18:07 18.09.2022
Ճապոնացի գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտի մոդելն այնպես, որ ռոբոտը ծիծաղի օգնությամբ վարում է խոսակցությունը մարդու հետ։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Frontiers in Robotics and AI ամսագրում հաղորդում է Lenta-ru-ն։ Կիոտոյի համալսարանի մասնագետները (Ճապոնիա) ստեղծել են AI-ի մոդելը Eric ռոբոտի համար այնպես, որ android-ն օգտագործում է ծիծաղը մարդկանց հետ խոսելիս: Գիտնականների կարծիքով՝ խնդիրը ոչ միայն […]
17:23 18.09.2022
Սմարթֆոնի վրա հավելվածներ տեղադրելու ժամանակ ծրագրերը հաճախ թույլտվություն են խնդրում մուտք գործելու տեսախցիկ, խոսափող, ֆայլեր, կոնտակտներ և այլն, բայց դա պետք չէ տալ, ասում է Angara Security օպերատիվ մոնիտորինգի խմբի վերլուծաբան Տատյանա Լինովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Փորձագետի կարծիքով՝ պետք է սկսել ողջախոհությունից և թույլ տալ մուտք գործել այնտեղ, որտեղ դա սկզբունքորեն անհրաժեշտ է աշխատանքի […]
17:21 18.09.2022
Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովին։ «Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր […]
17:08 18.09.2022
Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը պատմել է կինո կարիերայի ավարտից հետո իր պլանների մասին։ Այս մասին հայտնում է Life հրատարակությունը՝ հղում կատարելով իսպանական La Vanguardia թերթին։ Ալենի խոսքով՝ ինքը նախատեսում է գրել իր առաջին վեպը։ Ռեժիսորն ասել է, որ գրքում հումորը շատ է լինելու, ինչպես իրեն է բնորոշ: «Չգիտեմ էլի հուշեր կգրեմ, կարծում եմ՝ ոչ։ Իմ […]
16:37 18.09.2022
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում Ինտերը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց Ուդինեզեին,հաղորդում է Armsport.am-ը : 5-րդ րոպեին Բարելան բացեց հաշիվը: 17 րոպե անց Շկրինյարի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց: 84-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 93-ին ձեվակերպեցին խաղի վերջնահաշիվը։ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 31-րդ րոպեին։ Այս հաղթանակից […]
16:28 18.09.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին այս մասին հայտարարել է Երևանում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում: Նա շեշտել է Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար: «Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը […]
16:08 18.09.2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: «Հարգելի՛ […]
15:25 18.09.2022
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։ Համագումարը նշում է, որ խոսնակի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժն այս շաբաթ հարձակվեց Հայաստանի վրա՝ հրետակոծելով Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով տեղակայված քաղաքացիական բնակավայրեր՝ բացահայտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ […]
15:05 18.09.2022
Առաջին փոքր հրթիռային նավը, որը զինված է Pantsir-M զենիթահրթիռային և հրազենային համակարգի ռազմածովային տարբերակով, կհանձնվի ռազմածովային ուժերին մինչև տարեվերջ, ասել է «Ակ Բարս» նավաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ռենատ Միստախովը, ասել է ՌԻԱ Նովոստին։ Նախկինում Project 22800 Karakurt նավերը հագեցված էին AK-630 հակաօդային հրետանային կայանով: Մենք հույս ունենք, որ կշարունակենք Project 22800 Karakurt նավերի կառուցումը ինչպես […]
14:57 18.09.2022
Այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հարավ-արեւելյան շրջաններում. ռելսերից դուրս են եկել գնացքների վագոնները եւ փլուզումներ են տեղի ունեցել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով օդերեւութաբանական ծառայությանը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թայթունգը, որտեղ շաբաթ երեկոյան 6,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրաշարժի հետեւանքով փլվել է շենք, […]
14:34 18.09.2022
Դեկտեմբերին եվրոգոտում գնաճը կարող է գերազանցել տասը տոկոսը։ Իսկ հաջորդ տարի խոշորագույն բանկերը կանատեսում են տնտեսական աճի կտրուկ դանդաղում կամ ռեցեսիա։ ԵԿԲ-ն արդեն բարձրացրել է բազային տոկոսադրույքը մինչև պատմական առավելագույնը, սակայն խոստովանել է, որ ի վիճակի չէ կասեցնել գների աճը։ Աննախադեպ գնաճ Եվրոստատի տվյալներով՝ օգոստոսին եվրոգոտու 19 երկրներում տարեկան գրանցվել է մինչև ռեկորդային՝ 9,1 տոկոս՝ […]
14:25 18.09.2022
«Մեր այցի կարևորությունը և արժեքը նաև այն է, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից»,- ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ աջակցություն է պատրաստ տրամադրել ԱՄՆ-ը Հայաստանին: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]
14:12 18.09.2022
« ՀԱՊԿ-ի հետ կապված մենք որևէ բան չենք ասում, հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է ՌԴ-ի հետ։ Սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական […]
14:01 18.09.2022
«ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց ի վեր նշել է,որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ: Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, և ձգտում ենք, որ բանակցային և խաղաղ տևական լուծում լինի ԼՂ հակամարտությունը»,- այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին: «Ներկայացուցիչների պալատն […]
13:36 18.09.2022
Մեր սմարթֆոնների շատ գործառույթներ, որոնք լռելյայն միացված են, ընդհանրապես անհրաժեշտ չեն, ուստի դրանք պետք է անջատվեն՝ սարքի լիցքավորումը խնայելու համար և, որ ամենակարևորն է, ձեր տվյալները չտրամադրեն այլ մարդկանց, ասել է Telecom Daily-ի գործադիր տնօրեն Դենիս Կուսկովը։ «Կարելի է տալ միայն ընդհանուր խորհուրդներ. եթե ձեզ իրականում աշխարհագրական ծառայության կարիք չկա, ավելի լավ է անջատել դրա […]
13:26 18.09.2022
ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի- Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը,- հայտարարել է սեպտեմբերի 17-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ ներայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Միացյալ Նահանագներում ավելի վաղ ընդունեցինք ձեզ, քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության խթանման վերաբերող հարցեր, և այսօր ինձ համար […]
13:12 18.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ […]
13:03 18.09.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը, որին հաջորդել են Ալեն Սիմոնյանի և Նենսի Փելոսիի հայտարարությունները մամուլի համար : ՀՀ Աժ նախագահը մասնավորապես ասել է. «Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: […]
13:01 18.09.2022
Առցանց ձևաչափով տեղի է ունեցել 32 -րդ Շնոբելյան մրցանակաբաշխութունը:Հիշեցնենք՝ դա Նոբելյանին հակառակ մրցանակն է: Այսպիսով, կիրառական սրտաբանության ոլորտում մրցանակը շնորհվել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրել են սիրահարների սրտի բաբախյունը։ Նրանք պարզել են, որ այն մարդկանց սրտերը, ովքեր առաջին անգամ հանդիպել են և միմյանց նկատմամբ հատուկ գրավչություն են զգում, սկսում են բաբախել միևնույն ռիթմով: Գրականության […]
12:37 18.09.2022
22-ամյա մի կին մահացել է Իրանի հիվանդանոցում օրեր անց այն բանից հետո, երբ կալանավորվել էր վարչակարգի «Բարոյականության ոստիկանության» կողմից՝ հիջաբի կանոնները խախտելու համար: Մահսա Ամինին իր ընտանիքի հետ Իրանի արևմտյան Քրդստան նահանգից մեկնում էր մայրաքաղաք Թեհրան՝ այցելելու հարազատներին, երբ նրան ձերբակալել էին կանանց հագուստի վերաբերյալ երկրի խիստ կանոնները չկատարելու համար: Ականատեսները հայտնել են, որ Ամինին […]
12:12 18.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան […]
12:07 18.09.2022
Ռուսաստանում գիտնականները շիճուկի սպիտակուցի (BMS) հիման վրա ստեղծել են հիդրոգել։ Մշակման հեղինակների խոսքով՝ այն ունի երկարատև հակասեպտիկ ազդեցություն և կարող է օգտագործվել փափուկ հյուսվածքների վերականգնման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Pharmaceutics ամսագրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նմանատիպ բժշկական հիդրոգելների ստացման ամենատարածված լուծումը հիալուրոնային և պոլիլակտիկ թթուներն են, որոնց վրա հիմնված գելերը համեմատաբար թանկ են, կարող […]
11:46 18.09.2022
Սեպտեմբերի 18-ին, ժամը 09։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:34-ին, մարվել՝ 11:26-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
11:36 18.09.2022
Սիդնեյի Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սաղմնային արյան ցողունային բջիջներ ստեղծելու նոր միջոց, որոնք կարող են օգտագործվել դոնորական արյունը փոխարինելու համար: Այս մասին հաղորդվում է Nature Cell Biology ամսագրում հրապարակված հոդվածում,հաղորդում է Lenta.ru-ն։ Հետազոտողները ուսումնասիրել են այն մեխանիզմը, որն օգտագործում են կաթնասունները՝ արյան ցողունային բջիջներ ստեղծելու համար, որոնք ծածկում են արյունատար անոթները, որոնք հայտնի […]
11:34 18.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50–ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Սեդա Ս.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել ձորակում ,հաղորդում է shamshyan.com-ը: Փրկարարները ճանապարհից դուրս մոտ 100 մետր հեռավորության վրա՝ թփուտների […]
11:23 18.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Նենսի Փելոսին արտասվել է։ Ներկայացնում ենք ֆոտոշարք։ […]
11:09 18.09.2022
Սեպտեմբերի 16-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Կոտայքի մարզի Ջրվեժ, Արագածոտնի մարզի Օշական և Տավուշի մարզի Բերդավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 գյուրզա, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:44 18.09.2022
Ճապոնիայի հարավ-արևմուտքում մոտ 2,5 միլիոն մարդ տարհանվելու հրաման է ստացել չափազանց ուժեղ «Նանմադոլ» թայֆունի մոտենալու պատճառով, որը ստացել է 14 սերիական համարը, հայտնում է NHK-փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է, ինչը նշանակում է, որ խորհուրդ է տրվում տարհանել անվտանգ վայր, քանի դեռ հնարավոր է: Դրան հաջորդող հինգերորդ և ամենաբարձր […]
10:36 18.09.2022
Բրիտանական Lancet բժշկական ամսագրի գիտնականների՝ կորոնավիրուսի վերաբերյալ հանձնաժողովը չի բացառում COVID-19-ի լաբորատոր ծագումը, հետևում է հանձնաժողովի՝ երկու տարվա աշխատանքի հիման վրա նախօրեին հրապարակված զեկույցից,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Lancet Coronavirus հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի հունիսին՝ ուսումնասիրելու SARS-CoV-2 վիրուսի ծագումը։ Հանձնաժողովի հիմնական նպատակն էր «մշակել նոր վարակիչ հիվանդությունների հետագա բռնկումների կանխարգելման և զսպման վերաբերյալ առաջարկություններ» և […]