Բոլոր լուրերը – Page 3753 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Շինուհայր գյուղում երկու օջախով այրվել է խոտածածկույթ

19:25 17.09.2022

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ՝ երկու օջախով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և հնձած […]

̰
Նենսի Փելոսին ժամանեց Հայաստան

19:17 17.09.2022

Սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում Փելոսին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և անվտանգության ներկա իրավիճակը»: Հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 19-ը։ Սեպտեմբերի 15-ին […]

̰
Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

19:09 17.09.2022

  Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ պայմանավորված 2022թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի Հանրապետության անունից նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին […]

̰
Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր

19:00 17.09.2022

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ է նվաճել մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին և դառնալով բրոնզ մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Բորիս Շատվերյանը (մարզական սամբոյի 79 կգ) և Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբոյի 71 կգ) պարտվել են առաջին գոտեմարտերում և դուրս են մնացել պայքարից։ […]

̰
Զապորոժիեի ատոմակայանը միացվել է Ուկրաինայի էներգացանցին․ ՄԱԳԱՏԷ

18:53 17.09.2022

Զապորոժիեի ատոմակայանը կրկին միացել է ուկրաինական էներգացանցին, շաբաթ օրը հայտնել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը: Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից այն բանից հետո, երբ ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված չորս հիմնական արտաքին էլեկտրահաղորդման գծերից մեկը: ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների […]

̰
Միջազգային պատժամիջոցների չենթարկված Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռնաթափվել է 

18:45 17.09.2022

Վրաստանի Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռը բեռնաթափվել և անցել է տարանցման ընթացակարգ։ 1tv.ge -ի փոխանցմամբ՝ գործակալության տվյալներով՝ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավը պատկանող ընկերությունների վրա։ Մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո բեռը բեռնաթափվել է և օրենսդրությամբ սահմանված կարգով անցել տարանցման ընթացակարգ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի […]

̰
ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

18:36 17.09.2022

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Հայաստան- Ադրբեջան  սահմանի մի քանի տեղամասերում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ցուցադրել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։ Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով տուժել է բնակելի […]

̰
Ջերմուկում վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա․ ՄԻՊ փաստահավաք խումբը տարածքից վերցրել է հրթիռակոծման բեկորային մասեր

18:25 17.09.2022

ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ։ Տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։ Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։

̰
Էրդողանը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու Թուրքիայի նպատակի մասին

18:14 17.09.2022

Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելն է։ «Իհարկե, մենք Շանհայի հնգյակի անդամ չենք: Մենք այստեղ ենք որպես հատուկ հյուր հյուրընկալող երկրի՝ Ուզբեկստանի հրավերով: Իհարկե, մենք հատուկ հարաբերություններ ունենք պարոն Շավկաթի հետ (Միրզիյոև, Ուզբեկստանի նախագահ – խմբ.): Այժմ հաջորդ գործընթացը քայլ է դեպի առավելագույնը։ Այս քայլը, իհարկե, հնարավոր է […]

̰
Ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն. Տոյվո Կլաար

18:05 17.09.2022

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն ընդգծել է, որ այդ հաղորդումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Նա նշել է, որ անհանգստացնող հաղորդումներ են ստացվում վերջին մարտերի ընթացքում քաղաքացիական անձանց թիրախավորող […]

̰
Հորիզոն 18.00

18:00 17.09.2022

̰
SHANTNEWS

17:59 17.09.2022

̰
Վիեննայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ թանկացումների

17:51 17.09.2022

Վիեննայում թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունենում,  հայտնում է  ՌԻԱ Նովոստին։ Ցուցարարները, որոնց մեծ մասը կրում են Ավստրիական արհմիությունների դաշնության  խորհրդանիշներով ժիլետներ, ձեռքերին ցուցապաստառներ են՝ «Բարձրացրե՛ք թոշակները տասը տոկոսով», «Մենք միլիոններ չենք ուզում, մենք ուզում ենք ուտել, տաքանալ, ապրել»։ Այսօր Ավստրիայի արհմիությունների դաշնությունը բողոքի ցույցեր է անցկացնում բոլոր դաշնային նահանգներում՝ ընդդեմ գնաճի, էներգակիրների […]

̰
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը միջազգային կառույցներին  հայտնել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի մասին

17:40 17.09.2022

Շրջակա միջավայի նախարարությունը փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանի անունից համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։   Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի […]

̰
Ղազախստանի նախագահը հավանություն է տվել մայրաքաղաքը Աստանա վերանվանելու Սահմանադրության փոփոխությունների նախագծին

17:29 17.09.2022

Ղազախստանի նախագահ  Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների նախագծերը նախագահության յոթ տարի ժամկետի և մայրաքաղաք Նուր-Սուլթանը Աստանա վերանվանելուվերաբերյալ։ Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։   Այսպիսով, Ղազախստանի մայրաքաղաքը կրկին պաշտոնապես ստացավ Աստանա անունը։ Մինչ այդ քաղաքը կոչվում էր Նուր-Սուլթան։ Սեպտեմբերի 16-ին Ղազախստանի խորհրդարանը նիստում հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններին՝ […]

̰
Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի զենքի էմբարգոյի վերացումը․ Թուրքիայի ԱԳՆ

17:20 17.09.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման՝ 2020 թվականի սեպտեմբերի որոշման երկարաձգումը ԱՄՆ-ի կողմից։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ այս որոշումն էլ ավելի կամրապնդի Կիպրոսի հունական հատվածի անհաշտությունը և բացասաբար կանդրադառնա Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա։ «Դա կհանգեցնի կղզում սպառազինությունների մրցավազքի, որը կվնասի խաղաղությանը և կայունությանը Միջերկրական […]

̰
Ուկրաինան վերջին` 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհային օգնությունն է ստացել ԱՄՆ-ից

17:13 17.09.2022

ԱՄՆ-ից 1,5 միլիարդ դոլարի վերջին տրանշը ուղղվել է Ուկրաինայի պետական ​​բյուջեն։ Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։ Միջոցները ուղղվել են Համաշխարհային բանկի վստահության հիմնադրամի միջոցով՝ «Ուկրաինայում կայուն պետական ​​կառավարման պետական ​​ծախսերի աջակցություն» ծրագրի շրջանակներում։ «Այս դրամաշնորհային միջոցները ևս մեկ կարևոր ներդրում են մեր երկրի հրատապ կարիքների ֆինանսավորման համար: Դա մեզ թույլ կտա […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Որմնադիրների փողոցում

16:57 17.09.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 16-ին Որմնադիրների փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշ է․ Փելոսին խոսել է այցի նպատակների մասին

16:37 17.09.2022

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է այցի վերաբերյալ Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական […]

̰
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում 282 զինծառայողի վիրավորվելու մասին

16:26 17.09.2022

Ադրբեջանը հայտնել է Հայաստանի դեմ հարձակման ընթացքում 282 զինծառայողի վիրավորվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

̰
Ստեփանակերտի օրվան ընդառաջ կազմակերպվել է համաքաղաքային շաբաթօրյակ

16:17 17.09.2022

Ստեփանակերտի օրվան ընդառաջ այսօր մայրաքաղաքում կազմակերպվել է համաքաղաքային շաբաթօրյակ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Երիտասարդական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ներկայացնող 150 կամավորական քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունների աշխատակիցների հետ մաքրման աշխատանքներ են իրականացրել քաղաքի մի շարք հատվածների ոչ բնակելի տարածքներում, այդ թվում՝ բնակելի շենքերի նկուղային հարկերում: Մայրաքաղաքն ավելի մաքուր և ակնահաճո դարձնելու գործին միացել էր նաև ԱՀ պետական […]

̰
Մոսկվայի փողոցներից մեկում վիշապի հսկայական գանգ է տեղադրվել

16:09 17.09.2022

Խլեբոզավոդի տարածքում՝ Մոսկվայի փողոցներից մեկում վիշապի հսկայական գանգ է տեղադրվել։ Ինչպես նշում է Moskvich Mag-ը, այն գովազդային տարր է «Վիշապի տունը» սերիալի համար, որը հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի նմանակն է: «Մոսկվան ունի Բալերիոնի սեփական գանգը՝ վիշապ Էյգոն Տարգարիենը, որը նաև հայտնի է որպես Սև սարսափ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բոլորը, հատկապես երկրպագուները կարող են նկարվել […]

̰
Միշելն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

15:57 17.09.2022

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: «Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում: Հեռախոսազրույցը տեղի է […]

̰
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը կայունանում է

15:49 17.09.2022

Տաջիկստանի և Ղրղզստանի Սուղդի և Բատկենի շրջանների անվտանգության ուժերի և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են, իրավիճակը կայունանում է, հաղորդում է Սուղդի շրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ շաբաթ առավոտյան Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը կայունացնելու համատեղ հանձնաժողովը շարունակել է աշխատանքը։ «Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո իրավիճակը սահմանին […]

̰
Մեծ Բրիտանիայում սկսել են ստորագրություններ հավաքել Ուելսի արքայազնի տիտղոսը վերացնելու համար

15:36 17.09.2022

Մեծ Բրիտանիայում ստորագրահավաք են սկսել Change.org հարթակում Ուելսի արքայազնի տիտղոսը վերացնելու համար։ Այս մասին տեղեկություն է տրամադրում կայքը։ Այս պահին ստորագրահավաքին արդեն աջակցել է 26493 մարդ։ Նմանատիպ հասարակական արձագանք է առաջացրել վերջերս թագավոր Չարլզ III-ի որդու՝ Ուիլյամի կողմից Ուելսի արքայազնի տիտղոսը ձեռք բերելը։ Երկրի որոշ բնակիչներ կոչումը հնացած են համարել։ «Ուելսի վերջին անկախ տիրակալ Լլիվելին […]

̰
ԱԻ նախարարը Սյունիքի մարզում հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

15:20 17.09.2022

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ: Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, […]

̰
Վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

15:11 17.09.2022

Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հիշեցնենք, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, […]

̰
Հայտնի է Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի օրակարգը

15:04 17.09.2022

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։ Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սարի թաղում

14:55 17.09.2022

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին Սարի թաղի 10-րդ շարք փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա Վարդան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
Ոստիկանությունը ձերբակալել է Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ հասած տղամարդուն

14:45 17.09.2022

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հասել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ և փորձել բարձրացնել թագավորական դրոշը։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Ըստ ականատեսների՝ տղամարդը հրել է դիմացի երեխային, վազել դեպի դագաղը և բարձրացրել թագավորական դրոշը, որը ծածկում է թագուհու դագաղը, սակայն արագ բռնվել է ոստիկանների կողմից։ Ըստ հավաքվածների՝ նա փորձել […]

̰
BACK_TO_TOP