17:26 20.09.2022
Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի 6-րդ տուրում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը բոյկոտել է ամերիկացի Հանս Նիմանի հետ պարտիան, որին երկրորդ քայլին գրանցվել է հաղթանակ։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup ամենամյա մրցաշարի երրորդ տուրում Մագնուս Կարլսենը պարտվել էր ամերիկացի Հանս Նիմանին և հրաժարվել հետագա մասնակցությունից։ Մամուլը գրել […]
17:21 20.09.2022
Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ […]
17:16 20.09.2022
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել․ երկու տղամարդ ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:11 20.09.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, այս տեղեկությունը հաստատել են ռուսական պատվիրակությունից։ Բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Միջոցառմանը ռուսական պատվիրակությունը գլխավորում է Լավրովը։
17:07 20.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Լիլա Փիթերսին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներին, աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին: Այս մասին մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության […]
17:05 20.09.2022
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղացանկը: Մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» խաղով։ 1/8 եզրափակիչում հաղթողները կորոշվեն մեկխաղյա դիմակայությամբ։ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։ Հայաստանի գավաթի խաղարկություն-2022 Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Վայքի […]
17:00 20.09.2022
Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մեկնարկել են նախարար Արմեն Փամբուխչյանի այցերն իրադարձությունների էպիկենտրոն:
16:54 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
16:50 20.09.2022
Մոսկվայի Դինամոյի հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի հավաքականի ճամբարից, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը: Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղի ժամանակ 19-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել: Զախարյանը վերականգնվելու է «Դինամոյի» բժիշկների հսկողության ներքո: Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին ընկերական խաղում մրցելու է Ղրղզստանի ընտրանու հետ: Արսեն Զախարյանն ընթացիկ […]
16:46 20.09.2022
Երկուշաբթի, 19 Սեպտեմբեր 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Ալ-Խազէնը: Հանդիպման առանցքը հանդիսացաւ վերջին շրջանին Լիբանանի մէջ տեղի ունեցող քաղաքական եւ ընկերատնտեսական զարգացումները, յառաջիկայի կատարուելիք նախագահական ընտրութիւնը եւ յիշեալ հարցերուն շուրջ Վատիկանին յայտնած տեսակէտները:
16:41 20.09.2022
80 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախկին նախագահ, նշանավոր մարզական գործիչ Ռազմիկ Ստեփանյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ «Հայոց մարզաշխարհի մարդիկ նրան ճանաչում են որպես հրաշալի ընկերոջ, քաղաքացու և նշանավոր մարզական գործչի: Շնորհալի ըմբիշ էր, Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց […]
16:27 20.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին,- նշել է Մուսինյանը:
16:22 20.09.2022
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Metaratings.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական։ «Հիմա ամեն ինչ լավ է: Ես երկար ժամանակ չէի մտածում ֆուտբոլի մասին: Մայրս հիվանդ է, ես մեկնեցի Նիդերլանդներ և մեկ տարի անցկացրեցի նրա հետ: Բարդ ժամանակներ ենք ապրել, բայց դրանք անցել են: «Այաքսի» ակադեմիայում ես աշխատում էի թիմերից […]
16:17 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
16:11 20.09.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոլդովայից վերադարձել են սննդային թունավորումով։ Սեպտեմբերի 15-ին մանչեսթերյան թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հաղթել է «Շերիֆին» (2:0): Այս խաղից անմիջապես հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով վերադարձել է Անգլիա: Հաջորդ օրը ակումբի 12 ներկայացուցիչ (ֆուտբոլիստներ և ադմինիստրատիվ անձնակազմի աշխատակիցներ) իրեն վատ է զգացել, հայտնում է The Sun-ը։ Մի քանի խաղացող […]
16:06 20.09.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։ Զննվել է շուրջ 7 […]
16:00 20.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ մաս։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ […]
16:00 20.09.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան։ Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։
15:56 20.09.2022
Դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր հանձնվելը կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով։ Այս դրույթը ներառված է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում (ՍԴ) փոփոխություններում, որոնք Պետդումա են ներկայացրել մի խումբ պատգամավորներ (բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ) և սենատորներ: Փոփոխությունները հրապարակվել են երեքշաբթի օրը Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։ Երկրորդ ընթերցման են ներկայացվել բանտարկյալների համար չկրած ժամկետները հարկադիր աշխատանքով փոխարինելու հնարավորության […]
15:55 20.09.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ 2022-2023 ուսումնական տարում կիրականացվեն նախադպրոցական կրթական համալիր ծրագրերի փորձարկումները, որոնք մշակվել են՝ ըստ նախադպրոցական նոր չափորոշչի: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որով սահմանվում են երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակությունը, երեխաներին ներկայացվող որակական […]
15:54 20.09.2022
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեսանյութում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:49 20.09.2022
Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին` «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-25-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 24-ին […]
15:46 20.09.2022
Նոյեմբերին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարեկան գագաթնաժողովը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Գագաթնաժողովին մասնակցելու են ՀԱՊԿ երկրների ղեկավարները։
15:45 20.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին: Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։ Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու […]
15:41 20.09.2022
Ռուսաստանի կողմից գրավյալ տարածքները կվերադարձվեն Ուկրաինային՝ վստահ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, նա հերքել է Ռուսաստանի Դաշնությանը իր կողմից վերահսկվող շրջանների մի մասը որպես Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի հիմք հատկացնելու հնարավորությունը։ «Ոչ, և անկասկած, ոչ… Եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, օկուպացված հողերի վերադարձը […]
15:37 20.09.2022
Շարունակվում է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Խաղային երկրորդ օրը կայացան 5-8-րդ տուրի հանդիպումները։ Այս 4 տուրերում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակ է տարել և պարտվել մյուս պարտիաներում: Արոնյանը առավելության է հասել Ադհիբանի նկատմամբ, զիջել է Վինսենթ Կեյմերին, Արջուն Էրիգաիսիին, Մագնուս Կարլսենին: Հայաստանի հավաքականից հեռացած և […]
15:30 20.09.2022
Իրանի ԱԳՆ խոսնակ Նազեր Քանանին իր ամենօրյա ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։ Նրա խոսքերով՝ լարվածության և անկայունության աճը Հարավային Կովկասում չի համապատասխանում ներգրավված և հարևան և ոչ մի երկրի շահերին։ «Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում հարկավոր են տնտեսական զարգացման և բարգավաճման, առևտրատնտեսական հարաբերությունների ծաղկման համար։ Մենք չենք ընդունում […]
15:28 20.09.2022
Լուգանսկի օրենսդիրները հավանության են արժանացրել Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի օրինագիծը, Telegram-ում հայտնել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին։ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին օրենքը միաձայն ընդունվել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի պատգամավորների կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։ Լուգանսկի և Դոնեցկի հանրային պալատները հանդես են եկել Դոնբասի հանրապետությունների Ռուսաստան մուտք գործելու հարցով անհապաղ քվեարկություն կազմակերպելու նախաձեռնությամբ։ […]
15:24 20.09.2022
Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 16 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ մեծահասակներից Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արսեն Խանջյանը՝ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը […]