Բոլոր լուրերը – Page 3743 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը

12:21 21.09.2022

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որում ասվում է. «ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի […]

̰
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է. Անահիտ Ավանեսյան

12:14 21.09.2022

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հիվանդանոցներում արդեն բավական դուրսգրվածներ ունենք: Ե՛վ մեր բոլոր վիրավոր զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա»,-ասաց Ավանեսյանը՝ հույս հայտնելով, […]

̰
ՀԱՊԿ առաքելությունը սկսել է իր աշխատանքը Երևանում. ԱԽ քարտուղարն ընդունել է Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը

12:09 21.09.2022

ՀԱՊԿ առաքելությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսեց իր աշխատանքը Երևանում, այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը: Նշվում է, որ տեղի է ունենում հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։  

̰
Կփորձեմ օգուտ տալ ազգային հավաքականին. Սերգեյ Մկրտչյան

11:56 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Ուրարտու» ակումբի ֆուտբոլիստ Սերգեյ Մկրտչյանը հավաքական հրավիրվելուց հետո ՀՖՖ TV-ի հետ զրույցում կիսվել է իր առաջին տպավորություններով։ «Երազել եմ ազգային հավաքականում հանդես գալու մասին։ Լուրը ստացել եմ մարզումից հետո։ Շատ ուրախացա։ Տղաներն էլ շատ ուրախացան ինձ համար։ Շատ ուրախ էի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքական։ Տարբեր տարիքային հավաքականներում եմ հանդես […]

̰
Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետ

11:49 21.09.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առիթով, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է: Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։ Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու […]

̰
Անկախության կերտման ու պաշտպանության ուղին դյուրին չէ, և այդ ճանապարհին մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ. ՀՀ նախագահի ուղերձը

11:44 21.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ: Անկախության կերտման ու պաշտպանության […]

̰
Զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո. ՊՆ մամուլի խոսնակ

11:38 21.09.2022

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զոհերի ցուցակները հրապարակելու մասին հարցին: «Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա: ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ ՀՀ […]

̰
Կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

11:28 21.09.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես, ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի, մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և […]

̰
Ուկրաինան և Բելառուսը չեն կարող հանդես գալ նույն խմբում. ՈւԵՖԱ

11:22 21.09.2022

ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Ուկրաինայի և Բելառուսի հավաքականներին կընդգրկի տարբեր խմբերում։ Այս մասին ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։ Նույն խմբում չեն կարող լինել նաև Հայաստանի և Ադրբեջանի, Ջիբրալթարի և Իսպանիայի, Կոսովոյի և Բոսնիա ու Հերցեգովինայի, Կոսովոյի ու Սերբիայի հավաքականները։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Ռուսաստանի հավաքականին չի թույլատրվի մասնակցել մրցաշարին Ուկրաինայի հետ […]

̰
Ռուսաստանը հատուկ գործողության արդյունքում կորցրել է 5937 մարդ. Շոյգու

11:19 21.09.2022

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 5937 մարդ, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Չեմ կարող չնշել կորուստները: Կորուստները կազմում են 5937 մարդ: Եվ այստեղ ես չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է Շոյգուն: Նախարարը բարձր է գնահատել նաև ռուս ռազմական բժիշկների […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին

11:07 21.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Արարատ Միրզոյանը Շրի Լանկայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան

11:02 21.09.2022

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարա Ալի Սաբրիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։ Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային […]

̰
Երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյանի ուղերձը

10:46 21.09.2022

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում նաև նշել է. «Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի: Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»։

̰
ՃՏՊ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին

10:42 21.09.2022

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
ՌԴ ֆուտբոլային միության բողոքից հետո ՈւԵՖԱ-ն տուգանել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչին

10:37 21.09.2022

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պավելկոն։ «Ռուսների հիստերիկ նոպան՝ կապված Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ չնչին ուշադրության անգամ արժանի չէ, քանի որ ՈՒԵՖԱ-ն արդեն վաղուց դիտարկել է նրանց անխոհեմ բողոքը։ Իհարկե, որակազրկման մասին ոչ […]

̰
Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել

10:27 21.09.2022

Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 21-ից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հանձնարարել է շրջանների ղեկավարներին աջակցել այդ աշխատանքին, հայտնում է Ռիա Նովոստին։ «Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 21-ին: Ես հանձնարարում եմ շրջանների ղեկավարներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն կոմիսարիատների աշխատանքին»,- չորեքշաբթի իր ելույթում ասել է Պուտինը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Արևմուտքին, որ Ռուսաստանը […]

̰
Իրադրությունը սահմանին ժամը 10։00-ի դրությամբ. ՀՀ ՊՆ

10:15 21.09.2022

Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Արոնյանը ձախողեց նաև 3-րդ խաղային օրը. Julius Baer Generation Cup

10:14 21.09.2022

Շարունակվում է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Խաղային երրորդ օրը կայացան 9-12-րդ տուրի հանդիպումները։ Այս 4 տուրերում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակ է տարել և պարտվել մյուս պարտիաներում: Նման արդյունք էր գրանցել Արոնյանը նաև 2-րդ խաղային օրը: Այս անգամ Արոնյանը պարտվել է Լի Քուանգ Լիեմին, Դավիդ […]

̰
Առավոտյան 8:30-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. ՊՆ մամուլի խոսնակ

10:06 21.09.2022

Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին, հայտնել, որ առավոտյան 8:30-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։ Հարցին, թե երեկ Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավոր կա, Թորոսյանը բացասական պատասխան է տվել։ Ինչ վերաբերում է դիրքային կորուստներ ունենալ–չունենալուն, Թորոսյանը նշեց` կորուստների ճշգրտման աշխատանքներ են […]

̰
Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել հավաքի շրջանակներում

09:58 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը։ Մեր ընտրանին պատրաստվում է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումներին։ Խոակին Կապառոսի թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել։ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզումից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։ […]

̰
Արարատ Միրզոյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը

09:49 21.09.2022

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների […]

̰
Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին

09:41 21.09.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամները, խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 21-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է ՀՀԱԺ մամուլի ծառայությունը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, ծաղկեպսակ են դրել Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հուշաքարերին:

̰
Եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը. Արայիկ Հարությունյան

09:33 21.09.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական […]

̰
Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը և չափազանց կարևոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

09:22 21.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված […]

̰
Կանգնե՛նք մեր զինվորի կողքին ու անե՛նք առավելագույնը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, մեր ինքնիշխանությունն ու մեր անկախությունը. Զարեհ Սինանյանի ուղերձը

09:14 21.09.2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, դիմել է մասնավորապես սփյուռքի հայրենակիցներին, իր խոսքում անդրադարձել է հայրենիքի՝ բարձրագույն արժեք լինելու գաղափարին, իր խոսքում մասնավորապես ասել է. «Ցավոք այսօր մեր հայրենիքն ու անկախությունը վտանգված են. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ևս մեկ անգամ դիմեց լայնածավալ հարձակման ՀՀ սուվերեն անկախ տարածքի […]

̰
Ասիական զարգացման բանկի պատվիրակության անդամներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատված

09:00 21.09.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները և Ասիական զարգացման բանկի պատվիրակության անդամներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 եւ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատված։ Տեղում քննարկվել են աշխատանքային հարցեր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

̰
Ուկրաինայի նախագահի գրասենյակում բացատրել են, թե ինչու պատերազմը չի ավարտվի ձմռանը

08:54 21.09.2022

Ձմռանը պետք չէ սպասել Ուկրաինայի տարածքում պատերազմի ավարտին։ Շատ առումներով, ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի, դրան վնասում է Արևմուտքի վախը և նրա համոզմունքը, որ Ռուսաստանից պետք է վախենալ։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, գրում է Sky News-ը։ «Քաղաքական գործիչները չափազանց անհանգստացած են, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե պարտվի այս պատերազմում»,- ասում է նա։ Նրա խոսքով, […]

̰
Գուտերեշը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Շմիգալի և նախագահ Զելենսկու կնոջ հետ

08:37 21.09.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և առաջին տիկին Օլենա Զելենսկայի հետ, երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից։ «Գլխավոր քարտուղարն այսօր հանդիպել է Ուկրաինայի վարչապետ պարոն Դենիս Շմիգալի և Ուկրաինայի առաջին տիկին տիկին Օլենա Զելենսկայի հետ։ Գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը […]

̰
Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր

08:23 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին, ժամը 03։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտակա հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։47-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

̰
Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

08:15 21.09.2022

Այսօր սեպտեմբերի 21-ն է, նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: 1991 […]

̰
BACK_TO_TOP