23:56 20.09.2022
Եվրամիությունը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով ԼԺՀ, ԴԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեներ անցկացնելու դեպքում, ասվում է ԵՄ դիվանագետ Խոսեպ Բորելի հայտարարության մեջ փոխանցում է ՌԻԱ Նովոոստին։ «Ռուսաստանը, նրա քաղաքական ղեկավարությունը, բոլոր մասնակիցները, ովքեր ներգրավված են այդ «հանրաքվեներում», Ուկրաինայում միջազգային իրավունքի այլ խախտումների մեջ, պատասխանատվության կենթարկվեն: Կդիտարկվեն նաև Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ սահմանափակող միջոցներ»,- ասվում է […]
23:54 20.09.2022
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։ «Այսօր ես ստորագրել եմ կանոնակարգ Զապորոժիեի շրջանի տարածքային պատկանելության հարցով հանրաքվե անցկացնելու մասին, որը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը»,- ասել է շրջանային վարչակազմի ղեկավար Եվգեն Բալիցկին,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Միաժամանակ սեպտեմբերի 23-ին ընտրատեղամասերում տեղի կունենա քվեարկություն, իսկ […]
23:15 20.09.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անհրաժեշտ է համարում ուկրաինական ճգնաժամի հաղթահարման համար ողջամիտ դիվանագիտական լուծում գտնելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է որքան հնարավոր է շուտ վերջ դնել ուկրաինական ճգնաժամին։ Նրա խոսքով, Կիևը պետք է նույն ըմբռնումը դրսևորի Մոսկվայի հետ այս հարցում։ «Կարևոր է միասին գտնել […]
23:12 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Նյու Յուրքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտման դեպքերն ու ընդգծելով […]
23:07 20.09.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում չի հանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, նույնիսկ եթե ցանկանա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցերին։
22:59 20.09.2022
Ռուսաստանի Դաշնությունը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին հայտնում է թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը, փոխանցում է ermenihaber.am-ը: Աղբյուրի համաձայն՝ դա կարող է իրականություն դառնալ այն պահին, երբ արդեն հայտնի լինի, որ ԱՄՆ-ն վերացրել է այդ ինքնահռչակ պետության նկատմամբ սահմանած զենքի էմբարգոն: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ռուսաստանը, պայմանավորված աշխարհաքաղաքական իրադրությամբ, փոխել […]
22:54 20.09.2022
Հեղինակավոր ինսայդեր Մինգ-Չի Կոն անվանել է Apple սմարթֆոնները, որոնք ամենապահանջված են սպառողների շրջանում: Այս մասին վերլուծաբանը հայտնել է իր Twitter-ում փոխանցում է Lenta.ru։Վկայակոչելով Apple-ի մատակարարների աղբյուրները՝ մասնագետը նշել է, որ ամերիկյան ընկերությունը պահանջել է ավելացնել ամենաթանկ սարքերի՝ iPhone 14 Pro-ի և 14 Pro Max-ի արտադրությունը։ «iPhone 14 Pro մոդելների մեծ պահանջարկի պատճառով Apple-ը խնդրեց Hon […]
22:46 20.09.2022
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են,որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
22:43 20.09.2022
Բրիտանական Network Rail-ի աշխատակիցները, որը տիրապետում և շահագործում է երկրում երկաթուղային ենթակառուցվածքները, ինչպես նաև 14 երկաթուղային օպերատորներ, հոկտեմբերի 1-ին գործադուլ են հայտարարելու: Գործադուլը, որը կտևի 24 ժամ, Մեծ Բրիտանիայում կհանգեցնի երկաթուղային տրանսպորտի գրեթե ամբողջական դադարեցմանը, գրում է Financial Times թերթը փոխանցում է Ինտեռֆաքսը։ Երկաթուղային, ծովային և տրանսպորտի այլ տեսակների (RMT) արհմիությունը, որը փորձում է ապահովել […]
22:39 20.09.2022
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։ Նշել եմ, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման […]
22:31 20.09.2022
Աշխարհում պարենային ճգնաժամը բարելավելու համար անհրաժեշտ է շտապ լուծել պարարտանյութերի մատակարարման հետ կապված խնդիրները, երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Շատ կարևոր է շարունակել վերացնել ռուսական պարարտանյութերի և դրանց բաղադրիչների արտահանման համար մնացած բոլոր խոչընդոտները, այդ թվում՝ ամոնիակը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ «Այս տարի աշխարհում սննդամթերքը […]
22:20 20.09.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը։ (Տեսաուղերձը նկարահանվել է օգոստոսի 31-ին, քարտուղարության կանոնների համաձայն՝ ուղարկվել է սեպտեմբերի 8-ին)։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող […]
22:15 20.09.2022
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունն այս ձմռանը չի ավարտվի։ Sky News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «սխալ» կլինի հավատալ, որ հակամարտությունը կավարտվի ձմռանը։ «Դա կշարունակվի նույն ինտենսիվությամբ»,- հավելել է Պոդոլյակը։ Պոդոլյակի խոսքով՝ Կիևը գաղտնի է պահում հակահարձակման հաջորդ քայլերը։ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ […]
22:09 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։38-ին, մարվել՝ 19։51-ին: Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 […]
22:05 20.09.2022
Թուրքիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը։ «Թուրքիան երբեք չի աջակցել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և հանդես է գալիս ԳՀՀԾ-ով նախատեսված հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին»,- […]
21:57 20.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր Խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի […]
21:50 20.09.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մոտ օրերս հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Նախատեսվում է, որ մոտ օրերս մենք բանակցություններ կվարենք պարոն Պուտինի հետ, մասնավորապես՝ միջուկային խնդրի շուրջ»,- երեքշաբթի օրը BFM հեռուստաալիքի եթերում ասել է նա։ Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ միջուկային անվտանգության հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ […]
21:45 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է […]
21:37 20.09.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դժգոհություն և զայրույթ է հայտնել Թուրքիայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու ցանկության առնչությամբ։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը, Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։ «Մենք կարծում ենք, որ սա այն կազմակերպությունը չէ, որն ինչ-որ կերպ շատ կարևոր ներդրում ունի աշխարհում լավ հարաբերություններ հաստատելու […]
21:30 20.09.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները հակված են հավանություն տալ Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքին։ Այս մասին նա լրագրողներին ասել է երեքշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ «Նրանք այդպես են ասում»,- ասել է Էրդողանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ սենատորները կհաստատե՞ն գործարքը: Նա նաև «դրական» է որակել իր հանդիպումները […]
21:24 20.09.2022
Նոր Զելանդիայի գիտնականները սեյսմիկ ակտիվություն և հողի դեֆորմացիա են հայտնաբերել Տաուպո լճի տակ գտնվող հրաբխի խառնարանում, որը վերջին անգամ ժայթքել է 1,8 հազար տարի առաջ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է The New Zealand Herald-ը՝ վկայակոչելով նորզելանդական GeoNet սեյսմիկ ծառայության տվյալները։ GeoNet-ն առաջին անգամ բարձրացրել է վտանգի մակարդակը միշտ հանգիստ Նոր Զելանդիայի «գերհրաբխի» համար: Գիտնականների […]
21:14 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։ «Կան ավելի քան 7600 քաղաքացիական տեղահանվածներ, 20-ից ավելի հայ ռազմագերիներ: Մասնակի կամ ամբողջապես քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են: Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը միջազգային մակարդակով կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության […]
21:03 20.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան է արտահանվել 251,532 մլն դոլարի արտադրանք, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Վրաստան ներմուծմանը ևս զգալի աճել է։ Geostat-ի տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին 7 ամսում […]
20:52 20.09.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։ Թեև Մակրոնն արդեն ընդգծել է, որ գնդակը իրանական դաշտում է և գործարքն «օգտակար» է, նույնիսկ եթե […]
20:43 20.09.2022
ՆԱՏՕ-ն ոչ լեգիտիմ կճանաչի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրապետություններում Ռուսաստանին միանալու վերաբերյալ անցկացվող հանրաքվեները։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Սա հետագա էսկալացիա է… Միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս կոպտագույն խախտումը և ուժեղացնի Ուկրաինային աջակցությունը»,- գրել է նա Twitter-ի իր էջում։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր […]
20:35 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13։06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրափի գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:36-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ և մոտ 10 հա ցորենի հնձած արտ:
20:29 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին […]
20:21 20.09.2022
Վրաստանը բարելավել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչպես հաղորդում է Aliq Media-ն՝ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ Geostat-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարի երկիրը Ռուսաստանից 1,06 մլրդ դոլարի ապրանք է գնել։ Սա 68 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Geostat-ի տվյալներով՝ Ռուսաստանից ներմուծված ապրանքների շարքում առաջին տեղում նավթն է, որի ներմուծման ծավալն այս տարի աճել […]