Բոլոր լուրերը – Page 3754 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահը հանդես կգա տեսաուղերձով

14:37 17.09.2022

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Հարգելի՛ համերկրացիներ Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով: ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու […]

̰
ՄԻՊ փաստահավաք թիմերը շարունակում են աշխատանքը Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում

14:27 17.09.2022

ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից թիրախավորված բնակավայրերում։ Պաշտպանը եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում, ծանոթացել իրավիճակին, զրուցել բնակիչների հետ։

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58 հազար նոր դեպք

14:16 17.09.2022

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58 հազար նոր դեպք, մահացել է 107 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 58 305 նոր դեպք, մեկ օրում մահացել է 107 մարդ»,- ասվում է զեկույցում։ Ըստ զեկույցի՝ մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 49962 մարդ, ինչը սեպտեմբերի 16-ի համեմատ 0,1%-ով պակաս […]

̰
Հայաստանն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան

14:06 17.09.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան:

̰
Հայաստանի նորընտիր գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի և Բելառուսի գլխավոր դատախազներից

14:00 17.09.2022

Հայաստանի Հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազներից: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ Աննա Կարենի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանի և Հայաստանի դատախազության մարմիններին ավանդաբար կապում են փոխըմբռնման, հարգանքի […]

̰
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները Իտալիայում անարդյունավետ են համարել

13:53 17.09.2022

Իտալիայի աջ կենտրոնամետ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին անարդյունավետ է անվանել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները: Այս մասին նա հայտարարել է El Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ասացի, որ  հավանություն ենք տվել այդ պատժամիջոցներին։ Բայց ո՞վ է վճարում դրանց համար՝ իտալացի բանվորները: Ուստի ես խնդրում եմ ԵՄ-ին պաշտպանել նաև նրանց: Ցանկանու՞մ եք շարունակել անարդյունավետ […]

̰
Դևիդ Բեքհեմը 13 ժամ հերթ է կանգնել Անգլիայի թագուհուն վերջին հրաժեշտը տալու համար

13:42 17.09.2022

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Լոնդոնում 13 ժամ հերթ է կանգնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին վերջին հրաժեշտը տալու և հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է Sky News-ը։ Գիշերն իր տեղը հերթում պահած Դևիդ Բեքհեմը քաղաքացիների հետ է անցկացրել ժամանակը։ Թագուհու դագաղի մոտ Բեքհեմը արտասվել է։ Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։

̰
Ռաիսին Էրդողանի հետ հանդիպմանն անընդունելի է համարել տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն

13:36 17.09.2022

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք […]

̰
Մեսսիի ուղղությամբ շիշ են նետել «Մաքաբիի» դեմ խաղում

13:30 17.09.2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մաքաբի Հայֆա» -ՊՍԺ խաղի ժամանակ ֆրանսիական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ուղղությամբ երկրպագուներից մեկը շիշ է նետել: 35-ամյա արգենտինացին անկյունային հարված իրացնելիս է եղել, երբ տրիբունայից շիշ է նետվել։ Ֆուտբոլիստը խուսափել է վնասվածքից։ Նա շիշը նետել է մի կողմ ու իրացրել անկյունայինը։ Բայց սա այս խաղի՝ Մեսսիի հետ կապված միակ […]

̰
Սյունիքի Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 4000 հակ կուտակած անասնակեր

13:22 17.09.2022

Սեպտեմբերի 17-ին, ժամը 02։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։07-ին։ Այրվել է մոտ 4000 հակ կուտակած անասնակեր։

̰
ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ

13:13 17.09.2022

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: «Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա: ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը: Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

13:06 17.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

̰
Արոնյանը անհաջող անցկացրեց մրցաշարի վերջնամասը և 10 մասնակիցների թվում գրավեց 7-րդ տեղը. Champions Showdown

13:00 17.09.2022

Սենթ Լուիսում ավարտվեց արագ շախմատի Champions Showdown – Chess9LX մրցաշարը: Մրցումների 3-րդ օրը կայացան 7-9-րդ տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանն անհաջող անցկացրեց վերջին 3 պարտիաները՝ վաստակելով ընդամենը կես միավոր: 7-րդ տուրում Լևոնը սևերով 58-րդ քայլին պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը կրկին պարտվեց՝ սպիտակներով 43-րդ քայլին զիջելով Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային: Արոնյանը մրցաշարն […]

̰
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու իր ցանկության մասին

12:54 17.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտել։ Այս մասին նա ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում, մեջբերում է Reuters-ը։ Միաժամանակ Պուտինը Հնդկաստանի առաջնորդին մատնանշել է, որ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են բանակցել և մտադիր են ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին։ «Ես գիտեմ ձեր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ […]

̰
Տպավորություն է, որ նա արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է. Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչը՝ Արսեն Զախարյանի մասին

12:50 17.09.2022

Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը խոսել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսիի» հետ չկայացած գործարքի մասին։ «Տպավորություն է, որ նա արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Երբ Արսենն առաջին քայլերն էր անում, մենք բոլորս հիացած էինք նրանով։ Նա բարձր վարպետություն ունի, իսկ ամենակարևորն այն է, որ քրտնաջան աշխատում է։ Հիմա Արսենն արդեն հասկանում […]

̰
Գործարկվել է Ադրբեջանի հարձակման պատճառով տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցելու նպատակով առաջնային կարիքի հաշվառման հարթակը

12:48 17.09.2022

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։ […]

̰
Ինչպե՞ս են խարդախները յուրացրել ռուս վիրավոր զինծառայողի միլիոնները

12:46 17.09.2022

Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության ժամանակ վիրավորված ռուս պայմանագրային զինծառայողը խարդախների գործողությունների արդյունքում կորցրել է բոլոր միջոցները։ Ինչպես RT-ին տված հարցազրույցում ասել է մի երիտասարդի մայր, իր 28-ամյա որդին այս տարվա փետրվարին պայմանագրով Ռոստովի մարզից մեկնել է Դոնբաս։ Մայիսին նա վիրավորվել է, ապա հայտնվել Մոսկվայի հիվանդանոցում, այդ ժամանակ նրա հաշվին 2,8 մլն ռուբլի է մուտքագրվել […]

̰
Սոֆիայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից Կոլումբիայի քաղաքացի է մահացել

12:42 17.09.2022

Շաբաթ առավոտյան Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել Central Hotel-ի շենքում, որտեղ գործնականում ազատ տեղեր չեն եղել։ Շտապօգնության տվյալներով՝ Կոլումբիայի քաղաքացի է մահացել, ութ մարդ վիրավորվել է՝ երկու Բուլղարիայի քաղաքացիներ և վեց օտարերկրացիներ, այդ թվում՝ երկու երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Սոֆիայի հրշեջ ծառայության փոխտնօրեն Լյուբոմիր Բարովը ճեպազրույցում նշել է, որ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը […]

̰
3 ոսկի, 2 արծաթ, 5 բրոնզ. Հայաստանի սամբոյի հավաքականը առայժմ 2-րդն է ԵԱ-ում

12:31 17.09.2022

Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը միանգամից բոլոր տարիքաին խմբերում: Երկրորդ օրը չափազանց հաջող էր Հայաստանի երիտասարդական հավաքականի համար, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք բրոնզե մեդալների են արժանացել Արփինե Մնացականյանը /50 կգ/, Նարեկ Ամիրյանը /71 կգ/, Գրիգոր Բեկնազարյանը /98 կգ/ և Նորիկ Խուրշուդյանը […]

̰
Ղրղզստանի Բատկենի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել

12:26 17.09.2022

Արտակարգ դրություն է մտցվել Ղրղզստանի Բատկենի շրջանում, որի սահմանային գոտում բախումներ են տեղի ունեցել տաջիկական կողմի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար, [նախագահի] լիազոր ներկայացուցիչ Աբդիկարիմ Ալիմբաևի 2022 թվականի սեպտեմբերի 16-ի հրամանի հիման վրա Բատկենի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել»,- ասվում է զեկույցում։ Երկու պետությունների սահմանին […]

̰
Մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ

12:21 17.09.2022

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել: «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի […]

̰
Այսօր պայքարի են դուրս գալիս Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

12:10 17.09.2022

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, այսօր պայքարի մեջ են մտնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և Աշխարհի Գավաթի հաղթող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Արսեն Հարությունյանի պայքարը կսկի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի Ջահոնգիրմիրզա Թուրոբով (Ուզբեկստան) – Ալի Աբուրումաիլա (Պաղեստին) զույգի հաղթողի հետ: Իսկ Վազգեն Թևանյանը կմեկնարկի […]

̰
Հարավային Աֆրիկայում ՃՏՊ-ի հետևանքով 21 մարդ է զոհվել

12:03 17.09.2022

Առնվազն 21 մարդ է զոհվել Հարավային Աֆրիկայի հարավ-արևելքում դպրոցական միկրոավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է eNCA հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել ԿվաԶուլու-Նատալ նահանգի Պոնգոլա քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Երբ բեռնատարի վարորդը փորձել է շրջանցել մեկ այլ մեքենայի, կորցրել է կառավարումն ու մխրճվել դպրոցական միկրոավտոբուսի մեջ։ Մահացածների թվում […]

̰
Մելիտոպոլում ահաբեկչություն է տեղի ունեցել

11:50 17.09.2022

Ահաբեկչության հետևանքով խափանվել է Մելիտոպոլի էլեկտրահաղորդման գծի աջակցությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Մելիտոպոլի շրջանի ներքին գործերի վարչությունն իր Telegram-ում։ Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավային մասում։ «Դեպքի վայր մեկնելիս իրավապահները պարզել են, որ վնասվել են Նովի Մելիտոպոլի շրջանի գյուղի մերձակայքում գտնվող մայրուղու մոտ գտնվող երկաթբետոնե երկու հենարաններ»,- հավելել են ՆԳՆ-ից։ Պայթյունը այժմ հետաքննվում […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը

11:37 17.09.2022

Հաղորդվել էր 1961 թ ծնված Բորիս Եղիազարյանի անհետ կորելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին Աղի լիճ կոչվող տարածքի հարակից բլրի վրա հայտնաբերվել է Բորիս Եղիազարյանի դիակը՝ կիսանեխած և կենդանիների կողմից հոշոտված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
ԱՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է. քննարկվել են Արցախի շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր

11:31 17.09.2022

Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։ Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել […]

̰
Վրաերթի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է

11:24 17.09.2022

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.40-ին, Երևանի Քոչինյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 53-ամյա տղամարդու, ապա բախվել նրա կողմից կայանված «Օպելին» և կայանված մեկ այլ «Օպելի», որն էլ իր հերթին բախվել է մեկ այլ կայանված «Օպելի». «Օպելներից» մեկի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 16-ին վրաերթի ենթարկված Գարիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է։ […]

̰
Գերմանիայի ՆԳՆ-ն կոչ է արել ՈՒԵՖԱ-ին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին ԵՎՐՈ 2024-ից

11:18 17.09.2022

Գերմանիայի ՆԳՆ-ն նամակ է հղել ՈւԵՖԱ-ին պահանջելով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին հեռացնել Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելուց։ Այս մասին հայտնում է Spiegel-ը: «Ոչ միայն Ռուսաստանը, այլև Բելառուսը որպես հիմնական դաշնակից պետք է դուրս մնա միջազգային բոլոր ֆուտբոլային հանդիպումներից և մրցաշարերից։ Բոլոր հանցագործները պետք է զրկված լինեն սպորտով զբաղվելու, դրա վրա ազդեցություն ունենալ կամ […]

̰
Սեպտեմբերի 16-ին Մարտունու շրջանում հրդեհների մասին 4 ահազանգ է ստացվել

11:05 17.09.2022

Սեպտեմբերի 16-ին ժամը 09:54-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել՝ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Ժամը 09:55-ին Կարմիր Շուկա համայնքի հրշեջ-փրկարար ջոկից «ՈՒՐԱԼ» մակնիշի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել`ժամը 11:00-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3հա չոր խոտատարածք և […]

̰
Վինիսիուսը պատասխանել է իրեն կապիկի հետ համեմատողներին

10:59 17.09.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Twitter-ի իր էջում գրառում է կատարել անդրադառնալով՝ իսպանական հեռուստատեսության կողմից իրեն՝ գոլերը տոնելու ժամանակ պարելու համար կապիկի հետ համեմատելու վերաբերյալ։ «Ես դարձա այլատյացության և ռասիզմի զոհ մեկ հայտարարությամբ։ Բայց ամեն ինչ երեկ չի սկսվել։ Այնուամենայնիվ, ես միշտ փորձում եմ լինել պրոֆեսիոնալ և օրինակելի քաղաքացի։ Բայց դա չի աշխատում, այն թրենդային […]

̰
BACK_TO_TOP