեկ հանդիպել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է Twitter-ի իր էջում։ Following up on yesterday’s meeting with the @OSCE Minsk Group Co-Chair of #US, Senior Advisor for Caucasus Negotiations Philip #Reeker. pic.twitter.com/8eLeG5K6Dj — Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 21, […]

̰
Ինչ է կարևոր իմանալ պատսպարան վայրեր ընտրելիս

14:50 21.09.2022

Ինչ է կարևոր իմանալ պատսպարան վայրեր ընտրելիս։ Մանրամասները՝ ԱԻՆ-ի ուղեցույցում։

̰
Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը

14:35 21.09.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի հա´յ ժողովուրդ Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։ Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։ Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած […]

̰
Արսեն Զախարյանը աստղ չէ, նրան լրատվամիջոցներն են դարձրել աստղ. Ռոման Շիրոկով

14:24 21.09.2022

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը նշել է, որ Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին լրատվամիջոցներն են դարձրել աստղ: «Ամբողջ թիմն այնքան էլ լավ տեսք չունի, այդ թվում՝ Զախարյանը։ Արսենը լավ ժամանակաշրջան անցկացրեց, ԶԼՄ-ները նրան աստղ դարձրին։ Հիմա պետք է մարսել այս հատվածը: Բայց մինչև այժմ, բառի ամբողջ իմաստով, Զախարյանն աստղ չէ։ «Դինամոյում», սկզբունքորեն, աստղեր […]

̰
Եռաբլուրում ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են

14:17 21.09.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 21-ի դրությամբ

14:11 21.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 419.12 դրամ է, վաճառքը՝ 430.32 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.35 դրամ է, վաճառքը՝ 432.88 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.46 դրամ է, վաճառքը՝ 7.19 դրամ:

̰
Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները

14:04 21.09.2022

Հայաստանի Անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում՝ ի համերաշխություն Հայաստանի, այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։

̰
Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

13:56 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ […]

̰
Ողբերգական վթար Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել

13:46 21.09.2022

Սեպտեմբերի 20-ին` ժամը 08։38-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., […]

̰
Նախատեսվում է մոբիլիզացնել 300 հազար պահեստազորի. Շոյգուն մանրամասնել է, թե ինչպես է իրականացվելու մասնակի մոբիլիզացիան

13:26 21.09.2022

«ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսը կազմում է գրեթե 25 միլիոն մարդ, ռուսաստանցիների մեկ տոկոսից մի փոքր ավելին ենթակա է մասնակի մոբիլիզացիայի: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ծառայել են, ունեն ռազմական մասնագիտություն և մարտական ​​փորձ»,- ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ բուհերի ուսանողների մոբիլիզացիան չի քննարկվել ու ոչ […]

̰
Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է ՌԴ-ի և ՀՀ-ի եղբայրական ժողովուրդների շահերին․ Պուտին

13:15 21.09.2022

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Հարգելի Վահագն Գառնիկի, Ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին […]

̰
Լաչինի միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո. Անդրեյ Վոլկովի հավաստիացումը ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

13:00 21.09.2022

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին, հայտնում է ՀՀ ԱԺ-ն: Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց […]

̰
Դժվար թե նրա հետ դառնայինք աշխարհի չեմպիոն. Կարպինը՝ Սպերցյանի մասին

12:54 21.09.2022

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ֆուտբոլային քաղաքացիության վերաբերյալ հարցին։ «Մենք բաց ենք թողել Սպերցյանին, բայց այդ ժամանակ չէինք մտածում, որ բաց ենք թողել։ Մի՞թե Ռուսաստանն առանց նրա կմեռնի։ Դժվար թե նրա հետ դառնայինք աշխարհի չեմպիոն, չնայած, որ Սպերցյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- Կարպինի խոսքերն […]

̰
Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը

12:50 21.09.2022

Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, որում ասվում է. «Մեր եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում. փորձությունները, կորուստների ցավն այսօր միավորում են մեր ժողովուրդներին, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, պատմական ճակատագրերի ընդհանրությունը, արժեքներն ու խոր ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, և այսօրվա իրողությունները դա են վկայում: […]

̰
Ժոզե Մոուրինյուն ու Մաուրիցիո Սարին որակազրկվել են

12:47 21.09.2022

Ժոզե Մոուրինյուն և Մաուրիցիո Սարին որակազրկվել են Ա Սերիայի մեկական խաղով: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը: «Ռոմայի» գլխավոր մարզիչը կարմիր քարտ էր ստացել Ա Սերիայի 7-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում: Պորտուգալացի մասնագետը դժգոհել էր մրցավարի նշանակած 11-մետրանոցից: «Լացիոյի» գլխավոր մարզիչն էլ դեղին քարտ էր ստացել «Կրեմոնեզեի» դեմ խաղում (4-0): Սարիի համար այդ զգուշացումը […]

̰
Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը. Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել

12:42 21.09.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որում ասվում է. Թանկագի՛ն պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։ ​Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր […]

̰
Անկախության տոնի առիթով՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն

12:37 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին, […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ

12:29 21.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է: Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով: Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին […]

̰
Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին. ՌԴ նախագահի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

12:24 21.09.2022

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, […]

̰
Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը

12:21 21.09.2022

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որում ասվում է. «ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP