20:13 20.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքը, որը ներառում է սննդամթերքի արտահանումը Սև ծովով, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորման հարցերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ […]
20:05 20.09.2022
Նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում․ քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած առաջնային սոցիալական կարիքների բավարարմանը վերաբերող մի շարք հարցեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։ Այցի շրջանակում նախարարը, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի […]
19:56 20.09.2022
ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և առաջարկներ պատրաստելու լրացուցիչ համատեղ միջոցառումների համար, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակը գնահատելու, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և Հայաստանի […]
19:49 20.09.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Էրդողանը գտնվում է Միացյալ Նահանգներում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցություններն անցկացվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Էրդողանի ելույթից առաջ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
19:43 20.09.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին, հատկապես էներգիայի մատակարարման ոլորտում։ Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Բուհաբիբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին նավթ և այլ օգնություն մատակարարելու Լիբանանին, որն անհրաժեշտ է իր խնդիրների լուծման համար: Al-Manar հեռուստաալիքը, վկայակոչելով […]
19:36 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին։ Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
19:30 20.09.2022
Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ի դեպ, Մերձբալթյան վերոհիշյալ 3 երկրները և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այնտեղ նույնիսկ նաև այն դեպքում, եթե […]
19:22 20.09.2022
Ռուսական «Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում: «Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, […]
19:15 20.09.2022
Վրաստանի Ազգային բանկը եվրոյով վճարումների միասնական տարածքին միանալու հայտ է ներկայացրել։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել են ֆինանսական կարգավորիչի մամուլի ծառայությունից։ «Այսօր Վրաստանի Ազգային բանկը պաշտոնական հայտ է ներկայացրել Եվրո վճարումների միասնական գոտուն (SEPA) Վրաստանի անդամակցության վերաբերյալ: SEPA-ին անդամակցությունը Վրաստանի ամենակարևոր քայլն է եվրաինտեգրման ճանապարհին: Նշենք, որ Վրաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը հայտ […]
19:07 20.09.2022
Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Նարե Իսախանյանը և Նարեկ Ղազարյանը առաջին միավորները կորցրին: Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարի առաջատարներից մեկը պարտվեց ռուսաստանցի Վիկտորիա Մախինային: Նարե Իսախանյանը 4 հնարավորից 3 միավորով այժմ 7-րդ տեղում է: Նարեկ Ղազարյանը մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում […]
19:00 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարսեր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 17:12-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
18:55 20.09.2022
Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասել է, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն Ալիկանտեից, այլև հարևան քաղաքներից: «Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա […]
18:47 20.09.2022
Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը […]
18:41 20.09.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում ներքին գործերի նախարարության […]
18:35 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16։28-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել «Nissan X-Trail» (վարորդ՝ Կ․ Խ․, ծնված 1987 թ․) և «BMW 5 E60» […]
18:28 20.09.2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ « պատերազմական իրավիճակում չէ» և չի պատրաստվում հարձակվել նրա վրա։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։ Նա նշել է, որ դաշինքը ռազմական հակամարտության մեջ կմտներ Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանի Դաշնությունը հարձակվի իր երկրներից մեկի վրա։ Բայց դա տեղի չունեցավ։ «Եթե Ռուսաստանը հարձակվեր մեր անդամ երկրներից […]
18:22 20.09.2022
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն Անկարայի ու Աթենքի միջև առկա լարվածության թեմայով նամակ է գրել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, հղում անելով հունական մամուլին, գրում է, որ այդ նամակում Անկարային լարվածությունը թուլացնող քայլերը դադարեցնելու և միջազգային իրավունքը հարգելու վերաբերյալ ուղերձ է հղվել: Բորելը […]
18:16 20.09.2022
Երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի և Կատարի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։ Ըստ Կատարի ԱԳՆ-ի՝ Ալ Թանին երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Իրանում ԱՄՆ […]
18:08 20.09.2022
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, Եվրոպական երրորդ խաղերի կազմկոմիտեն և մարմնամարզության ֆեդերացիան համատեղ հայտարարություն են հրապարակել: Դրանում ընդգծվում է, որ ստիպված են եղել ծրագրում չընդգրկել մարմնամարզական ձևերը: Պատճառն այն է, որ ժամանակակից չափանիշները բավարարող մրցավայր չկա նշանակված քաղաքներում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 2023թ. Լեհաստանում: Ամեն դեպքում, ԵՕԿ-ը իր […]
17:53 20.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար: Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության […]
17:49 20.09.2022
Առաջատար եվրոպական ակումբները հետաքրքրված են Եվրոպայից դուրս Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությամբ: Այն կքննարկվի այսօր Խորվաթիայում մեկնարկած ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում և սեպտեմբերի 22-23-ին Ստամբուլում անցկացվելիք Եվրոպական ակումբների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայում, հաղորդում է ESPN-ը։ Ամբողջ աշխարհում երկրպագուներ ունեցող խոշոր ակումբները ցանկանում են Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցկացնել նաև ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Չինաստանում։ Այս տարածաշրջանների մեծ […]
17:46 20.09.2022
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճիշտ չի համարում Կատարում աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար անցկացնելը։ «Շատ ավելի շուտ պետք էր պատասխանել Կատարին աշխարհի առաջնություն վստահելու նպատակահարմարության մասին հարցին։ Այդ պատասխանը բացասական է։ Սխալ էր Կատարին աշխարհի առաջնություն վստահելը։ Ակնհայտ է, որ այնտեղ շատ բան ճիշտ չէ մարդու իրավունքների և հանդուրժողականության տեսանկյունից»,- Ֆլիկի խոսքերն […]
17:41 20.09.2022
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Սայոֆրա Օ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու […]
17:36 20.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 13-ին Աշգաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։ Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, […]